Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

23:15 16.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։

Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 2006 թ․՝ ԵՐՃՇՊՀ դոկտորանտուրան։ 1981-1988 թթ․ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ֆակուլտետում՝ միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից էր։ 1991-1994 թթ․ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչն էր։ Դասավանդում էր Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

Արտակ Ղուլյանի նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, նա կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։

Արտակ Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։

ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արտակ Ղուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

22:39 26.07.2025

Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործում

Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

22:25 26.07.2025

WP. Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք Patriot համակարգ

Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […] ...

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...

Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառով

22:08 26.07.2025

Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառով

Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...

SHANTNEWS

22:00 26.07.2025

SHANTNEWS

Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկան

21:47 26.07.2025

Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […] ...

BACK_TO_TOP