12:21 17.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչո՞ւ էր երկրպագում Ֆրանսիայի հավաքականին, ո՞վ է պատրաստվում այցելել Երևան, ինչպե՞ս են իրենց զգում Սիրիայի հայրենադարձները, և ինչո՞վ տեսական ֆիզիկան կարող է օգնել ճշմարտության որոնումներում և Աստծուն ըմբռնելու հարցում։
– Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման վերաբերյալ։
– Իմ կարծիքով` Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին և առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Ասում եմ դա որպես մարդ, որին հոգեհարազատ է Ռուսաստանը, որը տեսել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ կազմակերպված, ոչ մի միջադեպ, բացարձակ անվտանգ է, միաժամանակ չի զգացվում փողոցում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ, որ այս պահին գլխավորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, 21–րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ մթագնում է իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ և լրագրողներ ամբողջ աշխարհից կարողացան տեսնել և հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973թ–ին Երևանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ–ի չեմպիոն, հետո էլ շահեց ԽՍՀՄ գավաթը (1973–ին և 1975–ին` խմբ.), դուք չեք պատկերացնում, թե դա ինչպիսի ահռելի ուրախություն էր և տոն ամբողջ հանրապետության համար։
Վերջին տարիներին մեր ընտանիքում երկրպագում են Լոնդոնի «Արսենալ» ակումբին, և մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետև այնտեղ խաղում է լավագույն հայ խաղացողը` Հենրիխ Մխիթարյանը։
– Ո՞ւմ եք երկրպագել 2018թ–ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։
– Ֆրանսիային։ Դա մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին, նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ։ Երկրորդ, Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը։ Երրորդ, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որն ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։
Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի այս ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ անձամբ ինձ համար դժվար կլիներ եզրափակիչ խաղում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, չսատարել Ֆրանսիային։
Ընդհանրապես այս առաջնությունում չի եղել ինչ–որ մի թիմի գերիշխանությունը, ինչպես լինում էր նախկինում։ Եվ այս տարի չեմպիոնի կոչմանը լիիրավ հավակնում էին մի քանի թիմեր, այդ թվում` Ռուսաստանի հավաքականը։ Մենք եզրափակչից առաջ գործընկերների հետ խոսել ենք այդ մասին. Ռուսաստանը միշտ հոկեյի մեծ երկիր է եղել։ Բայց հիմա ինձ թվում է, որ այն դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր։ Իսկ ռուսական թիմը հերոս է դարձել երկրում, ընդօրինակելի կերպար` երիտասարդների համար։
– Շատերն ակնկալում են, որ Ձեր կապերը տարբեր երկրների քաղաքական և գործարար վերնախավի հետ թույլ կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել Հայաստան։ Հաջողվե՞լ է արդյոք ինչ–որ պայմանավորվածություններ ձեռք բերել։
– Խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերը չի ենթադրում գործադիր իշխանության ինչ–որ լծակների առկայություն։ Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, պետք է օգտագործեմ իմ կապերը գիտության, քաղաքականության մեջ, որպեսզի ներդրողներ բերեմ Հայաստան։
Հիմա Հայաստանում ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում։ Մեծ սպասումներ կան, որ փոփոխությունները կտանեն դեպի լավը, և կարևոր է, որ դրանք վերածվեն իրական արդյունքների տնտեսության և բիզնեսի մեջ։
Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։ Եվ երբ ասում եմ` ներդրումներ արեք Հայաստանում, դա չի նշանակում, որ ես կոչ եմ անում ներդրում անել 3,5 միլիոն բնակչությամբ երկրում։ Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ ահռելի եվրասիական տարածության համար, որտեղ ապրում է ավելի քան 170 միլիոն մարդ։
Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական պաշարները, որքան նոր տեխնոլոգիաները և մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա։ Հիմա մենք լավ զարգացած տեխնոլոգիաներ ունենք, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ։ Եվ Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևելքի և Արևմուտքի միջև, ստեղծել իր տեխնոլոգիաները, որոնք միջազգային որակ կունենան, և տարածել դրանք եվրասիական շուկայում։
Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել շատ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES։ Հանդիպումներ են եղել ոչ միայն բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ. ես հանդիպել եմ նաև Chanel–ի ղեկավարի հետ։ Հայաստանում ուժեղ են ոսկերչական գործի ավանդույթները։ Վատ չէր լինի միավորել մեր ավանդույթները և համաշխարհային տեխնոլոգիաները։
– Իշխանափոխությունից հետո աշխուժացել է Հայաստան վերադառնալու գործընթացը։ Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին, նրանց համար աշխատանք կա՞։ Ասենք, սիրիահայերը կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում։
– Իսկապես, հիմա մեծ հոսք է գալիս։ Սփյուռքի համար հայրենիքը գրավիչ դարձնելու ծրագրերը կառավարության` գործադիր իշխանության արտոնությունն են։ Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ։
Այստեղ ինչպիսի՞ քայլեր են պետք` ներդրումային ծրագրերից բացի. գլխավորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի, չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան` իրենց խնդիրներն օրինական լուծում կստանան։ Եվ հիմա շատ բան արդեն արվում է ճիշտ ուղղությամբ։
Շատերը, որ գալիս են Սիրիայից, պատերազմի պատճառով գրեթե ամեն ինչ կորցրել են։ Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ զրոյից սկսում։ Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն՝ Հայաստանը նրանց համար տարանցիկ կետ չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել։
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...