18:15 11.05.2025
Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
18:04 11.05.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Մանուշյան, Սայաթ-Նովա 2 նրբ, Գայի, Արարատյան 1 նրբ, Խ.Աբովյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:48 11.05.2025
«Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում 30 րոպեում խփել է 4 գոլ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում։ Սյորլոթը գոլերը խփել է 7-րդ, 10-րդ, 11-րդ և 30-րդ րոպեներին։ Առաջին և երրորդ գոլերի միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 3 րոպե 57 վայրկյան, ինչը ռեկորդ է Իսպանիայի առաջնությունների […]
17:33 11.05.2025
Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական բյուջեի աջակցության, […]
17:18 11.05.2025
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
17:08 11.05.2025
Եվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […]
16:54 11.05.2025
Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական տրանսպորտային […]
16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […]
16:24 11.05.2025
Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում […]
16:13 11.05.2025
5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել:
16:06 11.05.2025
Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
15:56 11.05.2025
Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […]
15:44 11.05.2025
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […]
15:33 11.05.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […]
15:21 11.05.2025
Մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմանում պարեկները Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen ավտոմեքենայից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր և քաղաքացիների ու վարորդի՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Պ.-ի օգնությամբ պայքարել են կրակի տարածման դեմ՝ […]
15:12 11.05.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
14:32 11.05.2025
Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […]
14:14 11.05.2025
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […]
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […]
13:25 11.05.2025
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […]
13:11 11.05.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […]
12:57 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […]
12:46 11.05.2025
Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք:
12:34 11.05.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։ «Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ։ 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել։ Դա ուկրաինական կողմն էր: Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք […]
12:23 11.05.2025
Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […]
11:53 11.05.2025
Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։
11:36 11.05.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:08 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […]