18:22 24.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
18:00 24.07.2020
Կորոնավիրուսային վիճակը բարդանում է Ավստրալիայում: Երկրում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թվի ռեկորդ է գրանցվել՝ 423: Վարակի օջախ դարձած Վիկտորիա նահանգում խստացվել են կարանտինային սահմանափակումները: Երկրի վարչապետը հայտարարել է, որ առողջապահական ոլորտի մասնագետները չեն կարողանում կապ հաստատել վարակակիրների ¼-ի հետ: Սրանից ելնելով՝ երկրի իշխանությունները դիմել են զինվորական ուժերին: Պաշտպանական ուժերի 28 խմբեր […]
17:40 24.07.2020
Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով երկրորդը Բրազիլիան է: Այստեղ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն 159 հազար դեպք, որից ավելի քան 84 հազարը՝ մահվան ելքով: Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոն էլ, չնայած այն հանգամանքին, որ վարակվել է կորոնավիրուսով, վարել է մոտոցիկլետ և խոսել է մարդկանց հետ առանց դիմակ կրելու: Հիշեցնենք, […]
17:28 24.07.2020
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվում: Երկրում մի քանի օր շարունակ նկատվում է նաև կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահվան տեմպերի աճ: Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում արձանագրվել է ավելի քան 1000 մահ: Երկրի համաճարակաբանական վիճակից ելնելով՝ նախագահ Թրամփը չեղարկել է Ֆլորիդայում նախատեսված Հանրապետական կուսակցության համագումարը: Թրամփն ասել է, որ «հիմա ժամանակը […]
16:27 24.07.2020
86 տարվա դադարից հետ Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է անցկացվում: Աղոթքին մասնակցում է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տաճարում պահպանված հին քրիստոնեական որմնանկարներն ու խճանկարները ծածկվել են վարագույրներով: Այսօրվա նամազին պետք է մասնակցի ավելի քան 1500 մարդ:
23:29 21.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղորդագրություն կփոխանցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանիից: Այն կհանձնի Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին, փոխանցում է Lenta.ru-ն: «Բացի Ռոհանիից Վլադիմիր Պուտինին ուղղված հաղորդագրությունից, Զարիֆը բանակցություններ կվարի նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ՝ 5 տարի առաջ կնքված միջուկային գործարքի վերաբերյալ»,- ասել […]
23:15 21.07.2020
Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լուսանկար է հրապարակել 2 ամսական որդու հետ: Այն հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Երեխան դեռ չի կարողանում գդալը պահել»,- գրել է 49-ամյա Մասկը լուսանկարին կից: Գրառումը գերմաներեն է: Մասկն արդեն ունի 5 երեխա՝ նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից: 2018 թվականից Մասկը հանդիպում է կանադացի երգչուհի Գրայմսի հետ: Նրանք ծնողներ […]
20:29 21.07.2020
Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդը կրակ է բացել ոստիկանական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ: Նա նաև նռնակներ է նետել: Ավելի վաղ SHANTNWES.am-ը հայտնել էր, որ Լուցկի կենտրոնական հատվածում զինված տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի 20 ուղևորներին: Հանցագործը ինքն է զանգել ոստիկանություն և ասել, որ ավտոբուսը ականապատ է: Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ […]
19:45 21.07.2020
Անցած օրվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 230 հազար դեպք: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մահվան դեպքերի թիվն էլ գերազանցել է 5 հազարը: Հյուսիսային և Հարավային Ամերիկաները շարունակում են մնալ առաջատարը հայտնաբերված դեպքերի քանակով: Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ գրանցվել է […]
16:50 21.07.2020
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով Ռուսաստանից է: Նրա անունը Մաքսիմ Կրիվոշ է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Տղամարդը զինված է և ունի պայթուցիկ սարք: Հենց ինքը՝ […]
14:32 21.07.2020
Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ տղամարդը զինված է և ունի պայթուցիկ սարք: Հենց ինքը՝ հանցագործը, զանգել է ոստիկանություն և ասել, որ ավտոբուսը ականապատ է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ավտոբուսը պատանդ վերցնելու ժամանակ հնչել են կրակոցներ: Ավտոբուսում կա 20 […]
13:27 21.07.2020
Սիբիրում և Հեռավոր Արևելքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք ընդգրկել են ավելի քան 1,6 միլիոն հեկտար տարածք: Ամենախոշոր օջախները Իրկուտսկի և Ամուրի մարզերում և Կրասնոյարսկի երկրամասում են: Հրդեհների արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: Ավելի վաղ, Գրինփիսը հայտարարել էր, որ տարվա սկզբից Ռուսաստանում այրվել է 4,6 միլիոն հեկտար անտառ:
23:00 20.07.2020
ԱՄՆ Պորտլենդ քաղաքում մերկ կինը բողոքի ցույցի է դուրս եկել: Համացանցում նրան արդեն կոչում են «մերկ Աթենաս»: Համացանցում նաև հրապարակվել է տեսանյութ, որտեղ «մերկ Աթենասը» քայլում է փողոցով, ապա նրան ոստիկաններից «ծածկում է» մեկ այլ ցուցարար: Լուսանկարիչ Դեյվ Կիլլենը պատմել է, որ ոստիկանները «պղպեղային» փամփուշտներով կրակել են նրա ոտքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում զանգվածային […]
22:10 20.07.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին լուրերին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի»,- գրել է Կադիրովը Telegram-ում: Չեչնիայի ղեկավարը գրառմանը կից նաև լուսանկար է տեղադրել, որտեղ վերջինս կանգնած է զենքերի պահման սենյակում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Միացյալ […]
