00:13 21.11.2018
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խնջույքի սրահներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ:Այս մասին հայտնել է Daily Maily-ը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Uranus խնջույքի սրահում: Այստեղ տեղի էր ունենում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքը: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Հավելենք, որ Մուհամմեդ […]
19:36 20.11.2018
Ֆրանսիայում արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Այս մասին հայտնել է The Local լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են ճանապարհի երթևեկելի հատվածները և կրակի մատնել վճարովի ավտոճանապարհների պահակակետերը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ խնդրել է ուժային կառույցների ներկայացուցիչներին համակարգված […]
14:52 20.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դանակով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է ոստիկանի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Բրյուսելի գլխավոր ոստիկանական բաժանմունքի դիմաց: Մեկ այլ ոստիկան էլ հրազենային վնասվածք է հասցրել հանցագործին: Վիրավոր ոստիկանին և հանցագործին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ դեռ պարզ չեն կատարվածի շարժառիթները: Կատարվում […]
14:34 20.11.2018
Նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհուրդը և Եվրոպական խորհրդարանն ավարտել են բանակցությունները՝ կապված ԵՄ-ի 2019 թվականի բյուջեի շուրջ: Նրանք հայտնել են, որ բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ: Այս մասին գրված է ԵՄ-ի խորհրդի պաշտոնական կայքում: «Խորհուրդն ափսոսանքով է հայտնում, որ հնարավոր չեղավ հասնել համաձայնության ԵՄ-ի 2019 թվականի բյուջեի շուրջ: Փոխզիջում գտնելու ամբողջ ընթացքում խորհուրդը փորձում էր […]
13:26 20.11.2018
Կատալոնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Կատալոնիայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տերասա և Մանրեսա քաղաքների մոտակայքում: Գնացքում այդ ժամանակ գտնվել է 131 ուղևոր: Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, […]
13:02 20.11.2018
Ամերիկյան դատարանը նոյեմբերի 19-ին ժամանակավոր դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանը, որն արգելում էր Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս որոշումը ընդունել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ջոն Տիգարը: Դատավորի ընդունած որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ դատական […]
12:14 20.11.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս դուրս գա 1987 թվականին կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հաղորդել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը նաև հավելել է, որ Կրեմլը պատրաստ է պահպանել երկխոսությունը Վաշինգտոնի հետ: Նախագահը նշել է, որ Կրեմլը ակնկալում […]
10:23 20.11.2018
Գվատեմալայում կրկին ակտիվացել է Ֆուեգո հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Տարածքից արդեն տարհանել են ավելի քան 4 հազար մարդու: Գվատեմալայի աղետների կառավարման գործակալությունից հայտնում են, որ բոլոր տարհանվածները տեղավորվել են ժամանակավոր վրաններում: Հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 1 կմ բարձրության: Ֆուեգո հրաբուխը համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն […]
19:03 17.11.2018
Ֆրանսիայում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 47 մարդ: Այս մասին հայտնում է Russia Taoday-ը: Աղբյուրը հայտնում է, որ 1 մարդ զոհվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդուն վթարի է ենթարկել հիվանդանոց շտապող կինը, որի ճանապարհը փակել էին ցուցարարները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ավելի քան 2000 հանրահավաք է անցկացվում դիզելային վառելիքի գների բարձրացման դեմ: Ցույցերը կազմակերպվել են համացանցի […]
16:05 17.11.2018
Թուրքական դատարանը 6 մարդու 46 ցմահ ժամկետի է դատապարտել 2016 թվականին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնել է life.ru-ն: Հիշեցնենք, որ օդանավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Այդ ժամանակ մի քանի զինված մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա, որի հետևանքով զոհվել էր 44 մարդ և վիրավորվել 200-ը: Տեղի […]
14:10 17.11.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի հսկայական երկնային առարկա լուսավորել է գիշերային երկինքը: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Համացանցի բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ երկնային առարկայի անհետանալուց հետո լսել են պայթյունի հզոր ձայն: Մարդիկ իրենց նկարահանած տեսագրությունները ուղարկել են NASA, որտեղ հաստատվել […]
13:07 17.11.2018
ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով՝ The Washington Post-ին: Ի պատասխան այս հայտարարության՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության խոսնակը հերքել է տեղեկատվությունը և հավելել, որ արքայազնը տեղյակ չի եղել սպանության […]
12:20 17.11.2018
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Կիվիլչիմ Կիլիչը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող Մրամոր գյուղում: Աղբյուրը նշում է, որ վթարի է ենթարկվել 3 մեքենա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 4-ը, այդ թվում դեսպանն ու այլ թուրք դիվանագետներ, ստացել են տարբեր […]
10:48 17.11.2018
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում վառելիքի գների բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ցույցերը կազմակերպվել են համացանցի միջոցով և չունեն առաջնորդներ և պաշտոնական ներկայացուցիչներ: Համացանցում սկիզբ առած այս շարժմանն արդեն միացել է ավելի քան 850 հազար մարդ: Բողոքավորները մտադիր են այսօր կաթվածահար անել երթևեկությունը: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ […]
