23:39 06.07.2020
Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]
23:24 06.07.2020
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում գետաձիերն անցել են կոկորդիլոսների կողքով և իրենց մեջքին տաղափոխել են թռչունների: Տեսանյութը հարապարակվել է Kruger National Park Videos YouTube-յան էջում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են գետաձիերի ձագերը անցնում ջրամբարի ափով՝ թռչուններն իրենց մեջքին: Այնուհետև նրանք մոտենում են կոկորդիլոսների խմբին: Ավելի քան մեկ րոպե կենդանիները պտտվում էին վտանգավոր սողունների մոտ և […]
18:42 06.07.2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել մեկ օրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 212 հազար նոր դեպք: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։ Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին […]
17:44 06.07.2020
Ավստրալիայում իշխանությունները վարակի տարածման կանխարգելման նպատակով փակել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգների սահմանները: Այստեղ սահմանափակվել է նահանգների մուտքն ու ելքը: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիկտորիա նահանգում վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել են Covid-19-ով վարակման հարյուրավոր դեպքեր: Մինչ այս պահը Ավստրալիայի իշխանությունները հաջողությամբ են պայքարել վիրուսի դեմ: Երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել […]
17:30 06.07.2020
Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինային միջոցառումների: Այստեղ վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1400 մարդու մոտ: Երկրում կրկին փակում են գեղեցկության սրահները, մարզասրահները, ոչ պարենային խանութները, ռեստորանները և այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ: Արգելվում են զանգվածային միջոցառումները: Սահմանափակվել է տարեցների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքը կշարունակեն շինարարական ընկերությունները և արդյունաբերական ընկերությունները: […]
23:10 05.07.2020
Ավստրալիայում կատուն ողջ է մնացել այն բանից հետո, երբ 12 րոպե մնացել է միացված լվացքի մեքենայում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Բիրմայական կատուն, որի անունը Օսկար է, ապրում է Անջելո և Ամանդա Մերիդիթների հետ: Տերերի խոսքով՝ կատուն լվացքի մեքենայում պատահական է հայտնվել: Նա որոշել էր այնտեղ քնել: Միևնույն ժամանակ տղամարդը որոշել էր լվանալ սավանները, սակայն […]
22:08 05.07.2020
Արևելյան Գերմանիայի ամենամեծ բունկերն իսկական ստորգետնյա քաղաք էր: Արևելյան դրամային արժեքի փոփոխությունից հետո շրջանառությունից հանված բոլոր դրամական միջոցները բերվել են այստեղ և թաղվել՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում փողը կփտի: Մուտքը հուսալի կերպով զմռսվել է և գաղտնի պահվել դրա գտնվելու վայրը: Սակայն չորության և ցածր ջերմաստիճանով պայմանավորված դրամները չեն քայքայվել և չեն փչացել: Այս մասին հայտնել […]
23:13 04.07.2020
Կատալոնիայի իշխանությունները որոշել են փակել Սեգրիայի շրջանը, որտեղ շարունակվում է կորոնավիրուսի նոր բռնկումը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Սա հեշտ որոշում չէ: Այն ուժի մեջ է մտնում այսօր: Կսահմանափակվի Սեգրիա շրջանի մուտքն ու ելքը»,- ասել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Կիմ Տոռան: Նրա խոսքով՝ տարածքը կշրջապատվի արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից: Սեգրիայում ապրում է շուրջ 209 հազար մարդ:
19:15 04.07.2020
Մեծ Բրիտանիայում արդեն սկսվել է կարանտինային մեղամացումների ամենամասշտաբային փուլը: Երեք ամիս շարունակվող խիստ լոքդաունից հետո իրենց աշխատանքն են վերսկսել գեղեցկության սրահները, գրադարանները, տաճարները, կինոթատրոնները, թանգարանները: Սակայն հարկ է նշել, որ այս սահմանափակումները վերաբերում են միայն Անգլիային: Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները ինքնուրույն կորոշեն՝ երբ և ինչպես դուրս գալ կարանտինից: Այս մասին հայտնել է BBC-ն: […]
18:00 04.07.2020
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը կառավարության անդամներին աշխատանքային արձակուրդի է ուղարկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս մասին նախագահը հայտնել է կառավարության 2020 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ժամանակ: «Բոլոր ղեկավարներին, բացի հաքիմներից (շրջանների ղեկավարներին), հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 6-ը կտրվի արձակուրդ»,- մեջբերում է Բերդիմուհամմեդովի խոսքերը Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Նա ընդգծել է, որ կառավարության […]
16:22 04.07.2020
Հզոր երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժը եղել է 5 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնը Դուշանբեից 195 կմ արևելք է: Դուշանբեում երկրաշարժը եղել է 3 մագնիտուդ հզորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
23:58 30.06.2020
Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիր շրջանի Սուրբ Ալբանի տաճարում, խորանի վրա տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որն ունի մաշկի մուգ գույն: Նկարը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի վարիացիաn է: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նկարը հայտնվել է ի աջակցության Black Lives Matter (սևամորթների կյանքը նշանակություն ունի) շարժման: Նկարը տեղադրելու համաձայնությունը տվել է տաճարի քահանան: Կտավը ստեղծվել էր […]
22:30 30.06.2020
Նորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և համացանցի օգտատերերին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը պարզել է, որ իր աղջիկն ունի սև մազեր դեռ 34-շաբաթական հղիության ընթացքում՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կինը նշել է, որ այդ փաստը նրան բավականին զարմացրել է: Երբ նրա աղջիկ Մայան ծնվել է, բուժանձնակազմը նշել է, որ […]
22:19 30.06.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդես է եկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «ցմահ նախագահ» դարձնելու առաջարկով: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն: «Միշտ ասել եմ, որ մենք պետք է ընտրենք Վլադիմիր Պուտինին, որպես «ցմահ նախագահ»»,- ասել է Կադիրովը: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ այնպիսի առաջնորդ, որը կարող է փոխարինել Պուտինին, «գլոբալ մասշտաբով» չկա:
21:50 30.06.2020
Ռոք երաժիշտ Բոբ Դիլանը նոր ռեկորդ է սահմանել Billboard- ի չարթում: Նա դարձել է վարկանիշի պատմության մեջ առաջին արտիստը, որի ալբոմները 7 տասնամյակների ընթացքում եղել են թոփ 40-ում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Թոփում Դիլանը հայտնվել է 1960-ականներից մինչև 2020-ը: Նրա նոր Rough and rowdy ways-ը դարձել է երաժշտի 23-րդ ալբոմը, որը հայտնվել է չարթի առաջին […]
21:30 30.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ երկրների միջև սահմանների բացումից հետո նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը կավելանա: Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Վույնովիչի խոսքով՝ «հնարավոր չէ բացառել» կորոնավիրուսի դեպքերի աճը: Կորանավիրուսի առաջին երկու դեպքերը Ռուսաստանում գրանցվել են հունվարի 31-ին՝ Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]
21:24 30.06.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Թաիլանդի կառավարությունը երկրում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հուլիսի 31-ը: Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայութ Չան-Օ-Չան, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նախարարների կաբինետը կողմ է քվեարկել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի վերջ երկարաձգելու որոշմանը: Մենք սա անում ենք առողջության, այլ ոչ թե հանուն իշխանության պահպանման, […]
21:10 30.06.2020
98 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Քառլ Ռեյները: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Քառլ Ռեյները մահացել է հունիսի 29-ին՝ հարազատներով և մտերիմներով շրջապատված: Ռեյները «Գրեմմիի» 9 մրցանակների դափնեկիր է: Միացյալ Նահնագներում առավել հայտնի է «Դիք Վան Դայքի շոու» (The Dick Van Dyke Show) կատակերգական սերիալում իր կերտած կերպարով: Այդ սերիալում Ռեյները նաև եղել է […]
20:39 30.06.2020
Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը 5 օրերի ընթացքում մասնակցել է ընտրողների 45 տոկոսը: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 50 միլիոն մարդ: Նրանցից ավելի քան 1 միլիոն 62 հազարը քվեարկել է էլեկտրոնային տարբերակով: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր էլեկտրոնային քվեարկության վերջին օրն է: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է: Ռուսաստանի պատմության մեջ առաջին […]
20:15 30.06.2020
Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել երկու մետաղական անգարներում: Հրդեհն ընդգրկել է 2 հազար մետր քառակուսի տարածք: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 153 մարդ և 37 միավոր տեխնիկա, ինչպես նաև՝ Ми-8 ուղղաթիռ: Հրդեհի պատճառով դադարեցվել են հարակից փողեցների երթևեկությունը: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
20:08 30.06.2020
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են Ռժև քաղaքում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված նոր հուշահամալիրի բացմանը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Ռժևի մոտակայքում տեղի ունեցած մարտերում մահացած զինվորների հիշատակը: Հայտնի է նաև, […]
16:51 30.06.2020
Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հոսպիտալացվել է: Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երգչուհու մամուլի քարտուղարը հայտնել է, որ Անիտան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նրա խոսքերով՝ երգչուհին պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե ինչպես է վարակվել:
16:29 30.06.2020
Վերջին օրերի ընթացքում վարակվածների աճ է նկատվել Միացյալ Թագավորությունում: Վիրուսի էպիկենտրոն է դարձել Լեսթեր քաղաքը: Այստեղ գրանցվել է Covid-19-ի գրեթե 950 դեպք: Այս մասին հայտնել է BBC-ն: Ստեղծված վիճակը առայժմ չի հաջողվում առնել վերահսկողության տակ: Տեղի իշխանությունները փակել են քաղաքի մուտքն ու ելքը: Սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ: Մարդկանց արգելվում է դուրս գալ տնից առանց […]
14:15 30.06.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով դիմելու է ժողովրդին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է meduza-ն: Պեսկովի խոսքերով՝ տեսաուղերձը նախատեսվում է ցուցադրել Ռուսաստանի ժամանակով 14:00-ին: Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար հայտարարել էր, որ Պուտինը հատուկ ուղերձով դիմելու է ռուսաստանցիներին մինչև հուլիսի 1-ը՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական քվեարկության օրը: Այն ժամանակ […]
12:50 30.06.2020
Լեհաստանի մայրաքաղաքում տեղատարափ անձրևները հեղեղել են բազմաթիվ տներ, հիվանդանոցներ, երկաթուղու և մետրոյի կայարաններ, փողոցներ: Հեղեղումների մանրամասները ներկայացրել են Վարշավայի քաղաքային իշխանությունները: Փոխքաղաքապետ Ռենատա Կազնովսկայի խոսքով՝ վերջին անգամ այսպիսի մասշտաբի տեղումներ եղել էին երկու տարի առաջ: Պաշտոնյան նաև նշել է, որ բոլոր ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ իրավիճակը վերահսկողության տակ է: Նշվում է, որ հեղեղումների պատճառով քաղաքի […]
10:20 30.06.2020
Միացյալ Նահանգներում շարունակում են աճել կորոնավիրուսի դեպքերը: Երկրի բազմաթիվ նահանգներում իշխանությունները կրկին սահմանափակել են ակումբների, ռեստորանների և բարերի աշխատանքը: Հետաձգվել է նաև նահանգները բացելու պլանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ չեն կրում դիմակ, և չեն պահպանում սոցիալական հեռավորություն: Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի […]
09:59 30.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակը նույնիսկ մոտ չէ ավարտին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Կառույցի ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ առաջընթաց են գրանցել վարակի տարածման դեմ պայքարում, սակայն վիրուսի տարածումն իրականում արագանում է: Գեբրեյեսուսը նաև նշել է, որ լրացել է 6 ամիս այն օրվանից, երբ […]
21:54 27.06.2020
Չինաստանն իր բողոքն է հայտնել Միացյալ Նահանգներին` ի պատասխան Հոնկոնգում Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան կողմի որոշմանը: Այս մասին հայտնել է Հոնկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է gazeta.ru-ն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնատար անձանց համար ՝ «Հոնկոնգյան ինքնավարությունը խաթարելու և […]
21:35 27.06.2020
«Ուկրաինայում պետությունը դուրս է մղվել տեղի պաշտոնատար անձանց կողմից»,- կարծում է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է korrespondent.net-ը: «Ուկրաինայում չկա պետություն: Ուկրաինայում կան պաշտոնյաներ, որոնք գործում են գոյություն չունեցող պետության անունից»,- ասել է Սաակաշվիլին: Քաղաքական գործչի խոսքերով՝ պետությունը բոլորի համար է: Այն ապահովում է արդարություն բոլորի […]
21:27 27.06.2020
Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են թռիչքների վերսկսման և երկրների միջև զբոսաշրջիկների հոսքի հարցերը: Այս մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Էրխովին՝ փոխանցում է gazeta.ru-ն: Դեսպանի խոսքերով՝ ներկայումս հարցերը քննարկվում են ռուսական և թուրքական համապատասխան գերատեսչությունների միջև: Արդեն իսկ մշակվել է անվտանգ զբոսաշրջության համար սերտիֆիկացման հատուկ համակարգ: Մեծաքանակ աշխատանքներ են տարվել հյուրանոցներում, օդանավակայաններում և զբոսաշրջային […]