TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ

19:20 17.09.2020

Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Այս մասին ասվում է եվրախորհրդարանի՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին ընդունած բանաձևում: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք […]

̰
Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Նավալնիի թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը

11:28 17.09.2020

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Գերմանական իշխանությունների փոխանցմամբ՝ Նավալնու դեմ կիրառվել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը: Նախատեսվում է այս առիթով բանաձև ընդունել: Եվրախորհրդարանի կայքը հրապարակել է տարբեր խորհրդարանական խմբակցությունների կողմից մշակված փաստաթղթերի նախագծեր, որոնցից մեկում առաջարկվում է դադարեցնել «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, որով պետք է ռուսական վառելիք մատակարարվի Եվրոպա: […]

̰
Մինսկում հատուկ ջոկատայինները ձերբակալում են կանանց երթի մասնակիցներին

18:32 12.09.2020

Բելառուսում արդեն 35 օր է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ նախագահական նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Մինսկի ազատության հրապարակ էին դուրս եկել ավելի քան հազար կին: Հավաքվելուց քիչ անց հատուկ ջոկատայինները սկսել էին ձերբակալել ակցիայի մասնակիցներին: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հավաքը եղել է չարտոնված:

̰
Իսրայելն ու Բահրեյնը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

12:38 12.09.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շուրջ: «Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն»,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: Այս քայլով Բահրեյնը դարձավ արաբական երկրորդ երկիրը, որը մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ: Ավելի վաղ ԱՄՆ միջնորդությամբ նմանատիպ համաձայնագիր էր կնքվել […]

̰
Ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարը

21:45 05.09.2020

Ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում էին 32 երկրների 156 թիմեր, այդ թվում՝ Հայաստանից: Մրցույթներն անցկացվել են օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Աֆղանստանում: Մրցաշարը ներառում էր 30 մրցույթ դաշտային, օդային և ծովային մրցաձևերում: Հայաստանը մասնակցել է մրցույթներից 7-ին: «Կարգապահության պահապան», «Անվտանգ միջավայր», «Զինագործ» մրցումներում Հայաստանը զբաղեցրել է […]

̰
Պայթյուն Բանգլադեշում. կա 16 զոհ, ավելի քան 50 վիրավոր

15:41 05.09.2020

Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում գազի խողովակ է պայթել, որի հետևանքով մահացել է 16, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։ Համաձայն […]

̰
Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա

10:41 01.09.2020

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը երկիր ծանր հետևանքներ կունենա: Այս մասին հայտնել է rbc-ն: «Մենք բոլոր երկրներից պահանջում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, միևնույն ժամանակ մենք չափազանց մտահոգված ենք Պուտինի հայտարարություններով՝ ռուսական հատուկ ջոկատայիններին Բելառուս ուղարկելու վերաբերյալ: Դա կլինի Բելառուսի ինքնիշխանության լուրջ խախտում և ծանր […]

̰
ԱՄՆ-ում կատվին սովորեցրել են դաշնամուր նվագել

21:00 16.08.2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սովորեցրել է իր կատվին դաշնամուր նվագել: Այս մասին հայտնել է ТСН-ն: Կատվի տերը պատմել է, որ դեռ փոքր ժամանակ կատվին հետաքրքրել է գործիքը: Կենդանին սկսել է աղմկել, երբ ուշադրությունն իր վրա հրավիրելու համար: Այդ իսկ պատճառով, աղջիկը որոշել է սովորեցնել կատվին դաշնամուր նվագել՝ աղմկելու փոխարեն:

̰
ԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղանի շուրջ հաց կերել

18:30 16.08.2020

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ արջը մարդկանց հետ նստում է պիկնիկի սեղանի շուրջ և հյուրասիրվում է այն մթերքներով, որոնք նրան առաջարկում են հանգստացողները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Deep Creek լճի մոտ: Նշվում է, որ արջը հաճախ է լինում այն վայրերում, որտեղ մարդիկ հանգստանում են: Կենդանին […]

̰
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջ կյանքը

15:22 16.08.2020

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում չիհուահուա ցեղատեսակի շունը փրկել է տիրոջ կյանքը, երբ վերջինիս մոտ սրտի կաթված էր եղել: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: 86-ամյա վետերան Ռուդի Արմսթրոնգը ապրում է լողացող տանը իր շան՝ Բու-Բուի հետ: Տղամարդու մոտ սրտի նոպա է սկսվել, և նա չի կարողացել հասնել հեռախոսին, քանի որ չէր կարող շարժել ձեռքերից և ոտքերից […]

̰
Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ զոհված ցուցարարի մահվան պահի հավանական տեսանյութը հրապարակվել է համացանցում

21:30 15.08.2020

Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկու մահվան պահի հավանական տեսանյութը հրապարակվել է համացանցում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Հրապարակված կադրերում երևում է, որ տղամարդը ձեռքերը վեր բարձրացրած գնում է դեպի անվտանգության ծառայության աշխատակիցները և նրանց ուղղությամբ ոչինչ չի նետում: Ինչ-որ պահի նա ցած է իջեցնում ձեռքերը և հետո ընկնում է: Միևնույն ժամանակ, Բելառուսի ՆԳՆ-ը […]

̰
Երկիրը ոչ ոքի չեմ տա. Լուկաշենկոն գնահատել է Բելառուսում ստեղծված վիճակը

20:22 15.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]

̰
Ռուսաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

15:34 15.08.2020

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Քովիդ-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի մասնագետների կողմից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվաստումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը՝ I բաղադրիչով, հաջորդը երեք շաբաթ անց` II բաղադրիչով: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի […]

̰
ԵՄ արտգործնախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

11:08 15.08.2020

Եվրոպական Միության երկրների արտաքին գործերի նախարարները միաձայն որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ: Այս մասին Թվիթերում գրել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը: Պաշտոնյայի խոսքով՝անհատական ​​սահմանափակումները կազդեն նրանց վրա, ովքեր պատասխանատու են «խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների և ընտրակեղծիքների համար»: Նախարարը հավելել է, որ ԵՄ-ն արդեն սկսել է անհատների ցուցակի կազմումը: Important discussion of […]

̰
Մինսկում հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության

21:51 14.08.2020

Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Այս մասին հայտնել է meduza-ն: Ակցիայի մասնակիցների ժամանելուց հետո կառավարության շենքից դուրս են եկել իրավապահների նոր ջոկատներ, սակայն վերջիններս չեն ցուցաբերել ագրեսիա: Onliner.by-ը գրում է, որ իրավապահները հայտարարել են, թե մարդիկ կարող են կանգնել կառավարության շենքի դիմաց այնքան ժամանակ, […]

̰
Եթե այսօր չարտադրեք 10 տրակտոր և չհանեք դրանք վաճառքի, վաղը գերմանացիները ամերիկացիների հետ կգան և կբերեն իրենց տեխնիկան․ Լուկաշենկո

21:43 14.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ բացելով տնտեսական թեմայով քննարկումն սկզբում անդրադարձել է երկրում տիրող վիճակին և այն լուրերին, թե ինքը հեռացել է երկրից: «Նախևառաջ, ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես որոշներն են ասում, թե նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում»,- ասել է Բելառուսի նախագահը: Անդրադառնալով երկրում արտադրական գործարանների գործադուլին՝ Լուկաշենկոն ասել […]

̰
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

20:11 14.08.2020

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաձայն դրանց՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից, այժմ երկրից հեռացած Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,1 տոկոսը: Երկրի ԿԸՀ-ն նաև մերժել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված բոլոր բողոքները: Դրանք ներկայացվել էին բոլոր թեկնածուների կողմից, բացառությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Հիշեցնենք, […]

̰
Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը տեսաուղերձով դիմել է բելառուսցիներին

15:26 14.08.2020

Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով դիմել է բելառուսցիներին: Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ այն քաղաքներում, որտեղ ընտրական հանձնաժողովը ազնվորեն է հաշվարկը կատարել՝ իր քվեները կազմել են 60-70 տոկոս: Տիխանովսկայան նաև դատապարտել է խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը: «Միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք մեր ընտրությունը միայն օրինական, […]

̰
Ռուսաստանում կանխատեսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափի արտահանման գինը

00:18 13.08.2020

Р-Фарм ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Ռեպիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար երկու չափաբաժնի համար այլ երկրներ արտահանելու դեպքում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Երկու չափաբաժնի համար, մենք հաշվել ենք, որ կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար», – ասել է նա: Ռեպիկը նշել է, որ դա վերաբերում է պատվաստանյութերի առաջին […]

̰
Հատուկջոկատայինները Մինսկում կրակել են մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին

23:20 12.08.2020

Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Այս մասին հահտնել է Sputnik  Беларусь-ը: Միաջդեպը տեղի է ունեցել Ձերժինսկի պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի հարևանությամբ: «Հատուկջոկատայինները վազեցին դեպի հավաքվածները: Ցուցարարները սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի […]

̰
Գուտերեշը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

22:29 12.08.2020

Կորոնավիրուսային պանդեմիան հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է TASS լրատվականը: Գուտերեշի խոսքերով՝ առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դիմագրավելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում: «Նայելով հորիզոնին` ես երեք հիմնական սպառնալիք եմ […]

̰
Մինսկում հատուկջոկատայինները գրոհում են բնակելի շենքերի մուտքերը

00:30 12.08.2020

Բելառուսում հատուկջոկատայինները գրոհում են Մինսկի Ռոկոսովսկու պողոտայում գտնվող բնակելի շենքերի մուտքերը: Այս մասին հայտնել է Sputnik Беларусь-ը Telegram-ի իր ալիքում: Նշվում է, որ այդ տներում կարող են թաքնված լինել ցուցարարներ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ իրավապահները ցույցերը ցրելու համար կիրառում են ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ: Մինսկում արդեն սկսվել են ձերբակալությունները: Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել […]

