13:45 10.11.2018
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու, Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած լարված հարաբերություններին՝ կողմերը պահում են համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պետքարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Հարավչինական ծովում […]
12:45 10.11.2018
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հսկայական փոշե (ավազե) փոթորիկ է մոլեգնել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ փոշե փոթորկի հետևանքով երկինքը դարձել է կարմիր: Քամու արագությունը հասել է ժամում 100 կմ-ի: Ականատեսների խոսքով՝ փոթորկի հանդարտվելուց հետո ամբողջ տարածքը ծածկվել է փոշով: Փոշե փոթորիկներն առաջանում են հողի չոր […]
12:26 10.11.2018
Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով քանդվել է Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող Հալեդա միջազգային օդանավակայանի տանիքը: Այս մասին հայտնել է «Ալ-Աջիլ» պորտալը: Համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ջուրը տանիքից ներս թափվում: Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են դեռ հինգշաբթի: Անձրևների հետևանքով հեղեղվել են Էր-Ռիադ, Մեքքա և Ջիդա քաղաքները: https://www.youtube.com/watch?v=Gs4lVAxfhBA
10:51 10.11.2018
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
19:37 06.11.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox Business-ին տրված հարցազրույցում խոսել է Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցների մասին: Բոլթոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ երեկ վերականգնված պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք սահմանել հավելյալ պատժամիջոցներ: Մենք պարզապես չենք բավարարվի այն պատժամիջոցներով, որոնք սահմանվել էին նախկին նախագահ […]
19:33 06.11.2018
Երեկ ԱՄՆ-ն վերականգնեց Իրանի նկատմամբ մինչև 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը գործող պատժամիջոցները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոհամալիկ Խոշրուն նամակ է գրել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նամակում դեսպանը գրում է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տա […]
19:06 06.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:
12:33 06.11.2018
Միացյալ նահանգները և Չինաստանը վերսկսում են իրենց բանակցությունները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկու կողմերը բանակցությունները կսկսեն ուրբաթ: Հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկերոջ՝ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ժամանակ: Երկու կողմերն էլ այս քայլը դրական են գնահատել: Նախագահ Թրամփն էլ կարծում է, որ իրեն կհաջողվի […]
12:02 06.11.2018
Այսօր ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամները և Սենատի՝ 100 անդամներից 35-ը: Ընտրություններում պայքարում են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները: Դիտորդներն ակնկալում են ընտրողների մեծ մասնակցություն, քանի որ այս ընտրություններով կգնահատվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: Համաձայն մասնագետները կանխատեսումների՝ դեմոկրատները ունեն բոլոր շանսերը լինել մեծամասնություն Ներկայացուցիչների […]
11:37 06.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին նախարարն ասել է իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ի կողմից այս «անհեռատես» պատժամիջոցները սահմանվել են Վաշինգտոնի անմիջական հրահանգով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է […]
23:59 03.11.2018
Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար ամերիկյան զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ: Նրանք հիմնականում կտեղակայվեն Կալիֆոռնիա, Արիզոնա և Տեխաս նահանգներում: Նրանց առաջադրանքն է կանգնեցնել ներգաղթյալների հոսքը: Այս գործողությունը ստացել է «հավատարիմ հայրենասեր» անվանումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ներկա պահին Մեքսիկայի սահմանի մոտ կան ավելի քան 2 հազար ազգային գվարդիայի զինվորականներ, նաև ռազմական […]
18:52 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի համար, այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նա հիանալի առաջին տիկին է, ահա, թե ինչ կասեմ: Եվ եթե մտածում եք, որ հեշտ է լինել առաջին տիկին և ամուսնացած լինել ինձ հետ, ապա դա այդքան էլ հեշտ […]
18:08 03.11.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում մասամբ փլուզվել է Amazon ընկերությանը պատկանող շինությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2 մարդ: Շինության բեկորների տակ են հայտնվել մի քանի բեռնատար ավտոմեքենաներ: Դեպքի վայր են անմիջապես շարժվել մի քանի հրշեջ մեքենա: Համաձայն նախնական տվյալների՝ տեղի ունեցածի պատճաը եղել է տորնադոն: Կատարվում է հետաքննություն: Happening Now: Heavy Damage at Amazon […]
16:52 03.11.2018
