Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+22.09 oC

Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները

00:10 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։

«Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական ​​գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը, նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- հայտնել են դեսպանությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվում է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

12:21 08.05.2025

Քննարկվում է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38.058 քրեական վարույթ: 2023 թվականին ներկայացված հաղորդմամբ […] ...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ գլխավոր դատախազ

12:13 08.05.2025

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով […] ...

ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերն են ներկայացվել

12:07 08.05.2025

ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերն են ներկայացվել

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...

SHANTNEWS

12:00 08.05.2025

SHANTNEWS

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծ

11:49 08.05.2025

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրությանկարգի նախագիծը: Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն […] ...

ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսել

11:35 08.05.2025

ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել են բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրակարգում են միջազգային հարցեր և երկկողմ առևտրաշրջանառության աճը։ Քննարկման ընթացքում անդրադարձ են կատարելու նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին։ ...

BACK_TO_TOP