Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. ոստիկանության բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. ոստիկանության բացահայտումը

16:16 08.10.2021

Հոկտեմբերի 6-ին` ժամը 22։25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։
Պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

17:02 04.07.2025

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

16:58 04.07.2025

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...

Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը

16:54 04.07.2025

Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը

Բնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

16:50 04.07.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայր

16:45 04.07.2025

Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայր

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ռիադը որպես հարթակ ռուս-ամերիկյան հնարավոր ապագա հանդիպումների համար, եթե դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս հյուրընկալ և բարեկամական հարթակը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով հանդիպում տեղի ունեցավ Ռիադում։ Ես ելնում եմ այն ​​​​փաստից, որ և՛ […] ...

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

16:34 04.07.2025

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...

BACK_TO_TOP