10:36 17.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ իր հարցաքննությունն ավարտվել է: Թրամփն ընդգծել է, որ անձամբ է գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի բոլոր հարցերին, այլ ոչ թե իր փաստաբանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահը հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել […]
20:17 13.11.2018
Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» 23-ակի տիտղոսակիր ամերիկացի Սերենա Ուիլյամսը հանրահայտ GQ ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: 37-ամյա թենիսիստուհին նաև հայտնվել է ամսագրի դեկտեմբերյան համարներից մեկի շապիկին, որոնք նվիրված են լինում տարվա մարդկանց: Թենիսի նախորդ մրցաշարում Սերենա Ուիլյամսը 24 խաղերից 18-ում տարել է հաղթանակ և […]
20:09 13.11.2018
95 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գրող, դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և Marvel Comics կազմակերպության նախկին տնօրեն Սթեն Լին։ Այս մասին հայտնել է BBC-ն: Սթեն Լին ստեղծել է այնպիսի հայտնի կոմիքսներ, ինչպիսիք են «Ֆանտաստիկ քառյակը», «Սարդ մարդը», «Անհավանական Հալկը» , «Իքս մարդիկ», «Երկաթե մարդը» և այլն: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել […]
20:00 13.11.2018
Օրերս ԱՄՆ-ում կայացած ամենամյա People’s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ 2018 թվականի լավագույն ֆիլմի անվանումը: Համաձայն հեռուստադիտողների քվեարկության՝ այս «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Marvel ընկերության «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»-ը: Հեռուստադիտողները նաև քվեարկել են այլ անվանակարգերում. Լավագույն կատակերգություն – «Լրտեսը, ով ինձ խաբեց», Լավագուն մարտաֆիլմ – «Վրիժառուները: Անվերջության պատերազմ», Լավագույն դրամա – «Ազատության հիսուն երանգները», […]
19:15 13.11.2018
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի խորհրդարանները «Մեծ յոթնյակին» և ԵՄ երկրներին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ազովի ծովում ռուսական նավահանգիստների նկատմամբ Ղրիմի նավահանգիստների հետ համագործակցության պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երեք երկրների խորհրդարանների վեհաժողովի 9-րդ նստաշրջանում ընդունված փաստաթղթում: Ինչպես նշվում է՝ վեհաժողովը դատապարտել է Ազովի […]
16:36 13.11.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]
14:16 13.11.2018
Ռուսական իշխանությունները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին արգելել են հեռանալ երկրից և մասնակցել Ստրասբուրգում իր հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գումարվելիք նիստին: Այս մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրել է հենց Նավալնին: «Սահմանապահները հայտնեցին, որ ինձ արգելվում է մեկնել Ռուսաստանից: Կա ինչ-որ մի նամակ, որը արգելում է ինձ մեկնել, բայց սրան բացատրություն չկա»: Пограничники сообщают, что выезд […]
12:30 13.11.2018
Թուրքական իշխանությունները The Washington Post-ի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության ձայնագրությունը փոխանցել են Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այն բոլոր երկրները, որոնք խնդրել էին, արդեն լսել են սպանության ձայնագրությունը: Մեր հետախուզական կազմակերպությունը ոչինչ չի թաքցրել: Սաուդյան Արաբիայից բացի, այդ ձայնագրությունը լսել են […]
22:24 10.11.2018
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ: Միշել Օբամայի խոսքով՝ […]
21:56 10.11.2018
Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհին ավելի լավ զուգարանակոնքեր են պետք: Այս մասին նա հայտարարել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած կենցաղային կոյուղու բնագավառում տեխնիկական նորարարություններին նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է ստեղծում տարբեր ընկերությունների համար ներկայացնել իրենց ստեղծած նոր զուգարանակոնքերը: Ընկերությունները ցուցադրել են այնպիսի զուգարանակոնքեր, որոնք ավելի արդյունավետ կարող են առանձնացնել մեզը այլ […]
21:41 10.11.2018
Ռուսաստանի Պետդումայում քննարկում են նոր օրինագիծ՝ կապված ալկոհոլի վաճառքի սահմանափակումների հետ: Ըստ օրինագծի՝ պետք է արգելվի ալկոհոլի վաճառքը գիշերային ակումբներում, որոնք տեղակայված են բնակելի շենքերի մոտակայքում: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Օրինագիծն առաջարկել է Կրասնոդարի օրենսդրական ժողովը: Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները և տեղի իշխանությունները բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից, որոնց տները […]
19:10 10.11.2018
Իսրայելում հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով փլուզվել է ավտոմայրուղու մի հատվածը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փլուզված վայրից ոչ հեռու գտնվող ճանապարհին 4 մարդ էր արգելափակվել: Նրանց տարհանել են փրկարարները՝ ռազմական ինքնաթիռներով:
18:15 10.11.2018
Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]
16:42 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի դեկորացիաները: Այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր նկարահանման հրապարակը: Այս տարածքում նկարահանվում էին սերիալի Main Street-ի տեսարանները: Ավելացնենք, որ ներկա պահին դադարեցվել են սերիալի նկարահանման աշխատանքները: Սերիալի ղեկավարությունը հայտնում է, որ առայժմ պարզ չեն վնասի չափերը, քանի որ տարածքից […]
16:17 10.11.2018
Երեկ երեկոյան Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Նրանցից մեկը ոստիկան է: Ըստ իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ երկու խմբերի միջև ծագած վեճը կանխել փորձած ոստիկանն ու մի քաղաքացի, ինչպես նաև կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ կռվի մասնակիցներից 8 անձ ձերբակալվել […]
14:10 10.11.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]