22:39 15.10.2020
Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան: «Օրինակ «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա Թուրքիայի կողմից: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայաննները, որպեսզի տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների Ադրբեջան»,- ասել է Լիբիայի ազգային բանակի գեներալը: https://www.facebook.com/dermyron/posts/10164073217700063
16:59 15.10.2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի խնդիրը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ տարածքում ստեղծված իրավիճակին, որը սրվել է Լեռնային Ղարաբաղի, Ղրղզստանի և Բելառուսի զարգացումների հետևանքով: Արցախի հետ կապված Զասը նշել է. «Ակտիվ քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահության […]
15:17 15.10.2020
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում ահաբեկչություններ է կանխել: Ոչնչացվել են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների բջիջները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ՝ «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկներից են, որոնք պլանավորում էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ Վոլգոգրադում: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները […]
14:23 15.10.2020
Միացյալ Նահանգների ավելի քան 100 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ բարձրաձայնում են Արցախի և Հայաստանի դեմ հարձակումների մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեն: Նրանք կոչ են արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել, պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև դադարեցնել օգնություն ցուցաբերել Անկարային և Բաքվին: ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները նաև պահանջել են դադարեցնել Հայաստանի և […]
12:30 15.10.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոբայ Ժեենբեկովն Ազգային անվտանգության պետկոմիտեի նախկին ղեկավար Քենեշբեկ Դույշեբաևին նշանակել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է Դամիր Սագինբաևը, ով պաշտոնանկ է արվել հոկտեմբերի 10-ին։ Նշանակումից կարճ ժամանակ անց Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է ներկայացրել՝ երկրում տիրող բողոքի ցույցերի և քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս մասին հայտնում է meduza.io-ն: Ժեենբեկովը […]
01:00 14.10.2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Լոս Անջելեսում մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային, ինչպես նաև հանդես է եկել ելույթով: Շիֆը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում է, որ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ […]
17:05 10.10.2020
Լեռնային Ղարաբաղում հրադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի հետ, որն ուժի մեջ է մտել այսօր ժամը 12:00-ին: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Հայտարարված հրադադարը իրավիճակի կարգավորման առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը»,- […]
21:24 06.10.2020
Եվրախորհրդարանը վաղը լիագումար նիստի ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է կառույցի կայքում: Աղբյուրի համաձայն՝ քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 11:15-ին և կտևեն մոտ 4 ժամ: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը տեղի է ունենում հոկտեմբերի 5-8-ը:
16:40 06.10.2020
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Արցախում ընթացող ռազմական գործողություններին,անհանգստացնող երկու հանգամանք է նշել: Նախ՝ նա պաշտոնապես հաստատել է, որ Արցախի դեմ կռվում են Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներ: Եվ երկրորդ, նշել է արտաքին նոր գործոնի՝ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացեիբաց սատարելու հանգամանքը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ հակամարտության գոտի […]
12:03 06.10.2020
Աշխաարհահռչակ ռեփեր The Game-ն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցեղ իրադարձությունների հետ կապված: Տեսանյութում ռեփերն աջակցության խոսքեր է ուղղում հայ եղբայրներին և քույրերին և բոլոր նրանց, ովքեր պատերազմում են առաջնագծում ահաբեկիչների դեմ: «Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Անհեթեթություն է, թե ինչպես են մարդիկ սպանում մարդկանց: Ես կանգնած եմ հայ […]
22:58 04.10.2020
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում: Նամակը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում՝ ֆրանասերենով, հայերենով, անգլերենով և ռուսերենով: «Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, […]
20:35 04.10.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վախեցել է կորոնավիրուսից մահանալու հավանականությունից, երբ իմացել է, որ իր թեստի պատասխանը դրական է: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է Vanity Fair մասագրի լրագրող Գաբրիել Շերմանը, փոխանցում է lenta.ru-ն: «Ես կմահանամ ինչպես Սթեն Չերա՞ն: Այդպես չէ՞»,- Շերմանի փոխանցմամբ՝ անընդհատ հարցնում էր Թրամփը: Նախագահը նկատի է ունեցել իր ընկերոջը՝ Սթեն Չերային, […]
16:46 04.10.2020
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ավարտվել է բողոքի ակցիան՝ ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական հարձակումների: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ բազմաթիվ ամերիկաբնակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Լոս Անջելեսում և ի նշան բողոքի մեքենաներով փակել էին Հոլիվուդի գլխավոր ճանապարհներից մեկը գրեթե մեկ ժամ: Ցուցարարները հայտարարել են, որ ուշ լինելու պատճառով դադարեցնում են բողոքի ակցիան, և ժամանակավորապես բացում […]
