23:37 13.05.2025
Մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է shamsyan.com-ը՝ նշելով որ հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և […]
23:34 13.05.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […]
23:23 13.05.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և […]
23:11 13.05.2025
Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […]
22:45 13.05.2025
Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […]
22:37 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […]
22:26 13.05.2025
Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի […]
22:13 13.05.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել այսօր տեղացած տեղատարափ անձրևից: «Հզոր ցիկլոնի հետևանքները: Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում»:
21:48 13.05.2025
Ռուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […]
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […]
21:15 13.05.2025
Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […]
23:59 12.05.2025
Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
23:52 12.05.2025
Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […]
23:39 12.05.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:28 12.05.2025
Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […]
23:16 12.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […]
22:42 12.05.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […]
22:11 12.05.2025
Մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […]
21:48 12.05.2025
Ուկրաինայում համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, […]
21:26 12.05.2025
Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Զոհրաբ Գ․-ն, ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վոլոդյա Ռ․-ն տեղափոխվել են «Աբովյան» բժշկական […]
21:13 12.05.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Շինարարների փ. 2, 4 շենքեր, Լենինգրադյան փողոց մասնակի, Նոյ թաղամաս, Հասմիկի փողոց, Վշտունի 2, 3 նրբանցնքեր և Արզումանյան փողոցի էլ․ […]
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:48 11.05.2025
Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […]
23:38 11.05.2025
Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […]
23:17 11.05.2025
Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։
22:56 11.05.2025
Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […]
22:39 11.05.2025
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […]