13:16 01.11.2018
Հաջորդ երկիրը, որը կհայտնվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուշադրության կենտրոնում, Հորդանանն է: Այս մասին հայտնում է The National Interest-ը: Նշվում է, որ Հորդանանին վտանգ է սպառնում, չնայած ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի հետ կապեր ունենալուն: Մոտ 3 հազար հորդանանցի է համալրել ահաբեկչական խմբավորման կազմը: Ավելին, շուտով նրանք կվերադառնան հայրենիք, ինչն էլ կարող է հնարավոր վտանգ […]
00:50 31.10.2018
Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Յենսենը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որը նվիրված էր վերջին տարիների ամենախոշոր՝ ՆԱՏՕ-ի Trident Juncture վարժանքներին: Մամուլի ասուլիսին նախարարը ներկայացել էր գործված բլուզով, որին պատկերված էին ձկներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի Trident Juncture վարժանքները անցկացվում են Նորվեգիայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի […]
19:30 30.10.2018
Դանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան՝ Մորտեզ Մորադիանին, որպեսզի քննարկեն թագավորության տարածքում երկրի հնարավոր հետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Ինչպես հայտնել է Դանիայի հետախուզական և անվտանգության ծառայության ղեկավարը, նրանք հավատացած են, որ իրանական հատուկ ծառայությունը սպանություն է նախապատրաստում Դանիայի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում Կոպենհագենը […]
17:25 30.10.2018
Մարդու մարմնում յուրաքանչյուր բջիջ պարունակում է այսպես կոչված «ոչնչացման ծածկագիր», որը կարող է նպաստել դրանց վերացմանը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Այս բացահայտումն արել են Իլինոյս նահանգի Նորթվեսթերն համալսարանի հետազոտողները, ովքեր հավատացած են, որ բացահայտումը կարող է օգտագործվել հետագայում քաղցկեղի դեմ պայքարի համար: Նրանք կանխատեսում են, որ ախտահարված բջիջները կարող են ինքնաոչնչացվել առանց քիմիաթերապիայի՝ […]
17:12 30.10.2018
Ֆրանսիան ծածկվել է ձյունով: Ձյան պատճառով մոտ 1400 մարդ արգելափակվել է քաղաքում: Ձյան հաստությունը որոշ շրջաններում հասել 40 սմ-ի: Համաձայն Վերին Լուարա շրջանի վարչության՝ ձյան ուժեղ տեղումների պատճառով RN88 մայրուղում արգելափակվել է ավելի քան 800 մեքենա: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ 89A մայրուղու մի հատվածն էլ փակ է, և մոտ 400 մարդ մնացել է քաղաքում: Հաղորդվում […]
16:58 30.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին նախագահը հայտարարել է HBO-ին տված հարցազրույցում: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: […]
16:30 30.10.2018
Երեկ Տոկիոյի Մերձին տաճարում տեղի է ունեցել Ճապոնիայի արքայադուստր Այակոյի և նրա սիրելիի՝ Կեյ Մորիայի պսակադրության արարողությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: 28-ամյա Այակոն Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի զարմիկի դուստրն է: Այակոյի ամուսինը արիստոկրատ չէ, նա գործարար է և աշխատում է նավագնացության հետ առնչվող ընկերությունում: Համաձայն ճապոնական ավանդույթի՝ արքայական ընտանիքի աղջիկները, ովքեր ամուսնանում ոչ արքայական ծագում […]
14:16 30.10.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնը նախազգուշացնում է, որ Ֆիլիպիններին է մոտենում «Յուտու» թայֆունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2 կանխատեսվում են անձրևներ և քամու ուժգնացում Լուսոն կղզու հյուսիսային հատվածում, ինչպես նաև մայրաքաղաքում և կենտրոնական շրջաններում»,- գրված է արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: #Филиппины – тайфун «Юту» – с […]
13:20 30.10.2018
Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ: Վենետիկում ջրի մակարդակը հասել է ծովի մակերևույթի 156 սմ-ի, ինչի հետևանքով քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ։ Բայց այս հանգամանքը չի խանգարել բազմաթիվ զբոսաշրջիկների վայելել իրենց սիրելի ճաշատեսակները հեղեղված ռեստորաններում և սրճարաններում: Տեսանյութում երևում է, որ ռեստորանը հայտնվել է ջրի մեջ, իսկ զբոսաշրջիկները և […]
22:29 27.10.2018
Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը: Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց […]
22:25 27.10.2018
Բրյուսելի միջազգային օդանավակայանում ավելի քան 125 չվերթ է հետաձգվել՝ ուղեբեռերի փոխադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բեռնակիրներն իրենց բողոքի ակցիան պատրաստվում են շարունակել մինչ կիրակի առավոտ: Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուղևորներին չսպասել օդանավակայանում, քանի որ չվերթները ոչ թե հետաձգվել, այլ ամբողջովին չեղարկվել են: Տուժած […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
19:29 27.10.2018
«Թվիթեր» միկրոբլոգային ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո բացատրել է հայտնի մարդկանց հետևորդների թվի կրճատման պատճառը: Սոցցանցը ընդամենը ջնջել է ոչ իրական՝ կեղծ էջերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Թրամփը մեղադրել էր «Թվիթեր» սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ սոցցանցը հետևորդների թիվն այնքան է կրճատվել, որ բոլորի համար […]
19:27 27.10.2018
Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:
18:51 27.10.2018
Մի քանի հազար ցուցարար է հավաքվել Հռոմի քաղաքապետարանի մոտ՝ հայտնելու իրենց բողոքը Իտալիայի մայրաքաղաքում տիրող վիճակի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բանն այն է, որ քաղաքի աղբամանները լի են, երթևեկությունը՝ ծանրաբեռնված: Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջում են բարելավել քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատանքը, վերականգնել տրանսպորտային ենթակառուցվածքները և կարգի բերել Իտալիայի մայրաքաղաքը:
17:45 27.10.2018
Իսրայելական օդուժը ավելի քան 80 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող տարբեր դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Իսրայելական կողմը այս գործողությունները նախաձեռնել է ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ավելի վաղ իրականացված հրթիռակոծությանը: Գիշերը պաղեստինյան կողմը շորրջ 40 հրթիռ ու ական է բաց թողել Իսրայելի սահմանի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանական ուժերը համացանցում […]
16:44 27.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]
16:06 27.10.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]
15:20 27.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի 81 նահանգնեից 39-ում նոր նշանակումներ է կատարել, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնաթերթում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիպ Սահին նշանակվել է մայրաքաղաք Անկարայի նահանգապետ, իսկ Այնթափի (ներկայիս Գազիանթեփ) նախկին նահանգապետ Ալի Էրլիկայանը՝ Ստամբուլի:
14:46 27.10.2018
Miss Grand International գեղեցկության մրցույթի հաղթողը, իր հաղթանակի մասին իմանալուց հետո, ուշագնաց է եղել: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մրցույթին մասնակցող երկու աղջիկներն իրար ձեռք բռնել՝ սպասելով հաղթողի անունը հայտարարելուն: Իր անունը լսելուց հետո պարագվայցի Կլարա Սոսան ուշագնաց է լինում: Որոշ ժամանակ անց հաղթողը գալիս է գիտակցության և կարողանում մասնակցել թագադրման արարողությանը: […]
13:57 27.10.2018
Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալապայում ոստիկանները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Այս մասին հայտնել է Russia Taday-ը: Ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ կապված վերջին զանգվածային արտագաղթի հետ: Ցուցարարներն ավելի վաղ երթով շարժվել էին դեպի երկրի մայրաքաղաք պաստառներով և դրոշներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1500 փախստականներ, որոնք մատնված […]
13:11 27.10.2018
Վրաստանը հոկտեմբերի 28-ին կունենա նախագահ: Նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 26-ին ավարտվել է, այսօր լռության օր է: Նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից: Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մեկ նախկին ԱԳ նախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և […]
11:00 27.10.2018
Զվարճալի դեպք է պատահել Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարավայի հետ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված տեղում: Պուտինը չի խնդրել նրան փոխվել տեղերով, այլ պարզապես փոխել է առջևում դրված գրության տեղերը և հումորով պատասխանել. «Սա նույնպես լավ տեղ է»: ՌԴ նախագահը Խանտի-Մանսիական ինքնավար շրջան էր մեկնել միջազգային […]
10:55 27.10.2018
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ստորագրել մի շարք համաձայնագրեր: Ուշագրավ է, որ սա Աբեի առաջին այցն է Չինաստան վերջին 7 տարիների ընթացքում: Ճապոնիայի վարչապետը նաև մասնակցել է Չինաստանի և Ճապոնիայի միջև կնքված Միջազգային խաղաղության […]
10:48 27.10.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների հետևանքով չորս պաղեստինցի է զոհվել և ավելի քան 230-ը վիրավորվել է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին իրավիճակը լարվել է մարտից, երբ սկսվեց «Վերադարձ»-ի մեծ երթը: Ակցիայի մասնակից պաղեստինցիները պահանջում են պայմաններ ապահովել իրենց տներ վերադառնալու համար:
17:31 23.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]
16:42 23.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]
14:41 23.10.2018
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Կիրակի երեկոյան Հռոմում անսպասելիորեն տեղացած կարկուտի պատճառով փողոցները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: ANSA իտալական գործակալությունն էլ հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում ուժգին անձևի պատճառով հեղեղվել են փողոցները: Մի քանի մետրոյի կայարան էլ փակվել է անորոշ ժամանակով: Ուժգին […]
13:30 23.10.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել ապառազմականացված Պանմունջոմ գոտուց հեռացնել զենքերը և պահակակետերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Պանմունջոմը միակ սահմանային տարածքն է, որտեղ երկու Կորեաների բանակները իրար են առերեսվում: Այս քայլով երկրները փորձում են թուլացնել իրենց մեջ տիրող լարվածությունը: Ավելի վաղ երկու կողմերի դասակները տարածքից հեռացրել էին ավելի քան 800 հազար ական: Հիշեցնենք, […]
12:47 23.10.2018
Մեքսիկայի արևմտյան ափերին է մոտենում «Վիլլա» փոթորիկը: Այս մասին հայտնել է BBC-ն: Փոթորիկն արդեն դասվել է վտանգավորության 4-րդ մակարդակին: Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնից հաղորդում են, որ բնակչությանն արդեն զգուշացվել է մոտեցող վտանգի մասին: «Վիլլա»-ն ուղեկցվում է 250 կմ/ժ արագությամբ քամիներով և տեղատարափ անձրևներով: Փոթորկի հետևանքով սպասվում են հեղեղումներ և հողազանգվածի փլուզումներ: Փոթորիկն ափ կհասնի արդեն […]