20:46 04.06.2025
Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […]
20:39 04.06.2025
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […]
20:35 04.06.2025
Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […]
20:27 04.06.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […]
20:19 04.06.2025
Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […]
14:52 04.06.2025
Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Աղվան Ա.-ն իր վարած «Mazda» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել […]
14:45 04.06.2025
Չինաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չխաթարել Պեկինի և Սեուլի միջև հարաբերությունները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։ «Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը և խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգներին փոխել Չինաստանի վերաբերյալ իր մտածողությունը՝ հիմնվելով սեփական գործողությունների վրա […]
14:36 04.06.2025
Ուկրաինական ուժերը իսկապես հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, բայց այն չի վնասվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պայթյուն իսկապես տեղի է ունեցել, ոչինչ չի վնասվել: Կամուրջը գործում է», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ հարվածել է Ղրիմի կամրջին և այն գտնվում է […]
14:24 04.06.2025
Իրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։ Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 […]
14:15 04.06.2025
Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […]
14:09 04.06.2025
Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […]
13:55 04.06.2025
Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […]
13:46 04.06.2025
Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […]
13:34 04.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։
13:26 04.06.2025
Ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին […]
13:18 04.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: AWUF 2025-ի նպատակն էր խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, […]
13:12 04.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի […]
23:59 03.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […]
23:57 03.06.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:55 03.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […]
23:51 03.06.2025
Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ […]
23:48 03.06.2025
Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության […]
23:45 03.06.2025
Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել […]
23:41 03.06.2025
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական […]
23:37 03.06.2025
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է: Այն հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և […]
23:31 03.06.2025
Հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական […]