ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

21:25 13.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

մայիսի 15-ին
ժամը 11։00-16։00

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ),
ժամը 13։00-15։00

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ),
ժամը 15։30-17։30

Սյունիքի մարզի Տեղ համայնքում (ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Տեղ, փողոց 35 թիվ 2, համայնքապետարանի հարևանությամբ),
մայիսի 16-ին
ժամը 11։00-16։00

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, վարչական շենք թիվ 1, համայնքապետարանի հարևանությամբ),
ժամը 11։00-15։00

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում (Սյունիքի մարզ, Շինուհայր գյուղ, մայրուղի 14, համայնքապետարանի հարևանությամբ)։

Իսկ մայիսի 23-ին կիրականացվեն մայիսի 15-ին և 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:11 31.07.2025

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

10:58 31.07.2025

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

10:45 31.07.2025

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

BACK_TO_TOP