TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

20:39 21.05.2025

Մայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

20:13 21.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […]

̰
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […]

̰
Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […]

̰
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […]

̰
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […]

̰
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

22:56 20.05.2025

Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […]

̰
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

22:40 20.05.2025

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

22:09 20.05.2025

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […]

̰
SHANTNEWS

22:00 20.05.2025

̰
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

21:44 20.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […]

̰
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

21:33 20.05.2025

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […]

̰
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

21:27 20.05.2025

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

21:20 20.05.2025

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […]

̰
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […]

̰
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […]

̰
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել են

23:33 19.05.2025

Կառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […]

̰
Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը

23:25 19.05.2025

Աստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:

̰
Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ

23:10 19.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։

̰
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

22:57 19.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Լևոնյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Լևոնյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ:

̰
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

22:04 19.05.2025

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […]

̰
SHANTNEWS

22:00 19.05.2025

̰
ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […]

̰
BACK_TO_TOP