Իրանը սկսել է սերիական Kowsar կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարար Ամիրա Հաթամիի խոսքով՝ շուտով անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ կարտադրվեն և կմիանան օդուժին: Ինչևիցե, որոշ ռազմական մասնագետներ կարծում են, որ այս կործանիչը F-5-ի կարբոնային նմանակն է: Այն (F-5-ը) առաջին անգամ արտադրվել է Միացյալ Նահանգներում 1960 թվականին:
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
14:36 03.11.2018
Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը: Աղբյուրը նշում է, որ կովկասյան տարածաշրջանի հանցագործները Գերմանիայում ստեղծել են […]
13:30 03.11.2018
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 14 միլիոն մարդ կանգնած է սովամահության վտանգի առջև: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սա որակել է, որպես «աշխարհում ծանրագույն հումանիտար ճգնաժամ»: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ին և նրան օգնող կազմակերպությունների ջանքերով Եմենում ավելի քան 8 միլիոն մարդ պարենային օգնություն է ստանում: Նա […]
13:06 03.11.2018
Եգիպտոսի Մինյա նահանգում զինված անձինք կրակ են բացել քրիստոնյաների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 18-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաների ավտոբուսը վերադառնում էր ղպտիական եկեղեցուց: Երկու այլ ավտոբուսների վարորդները, լսելով կրակոցի ձայները, կարողացել են ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը և խուսափել կրակոցներից: […]
12:30 03.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]
11:00 03.11.2018
Թվիթերն ավելի քան 10 հազար հաշիվներ է ջնջել: Ընկերությունն այս քայլը բացատրել է նրանով, որ ավտոմատ բացված այս էջերի միջոցով անընդհատ տարածվել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին չքվեարկելու կոչեր: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ընկերության հիմնավորմամբ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այս հաշիվների գոյությունն ավելի ձեռնտու է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը, սակայն կուսակցության ներկայացուցիչները […]
10:40 03.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]
00:38 02.11.2018
Ավստրալիայի համալսարաններից մեկում մասնագետները կանխատեսել են վայրի բնության ոչնչացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Գիտնականները հետազոտել են մարդկանց գյուղատնտեսական գործունեությունը վերջին 100 տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վայրի բնության չօգտագործված տարածքները գնալով վերանում են: Եվ այսպես, մոտ մեկ դար առաջ գյուղատնտեսական, ինչպես նաև անասնաբուծության նպատակով, օգտագործվել է Երկիր մոլորակի մակերևույթի ընդամենը 15%-ը: […]
00:02 02.11.2018
Google գրասենյակների աշխատակիցները մասշտաբային բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով ընկերությունում փոխել վերաբերմունքը սեքսուալ ոտնձգությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ բողոքի ակցիային մասնակցում են ընկերության հարյուրավոր աշխատակիցներ Google-ի ավելի քան 20 ընկերություններից: Այս ամենի պատճառը The New York Times-ի ներկայացրած սկանդալային հաշվետվությունն է: Ընկերության աշխատակիցները, մասնավորապես, բողոքում են պարտադրված արբիտրաժի դեմ, ինչի […]
20:04 01.11.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»: Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել […]
20:00 01.11.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Ցավոք սրտի, Մինսկի պայմանավորվածությունները չեն իրագործվում, եթե ինչ-որ բան էլ կատարվում է, ապա ընդամենը միլիմետրերով: Ժամանակ առ ժամանակ էլ հետընթացներ էլ են լինում»,- հայտարարել է Մերկելը: Կանցլերը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները […]
18:07 01.11.2018
Հեղինակավոր The New York Times պարբերականն ընդարձակ հոդված է հրապարակել պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: Հոդվածը հեղինակել է գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը, որը եղել է նաև լուսանկարչի ընկերը: Հեղինակը հոդվածը վերնագրել է այսպես. «Մարդը, որը ցույց տվեց մեզ Ստամբուլը»: Օրհան Փամուքը հոդվածում անդրադառնում է Գյուլերի հետ իր ծանոթությանը, լուսանկարչի երկարամյա գործունեությանը […]
16:24 01.11.2018
Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա (Խաչատուրովը-խմբ.) համարվում է ՀՀ ներկայացուցիչ, Հայաստանը որոշելու իրավունք ունի՝ թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]
15:00 01.11.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, ձեռք են բերել Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի էկրանավորման իրավունքը: Այս մասին հայտնել է Известия-ն: «Հինգերորդ ռիսկ» գիրքը Սպիտակ տան տարբեր ստորաբաժանումների պաշտոնյաների հարցազրույցների հավաքածու է, որը ներկայացնում է, թե ինչպիսին է եղել Օբամայի և Թրամփի վարչակազմերի միջև անցումային շրջանը Սպիտակ տան համար: Գիրքը կէկրանավորի […]