16:01 08.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ): Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: Քննարկման առանցքում էին Սրվեղի վանքի, Տավուշի բերդի, Լոռվա բերդի տարածքներում իրականացվող պեղումները:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ նշյալ աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետք է առաջ գնալ այդ ուղղությամբ՝ համագործակցաբար հաշվի առնելով առկա խնդիրները և հնարավոր լուծումները:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Սրվեղի վանքի տարածքում պեղումների նախապատրաստական աշխատանքները սկսված են, նախահաշիվն արդեն կազմվել է, և բուն աշխատանքները կմեկնարկեն բարենպաստ եղանակին զուգընթաց: Ներկայացվել է նաև Լոռի բերդում իրականացված աշխատանքների ընթացքը. բացվել է պարսպապատի ամբողջ երկայնքը, սակայն ներքին հատվածը դեռևս կիսատ է մնացել, որն էլ պետք է ավարտին հասցվի:
Տավուշի բերդի վերաբերյալ հնագետները տեղեկացրել են, որ այս փուլում պեղումներն ավարտվել են, և այժմ հարկ է սկսել նախագծման աշխատանքները և ամրակայել բացվածքները: Ըստ մասնագետների՝ Տավուշի բերդում աշխատանքներն իրականացնելիս ամենաբարդ փուլը շինարարությունն է՝ կախված պարիսպների բարձրությունից և վթարային վիճակից:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում՝ ընթացակարգը դյուրին դարձնելու և ՊՈԱԿ-ների հետ ուղիղ աշխատելու ուղղությամբ: Կողմերի համոզմամբ՝ այս ոլորտի զարգացմամբ գիտահեն տուրիզմը կարող է դառնալ ՀՀ տնտեսության խթանման առաջնային ուղղություններից մեկը: Ըստ այդմ՝ առաջարկվել է շահագրգիռ տարբեր կառույցների միջև ամրապնդել կապը՝ պահպանելու գործընթացի հաջորդականությունը՝ պեղում-ամրակայում-տուրիստական գործունեություն: Այս առումով մասնավորապես քննարկվել է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի տարածքում պեղումների հետևանքը: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի հավաստմամբ՝ պեղումներից հետո հուշարձանը դառնում է առավել խոցելի, և ամրակայման աշխատանքներն անհրաժեշտություն են:
Հաջորդիվ քննարկվել են նաև Դվին հնավայրի, Մեծամորի, Աղձքի, Շենգավիթ հնավայրի, Արտաշատ քաղաքատեղիի հնագիտական պեղումներին առնչվող հարցեր, բարձրաձայնվել են առկա խնդիրները, առաջարկվել հնարավոր լուծումներ. մասնավորապես՝ Մեծամորում ներդրումների ավելացման և քաղաքային թաղամասի կառույցների ամրակայման, Շենգավիթ հնավայրում ամրակայման, ծածկի, թանգարանացման աշխատանքների, Աղձքում՝ պահպանական գոտու ընդլայնման և այլ հարցեր: Կողմերն առաջնային են համարել նաև հողի կարգը փոփոխելիս հնագիտական մասնագիտական կարծիք ստանալու գործընթացը՝ մշակութային ժառանգության պահպանման հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
«Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը պետք է իրականացվեն լիարժեք և ամբողջական ծավալով: Սակայն հաշվի առնելով լուրջ ֆինանսական ներդրումների պահանջը՝ աշխատանքները պետք է անել ըստ առաջնահերթության՝ գույքագրելով խնդիրները»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հանդիպման ավարտին հետագայում ևս հանդիպելու և ընթացիկ խնդիրները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
16:34 04.07.2025
Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...
16:25 04.07.2025
18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...
16:19 04.07.2025
Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո ՌուբիոյինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...
16:14 04.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...
16:09 04.07.2025
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքներըՀուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...
16:05 04.07.2025
Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներովԱմստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...