15:13 04.10.2020
Ավելի քան 2 հազար հայեր և հույներ բողոքի ցույց են կազմակերպել Սալոնիկում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ցույցի ընթացքում հնչել են հայկական երգեր, մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի ընթացքում եղել է նաև մոմավառություն՝ ի հիշատակ մարտում զոհված հայ զինվորների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
11:12 04.10.2020
Միջազգային հանրությունը դրսևորել է լիակատար անզորություն Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահը: Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս առճակատումը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այն, ինչ տեղի է ունենում […]
21:37 02.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]
14:21 02.10.2020
ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին գրված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում: Աղբյուրի համաձայն՝ Արցախը ճանաչելու մասին բանաձևը, ձայների ճնշող մեծամասնությամբ, ընդունել է Միչիգան նահանգի Սենատը: Բանաձևի նախագիծը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը։ Այս քայլով Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը: Թիվ 99 բանաձևը, որն […]
00:01 01.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունները Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բնությունը պետք է դադարեցնել: Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ կարգավորման լուծման համար,- ասել է պետքարտուղարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
22:54 29.09.2020
ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան: Այս մասին կոնգրեսականը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»,-գրել է Սանչեսը: Նա նաև ԱՄՆ […]
22:48 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների […]
22:24 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն […]
22:12 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Այսօր առավոտվանից Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի տարածքի գյուղերը, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: […]
10:24 29.09.2020
ՌԴ Պետդումայի հայտարարությունը Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ կքննարկվի այսօր՝ լիագումար նիստի ընթացքում: Հայտարարության նախագիծը ներկայացվել է երեկ, դրանում ռուս պատգամավորները կոչ են անում հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը նաև հայտարարում է հակամարտության կողմերի կողմից կրակի […]
10:20 29.09.2020
Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալվող իրադարձություններին արձագանքել են նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնը: Վերջիններս հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով»,- ասվում է […]
20:55 22.09.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին Թրամփը տեսաուղերձով հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փոխանցում է RIA Novosti լրատվականը: «Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ներքին ուղևորությունները, միևնույն ժամանակ, թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանի տարածքը և վարակել աշխարհին…ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին, իր գործողությունների […]
15:32 22.09.2020
Չինաստանը կարող է մտափոխվել և չվաճառել Tik Tok-ը ամերիկյան ընկերություններին: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն` հղում անելով The Global Times-ին: Աղբյուրի համաձայն՝ Պեկինը գործարքի պայմանները համարել է սպառնալիք ազգային անվտանգությանը: Միևնույն ժամանակ, կառավարության պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել այս հարցի վերաբերյալ: The Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիժինը Twitter-ում գրել էր, որ գործարքի պայմաններն անարդար […]
14:33 22.09.2020
Երեկոյան ԱՄՆ Տեխաս նահանգի ափերին է հարվածել «Բետա» արևադարձային փոթորիկը: Այն ձևավորվել է անցած ուրբաթ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Համաձայն ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ քամու արագությունը հասնում է 20մ/վ-ի: «Բետա» փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմուտք 6կմ/ժ արագությամբ: Քամու մաքսիմալ արագությունը հասնում է 75կմ/ժ-ի: Ներկայումս փոթորիկը գտնվում է Մատագորդա շրջանից մոտ 35 կիլոմետր […]
12:51 22.09.2020
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Եվրամիության արտգործնախարարների հետ և նրանց ներկայացրել իր առաջարկները՝ չճանաչել Լուկաշենկոյի լեգիտիմությունը և նրա կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ: Եվրոմիության երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում։ Այն կրկին կքննարկվի այս շաբաթ:
12:44 22.09.2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Եվրոպայում աճում է: Սրա ֆոնին հրաժարական է ներկայացրել Չեխիայի առողջապահության նախարարը: Եվրոպայում, Իսպանիայից հետո, Չեխիան երկրորդն է հիվանդացության աճի տեմպերով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր խորհրդարանին կներկայացնի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նոր փաթեթ: Համաձայն դրա՝ կսահմանափակվի բարերի, ռեստորանների, սրճարանների և փաբերի աշխատանքը:
21:28 17.09.2020
«Որտեղից է հայտնվել այդ չարաբաստիկ շիշը»: Ահա այսպիսի վերնագրով տեսանյութ է հայտնվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինստագրամի էջում: Տեսանյութին կից գրված է, որ այն արվել է Նավալնիի թունավորումից մեկ ժամ անց՝ նրա խմբի անդամների կողմից, որոնք դեռ մնացել էին Տոմսկում: «Այնտեղ մնացած խմբի անդամները գրեթե անմիջապես իմացել են կատարվածի մասին ու այդ պահին արել են […]