16:22 13.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
16:13 13.04.2025
Հանրապետության տարածքում` ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 14-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիլի 13-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա […]
15:52 13.04.2025
ԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։ Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված […]
15:26 13.04.2025
Հավայան կղզիների համալսարանի հետազոտողները փայտը քայքայող ծովային սնկերին սովորեցրել են «ուտել» պլաստիկ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mycologia ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ պլաստիկ թափոնների խնդիրը դառնում է գլոբալ բնապահպանական ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Խնդիրը հատկապես սուր է օվկիանոսների համար. ամեն տարի ջրավազան հայտնվող պլաստիկի քանակը համարժեք է 625 հազար աղբատար մեքենաների։ Պլաստիկն ամբողջությամբ չի քայքայվում, այլ վերածվում է […]
14:59 13.04.2025
Բարսելոնայի Ինքնավար Համալսարանի (UAB) իսպանացի հնագետները վերանայել են Եվրոպայի ամենամեծ պղնձի դարի բնակավայրի՝ Վալենսինա դե լա Կոնսեպսիոնի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք ապացուցել են, որ հազար տարի (մ.թ.ա. 3300–2150) այստեղ գոյություն է ունեցել կայուն հասարակություն՝ առանց սոցիալական անհավասարության ակնհայտ նշանների։ Հետազոտությունը հրապարակվել է «Journal of Archaeological Science: Reports» (JASR) գիտական ամսագրում։ Վալենսինա դե լա Կոնսեպսիոնը զբաղեցնում […]
14:44 13.04.2025
Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ամսագրում։ Մարդու ուղեղը տեսողական տվյալները մշակում է երկու հիմնական ուղիներով՝ դորսալ (թիկնային) և որովայնային հոսանքներով։ Առաջինը պատասխանատու է շարժման և տարածության ընկալման համար, իսկ երկրորդը՝ ճանաչում է […]
14:27 13.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 302 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է մոտ 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
14:13 13.04.2025
Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը […]
13:59 13.04.2025
ԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է: Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։ Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող […]
13:42 13.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի […]
13:24 13.04.2025
Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […]
13:12 13.04.2025
Մյանմայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 86 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:59 13.04.2025
Տաջիկստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։ Միաժամանակ, Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5.8: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:46 13.04.2025
Չինաստանի իշխանությունները «Փոթորիկ 2025» անվամբ համալիր վարժանքներ են անցկացրել՝ Ֆուցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է Ֆուցզյան արևելյան նահանգում՝ Թայվան կղզու մոտ։ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) տվյալներով՝ միջոցառումը ներառում էր օբյեկտի վրա հարձակմանը արձագանքելու սցենարի փորձարկում։ CNNC-ի WeChat էջը պարզաբանել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած զորավարժությունները կանոնավոր են և տեղի են ունենում […]
12:30 13.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տաշքենդում հայ պատվիրակները վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ մի շարք հանդիպումներ են ունեցել, միջազգային գործընկերներին ներկայացրել հայկական օրակարգի առանցքային հարցերը: Մանրամասները` տեսանյութում:
12:14 13.04.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ բանակցային պատվիրակություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ խորհրդակցությունները շարունակելու համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Խալիլ ալ-Հեյայի գլխավորած Համասի պատվիրակությունն եգիպտական կողմի հրավերով մեկնել է Կահիրե», – նշվում է հայտարարության մեջ։ Շարժման ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կքննարկեն «հրադադարի համաձայնագրի կնքումը Եգիպտոսի […]
12:02 13.04.2025
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մշակել է աղ-ավազով։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:48 13.04.2025
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը […]
11:36 13.04.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Վարչապետը և ՊԵԿ նախագահը շրջել են պետական սահմանի Ագարակի նոր կառուցվող անցակետի շինարարական հրապարակում, ծանոթացել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: ՊԵԿ նախագահը ներկայացրել է անցակետի վերակառուցման ընդհանուր ծրագիրը, նախատեսվող աշխատանքները և շինարարության ներկա […]
11:24 13.04.2025
Ապրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։
11:13 13.04.2025
Պրիմորիեի երկրամասի Նախոդկայում, Պարտիզանսկում, Բոլշոյ Կամենում, ինչպես նաև Խասանսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում մոտ 1000 տուն և մոտ 9000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վթարները տեղի են ունեցել մինչև 30 մ/վ արագությամբ քամու պատճառով, հայտնել է մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ «Քամու ուժեղ պոռթկումների պատճառով, որոնց արագությունը հասել է 30 մ/վրկ-ի, տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներում արտակարգ իրավիճակներ են […]
10:54 13.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
10:43 13.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մեղրի կատարած այցից։ «Այցելեցինք Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:28 13.04.2025
Ապրիլի 12-ին, ժամը 19:56-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս […]
10:16 13.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
10:00 13.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Շվանիձոր այցից և տեղի բնակիչների հետ քննարկումներից։ «Այցելեցի Շվանիձորում գտնվող Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս, այնուհետև քննարկումներ ունեցանք բնակիչների հետ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 12.04.2025
Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […]
23:47 12.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:43 12.04.2025
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։