TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը

23:10 23.05.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի խոսքերով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան–Գյումրի հատվածը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին

22:52 23.05.2025

Սյունիքի մարզում այսօր հետևել եմ Հայաստան – Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

22:43 23.05.2025

Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՊԵԿ-ում՝ ներկայացնելու իրենց հեղինակային նախագիծը՝ հարկերի վճարման կարևորության և սոցիալական պատասխանատվության մասին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել է, որ հասարակության մեջ հարկային կարգապահության ամրապնդումը շարունակական և հետևողական աշխատանք է, որում նախագծի հեղինակները կարևոր ներդրում են ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներ

22:34 23.05.2025

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, […]

̰
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

22:11 23.05.2025

Մայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

̰
SHANTNEWS

22:00 23.05.2025

̰
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

21:38 23.05.2025

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […]

̰
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

21:25 23.05.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […]

̰
Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

21:16 23.05.2025

Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացուն

20:54 23.05.2025

Մայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […]

̰
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետո

20:45 23.05.2025

Ռուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […]

̰
ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

20:34 23.05.2025

Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

20:26 23.05.2025

Մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։

̰
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […]

̰
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։

̰
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […]

̰
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

23:34 22.05.2025

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը՝ […]

̰
Խոշոր հրդեհ՝ Աշտարակում

23:26 22.05.2025

Մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են […]

̰
Քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել

23:19 22.05.2025

ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով […]

̰
Մայիսի 22-ը՝ Կենսաբազմազանության միջազգային օր

23:15 22.05.2025

Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է, օրվա այս տարվա թեման է. «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում»: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կայուն զարգացումը պահանջում է ներդաշնակություն կյանքի բոլոր ձևերի հետ, այդ թվում՝ նրանց, որոնց մենք գրեթե չենք նկատում: Կենսաբազմազանության փոքրագույն ինժեներներից են լորձասնկերը՝ աննկատ, բայց «խելացի» օրգանիզմներ, որոնք կարող են ճանապարհ […]

̰
Կապան քաղաքում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

23:11 22.05.2025

Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում […]

̰
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում

23:02 22.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նա նշել է, որ ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնում Իսրայելի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբ

22:42 22.05.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Միանալով տարբեր երկրներից հնչող ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,- նշվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում։ Saddened to hear about the attack on #Israel‘s embassy staff in Washington, D.C., resulting in loss of […]

̰
Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով

22:34 22.05.2025

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։ Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է […]

̰
Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

22:25 22.05.2025

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
SHANTNEWS

22:00 22.05.2025

̰
Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

21:50 22.05.2025

Մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […]

̰
BACK_TO_TOP