23:55 27.05.2025
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […]
23:53 27.05.2025
Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […]
23:51 27.05.2025
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […]
23:49 27.05.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
23:47 27.05.2025
ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով: Այս մասին հայտնել է համաճարակաբան Վարդան Արզաքանյանը: Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։ Եթե վարում եք ակտիվ […]
23:45 27.05.2025
Ինքնակամ շինությունների ապամոնտաժում՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ Կենտրոն, Սարյան 24 – ապամոնտաժվել է մետաղական շինություն համայնքային հողում՝ առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության։ Արաբկիր, Մամիկոնյանց 47/3 – ապօրինի կառուցված շինությունը քանդվել է համայնքին պատկանող հողամասից։ Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են: Մանրամասները՝ տեսանյութում:
23:43 27.05.2025
Մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […]
23:39 27.05.2025
Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ Սպասվում են ինտերակտիվ թատերական ներկայացումներ տիկնիկագործության վարպետության դասեր հեքիաթների կենդանի ընթերցանություն: Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, […]
23:34 27.05.2025
Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […]
23:22 27.05.2025
Մայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման […]
23:17 27.05.2025
Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծաղկալանջ-Գեղակերտ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, […]
23:08 27.05.2025
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […]
22:56 27.05.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […]
22:49 27.05.2025
Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […]
22:37 27.05.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […]
22:26 27.05.2025
Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […]
22:17 27.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […]
22:09 27.05.2025
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […]
21:44 27.05.2025
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […]
21:30 27.05.2025
ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […]
21:21 27.05.2025
Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 26.05.2025
Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել […]
23:57 26.05.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:54 26.05.2025
2025 թվականի մայիսի 15-ից Հայաստանի մի շարք անտառներում մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի օդային կենսաբանական միջոցառումները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումները նախատեսված են իրականացնել մինչև հունիսի 15-ը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքները կատարվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, որոնք նպատակային մշակման են ենթարկում Վայոց ձորի, Արագածոտնի […]
23:52 26.05.2025
Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու հասունացումը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումն ավարտվել է։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգուցների առաջացման փուլում, գարնանացան գարին թփակալել է, առաջացել են կարտոֆիլի կողային ընձյուղները, նախալեռնային շրջաններում կարտոֆիլը ծաղկել է։ Արարատյան […]
23:50 26.05.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (25.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […]
23:48 26.05.2025
Մայիսի 27-ին՝ ժամը 02:00-05:00-ն, Կենտրոն վարչական շրջանում, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում և Ամիրյան փողոցում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
23:44 26.05.2025
ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, առավել ևս 2023թ. սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ կենտրոնի հիմնանորոգումը արդեն ընթացքի մեջ է: Մի քանի նկարով կիսվեմ, թե ինչ վիրահատարան ենք ունենալու: Ի դեպ, սարքավորումներն արդեն իսկ ձեռք են […]
23:39 26.05.2025
Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2025-ին Ավանում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք, ստեղծելով ավելի հաճելի ու անվտանգ միջավայր՝ հարևանությամբ ապրելու համար։ Ավանցիների հետ քննարկեցիք ընթացիկ տարում բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը: Այս տարի Ավանի […]