21:20 20.07.2020
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին սև ցուցակում է ներառել: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պատժամիջոցների պատճառը Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումներն են ու դրանցում Կադիրովի մասնակցությունը: «Պետդեպարտամենտն ունի բավականաչափ հավաստի տեղեկություններ այն մասին, որ Կադիրովը պատասխանատու է մարդու իրավունքների […]
19:03 20.07.2020
Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ, hամաձայն Worldometer-ի վերջին տվյալների, մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 900 հազար դեպք: Մահացել է ավելի քան 143 հազար մարդ: Երկրում կորոնավիրուսայի պանդեմիայի կենտրոն է դարձել Ֆլորիդան, որտեղ վերջին 5 օրն անընդմեջ արձանագրվել է […]
18:26 20.07.2020
Հոնկոնգում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել: Վերջին 24 ժամում այստեղ հաստատվել է 108 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Այս հանգամանքը ստիպել է իշխանություններին դիմել կտրուկ միջոցների: Այսօրվանից ավելի քան 180 հազար պետական աշխատակիցներ կանցնեն հեռավար գործունեության: Հոնկոնգում արգելվել են 4 հոգուց ավելի հավաքները: Իշխանությունները նաև հայտարարել են մարզասրահների, բարերի և […]
17:53 20.07.2020
Բրազիլիայում համավարակն առայժմ չի հաջողվում առնել վերահսկողության տակ: Այստեղ, hամաձայն Worldometer-ի վերջին տվյալների՝ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն 99 հազար դեպք, որից ավելի քան 79 հազարը՝ մահվան ելքով: Չնայած այս ցուցանիշներին, հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ իրենց աջակցությունն արտահայտելու նախագահին, որը ցանկանում է արագ բացել երկիրը՝ ասելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության […]
11:16 20.07.2020
Եվրամիության երկրների առաջնորդները երեք օր շարունակ քննարկել են ԵՄ բյուջեի և տնտեսության վերականգնման հակաճգնաժամային պլանը` 2021-2027 թվականների համար: Վերջիններս, սակայն, չեն եկել ընդհանուր հայտարարի: Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են միջոցներ հատկացնել Եվրոպական միության 27 երկրներին՝ անտոկոս սուբսիդիաների տեսքով: Սակայն Նիդեռլանդները, Ավստրիան, Դանիան և Շվեդիան կտրականապես դեմ են դրան։ Եվրոպական կենտրոնական բանակի նախագահ Քրիսթին Լագարդի խոսքով՝ […]
11:09 20.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 166 հազար նոր դեպք: Մահվան դեպքերի թիվն էլ գերազանցել է 4,4 հազարը: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։ Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին […]
17:24 17.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ին: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել […]
23:36 16.07.2020
Նիդերլանդացի գիտնականները վտանգավոր հակամարմիններ են գտել այն մարդկանց արյան մեջ, որոնք ծանր են տարել կորոնավիրուսային հիվանդությունը: Հետազոտողները նշել են, որ այդ հակամարմինները չեն ճնշում վիրուսը, այլ հակառակը՝ առաջացնում են ծանր բորբոքում: Այս բացահայտումից հետո կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդը COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց արյան պլազմային փոխներարկման միջոցով կարող է լինել ոչ անվտանգ: Հետազոտողները պարզել են, […]
23:12 16.07.2020
Ֆրանսիայում բժիշկները նկարագրել են առաջին դեպքը, երբ չծնված երեխան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով մոր արգանդում: Այս մասին հայտնել է Nature Communications-ը: 23-ամյա հղի կինը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել մարտի 24-ին՝ հղիության վերջին եռամսյակում: Կինը բողոքում էր ուժեղ հազից և 38,6 աստիճան ջերմությունից: Նրա COVID-19-ի թեստի արդյունք դրական էր: Մարտի 27-ին կեսարյան […]
22:59 16.07.2020
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ […]
19:45 16.07.2020
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու: Այս մասին հայտնել է Օկլահոմայի ընտրական հանձնաժողովը և նշել, որ թեկնածուն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նախօրեին Intelligencer ամսագիրը հայտարարել էր, թե Ուեսթը չի մասնակցի ընտրություններին: SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին 2024-ին: […]
18:21 16.07.2020
Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ներկայիս սրացումը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորենք ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ընդհանուր […]
15:38 16.07.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Պաշտոնից ազատել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին»,- ասվում է Ալիևի հրամանագրում: Աղբյուրի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը: Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: […]
13:45 16.07.2020
Իտալիայի Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից 2 մարդ է զոհվել: 2 երեխա հոսպիտալացվել է: 40 րոպե տևած անձրևը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և տներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
13:44 16.07.2020
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և նրա կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի […]