TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

23:41 03.06.2025

Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական […]

̰
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է

23:37 03.06.2025

Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է: Այն հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և […]

̰
Արմավիրի մարզում բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը

23:31 03.06.2025

Հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական […]

̰
Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում

23:23 03.06.2025

Այսօր՝ ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա – Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի […]

̰
Թուրքիան ակնկալում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ

23:16 03.06.2025

Անկարան ակնկալում է, որ Մոսկվան և Կիևը կանցկացնեն բանակցությունների նոր փուլ, քանի որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացած նախորդ հանդիպման ժամանակ առաջընթաց էր գրանցվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber հեռուստաալիքի եթերում։ «Իմ կարծիքով, հունիսի 2-ին կայացած հանդիպմանն առաջընթաց է գրանցվել բանակցությունների նախորդ փուլում կայացված որոշումների իրականացման առումով։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, […]

̰
Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

23:10 03.06.2025

Մայիսի 31-ին՝ ժամը 1.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռիգայի փողոցի մի տնից գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 32-ամյա օտարերկրացու։ Մինչ այդ ահազանգ էր ստացվել նաև նշված տան սեփականատիրոջից: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անհայտ անձինք մուտք են գործել նշված […]

̰
Արամուս գյուղում 34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:02 03.06.2025

Հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների […]

̰
Երևանի պարեկները աբովյանցի երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

22:45 03.06.2025

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հունիսի 2-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 2 փամփուշտով և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

̰
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին

22:34 03.06.2025

Հունիսի 3-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի: Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին […]

̰
SHANTNEWS

22:00 03.06.2025

̰
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրություն

21:52 03.06.2025

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների […]

̰
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

21:44 03.06.2025

Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ […]

̰
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. Փաշինյան

21:33 03.06.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

21:12 03.06.2025

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել […]

̰
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […]

̰
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […]

̰
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […]

̰
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար:

̰
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […]

̰
Երևանի ու Մադրիդի քաղաքապետները քննարկել են համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը

23:34 02.06.2025

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 26-ից հունիսի 1-ը

23:26 02.06.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75 մ (01.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած […]

̰
Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին

23:19 02.06.2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նախապես ուղարկված 69 զեկույցներից՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն […]

̰
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը

23:14 02.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը: Ցուցադրությանը ներկայացված […]

̰
Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր

23:06 02.06.2025

Հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել […]

̰
Հունիսի 2-ը նշվում է որպես Ռազմական սպորտի օր

22:55 02.06.2025

Հունիսի 2-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական սպորտի օր: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում։

̰
Երևանում 33-ամյա վարորդը «Nissan Altima»-ով բախվել է ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա՝ երկաթե սյանը

22:27 02.06.2025

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտաշեսյան փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 33-ամյա Վլադիմիր Հ․-ն իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դարն ապրած ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […]

̰
Ռուս – ուկրաինական թնջուկը Ստամբուլյան հարթակում. Առնոլդ Բլեյանի հարցազրույցը

22:18 02.06.2025

Ստամբուլը դարձյալ հարթակ է ռուս – ուկրաինական բանակցությունների համար: Բայց հենց այդ բանակցությունների նախօրեին ուկրաինական կողմը ԱԹՍ խոշոր հարձակում նախաձեռնեց Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա: Ինչպե՞ս կարող է այս ամենը անդրադրադառնալ ընդհանրապես գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է փորձագետ Առնոլդ Բլեյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
SHANTNEWS

22:00 02.06.2025

̰
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

21:49 02.06.2025

Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել […]

̰
BACK_TO_TOP