̰
Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

13:56 11.08.2020

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից և մեկնել Լիտվա: Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Վերջինս մասնավորապես գրել է. «Սվետլանա Տիխանովսկայան ապահով է: Նա Լիտվայում է:» Svetlana #Tikhanovskaya is safe. She is in #Lithuania. pic.twitter.com/6f9U2meoX0 — Linas Linkevicius (@LinkeviciusL) August 11, 2020 Ավելի վաղ, օգոստոսի 10-ի երեկոյան […]

̰
Գերմանիայում մերկ տղամարդը վազել է վայրի խոզի հետևից, որը գողացել էր նրա նոթբուքը

23:41 09.08.2020

Գերմանիայի մայրաքաղաքում վայրի խոզը գողացել է հանգստացողներից մեկի նոթբուքը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Միջին տարիքի մի տղամարդ, որը ցանկացել է անանուն մնալ, հանգստանում էր Բեռլինի արևմտյան հատվածում գտնվող Գրունեվալդ անտառի Տոյֆելսե լճի մոտ: Մինչ գերմանացին վայելում էր արևի ճառագայթները, նրան մոտեցել է վայրի խոզը և վերցրել նրա պայուսակը, […]

̰
7-ամյա աղջկա կայծակնային արձագանքը լողավազանում խեղդվող երեխային հայտնվել է համացանցում

20:00 09.08.2020

Ղրիմում 7-ամյա աղջիկը փրկել է լողավազանում խեղդվող երեխային: Աղջկա կայծակնային արձագանքման տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կադրերում երևում է՝ ինչպես վազքից հոգնած աղջիկը միանգամից նետվում է լողավազանի մեջ՝ 5-ամյա տղային փրկելու, որն ընկել էր սկուտերից: Դրանից հետո երեխաներին օգնում են մոտակայքում գտնվող մեծահասակները: Աղջկա մայրը պատմում է, որ նա 4 տարեկանից […]

̰
Արտակարգ էկոլոգիական դրություն Մավրիկիոս կղզի-պետությունում. նավթատար նավերից մեկում արտահոսք է սկսվել

21:31 08.08.2020

Մավրիկիոս կղզի-պետությունում հայտարարվել է արտակարգ էկոլոգիական դրություն այն բանից հետո, երբ նավթատար նավերից մեկում արտահոսք է սկսվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Պանամայի դրոշի ներքո նավարկող նավը հարվածել է կորալային խութերին, ինչից հետո ահռելի մեծ քանակությամբ նավթ է արտահոսել: Նավի անձնակազմը տարհանվել է: Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավում եղել է 200 տոննա դիզելային վառելիք և գրեթե […]

̰
Բեյրութում ավելի քան 100 մարդ է տուժել հակակառավարական ցույցերի ընթացքում

21:02 08.08.2020

Լիբանանի մայրաքաղաքում ավելի քան 100 մարդ է տուժել հակակառավարական ցույցերի ժամանակ: Այս մասին գրված է Կարմիր Խաչի թվիթերյան էջում: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից 28 տեղափոխվել են հիվանդանոց, ևս 102-ին տեղում օգնություն է ցուցաբերվել: RIA Novosti լրատվականն էլ հայտնել է, որ ցուցարարները ներխուժել են երկրի արտաքին գործերի նախարարության շենք, որը գտնվում է Աշրաֆիայի շրջանում: Ակցիայի մասնակիցները շենքում […]

̰
Գերմանիայում և Ճապոնիայում կորոնավիրուսային վիճակը բարդանում է

20:18 08.08.2020

Կորոնավիրուսային վիճակը բարդանում է Գերմանիայում: Երկրում երեք օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան հազար նոր դեպք: Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 12 դեպք: Համաձայն վերջին տվյալների՝ այստեղ մինչ օրս գրանցվել է ավելի քան 216 հազար դեպք, 9195 մարդ մահացել է: Ապաքինվել է 197 հազար հիվանդ: Համաճարակային վիճակը վատթարացել է նաև Ճապոնիայում: Բանն այն է, […]

̰
Հնդկաստանում 191 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել. կան զոհեր և վիրավորներ

21:20 07.08.2020

Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է […]

̰
Ճապոնիայում կորոնավիրուսային համաճարակի կտրուկ աճ է նկատվում

20:43 07.08.2020

Կորոնավիրուսային համաճարակի կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում: Երկրում 10 օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան 900 նոր դեպք: Վարակի տարածման նոր օջախներ են դարձել մայրաքաղաք Տոկիոն և Օսակա քաղաքը: Ճապոնիայում մինչ այժմ գրանցվել է Քովիդ-19-ի ավելի քան 42 հազար դեպք, որից 1026-ըъ մահվան ելքով: Ապաքինվել է ավելի քան 28 հազար հիվանդ: Իսկ պանդեմիայի առաջնային օջախ […]

̰
BACK_TO_TOP