22:56 30.05.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ «Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային […]
22:49 30.05.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում […]
22:43 30.05.2025
Գյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականացված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 836 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 նոր աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 700 աշխատող»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
22:10 30.05.2025
Հունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ: Մանրամասները՝ […]
21:43 30.05.2025
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ […]
21:31 30.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն […]
21:14 30.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների […]
20:54 30.05.2025
Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։ Եվրոպայի […]
20:45 30.05.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մերժել Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ավելի քան 500 հազար ներգաղթյալների օրինական կարգավիճակը, ինչը նրանց թույլ է տվել օրինական կերպով մնալ Միացյալ Նահանգներում: Այս մասին նշվում է դատարանի որոշման մեջ։ Դրանում ընդգծվում է, որ Գերագույն դատարանը բավարարել է գործադիր իշխանության միջնորդությունը՝ չեղարկելու համապատասխան ծրագիրը, որը […]
20:36 30.05.2025
Մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառ ավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած […]
20:11 30.05.2025
Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ»,- նշված է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
00:00 30.05.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:58 29.05.2025
Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […]
23:52 29.05.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […]
23:44 29.05.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […]
23:38 29.05.2025
Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […]
23:29 29.05.2025
Մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի […]
23:22 29.05.2025
«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Երևանում առաջին անգամ կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կունենան բացառապես հասարակական նշանակություն՝ Երևանը դարձնելով ավելի հասանելի և հարմար բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Խաղահրապարակները կկառուցվեն հետևյալ վայրերում՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված […]
23:13 29.05.2025
Այսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում […]
23:06 29.05.2025
18 տարի առաջ Երևանի և Նիցցայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ նրանք հռչակվեցին քույր քաղաքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման […]
22:58 29.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի կամուրջը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:
22:42 29.05.2025
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ «Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, […]
22:30 29.05.2025
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն […]
22:22 29.05.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական […]
22:08 29.05.2025
Մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ […]
21:52 29.05.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի […]
21:43 29.05.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 18-24-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 18-ին, 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […]