20:41 11.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով առաջացած խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Նշվել է նաև, որ Խոտից դեպի Որոտան (Մ-2) հատվածի առաջին 7.2 կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան` նոր հիմնված հանգստի գոտի: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից ավելի քան 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Երկրի ղեկավարին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը` 7,4 կմ հատվածում, փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 մլն դրամ է, պետության մասնաբաժինը կազմել է 70%՝ 104 մլն դրամ։ Արդյունքում՝ Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի է 80% -ը՝ ավելի քան 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար:
Վարչապետը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, դիմել միջոցառմանը ներկա օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին, կապանցիներին, շնորհավորել նրանց Էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով և նշել.
«Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ:
Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը. «Եվ ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է.
«Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է: Ոչ, որովհետև իներցիան հաճախ շատ անհաղթահարելի ուժ է, բայց մենք պետք է լինենք հետևողական, սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք և պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների և մեր սերունդների նկատմամբ»:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24 ժամյա ծառայություն: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում:
Միջոցառումն ավարտվել է Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել, մասնավորապես՝ 22 հատ Իսուզու դե մաքս մակնիշի ամենագնաց մեքենաներ 331,8 մլն դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ Էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 մլն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 մլն դրամ:
Երկրի ղեկավարին ներկայացրել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքները: Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացել է 70 419 800 դրամ:
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...
14:22 17.08.2025
Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ ԲաղայիԻրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...
13:57 17.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...
12:58 17.08.2025
Հրդեհ՝ Սարդարապատ գյուղումՕգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...
12:40 17.08.2025
Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԻնդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...