TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Կատուն սխալ առնետի հետ է «գործ բռնել»

23:27 06.06.2020

Իսպանիայի Մալագա քաղաքում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Հսկայական առնետը հետ է մղել իր վրա հարձակված թափառող կատվին: Տեսանյութը հրապարակել է DailyMail-ը: Տեսանյութը նկարահանվել է հունիսի 3-ին: Կատուն փորձել է որսալ առնետին, սակայն վերջինս մի քանի վայրկյան անց սկսել է կատվին պատասխան հարված տալ: https://www.facebook.com/DailyMail/videos/556084685041799/?v=556084685041799

̰
Ավստրալացին ընդհատել է վարչապետի ելույթը՝ խնդրելով չտրորել խոտածածկը

00:00 05.06.2020

Ավստրալացի մի տղամարդ ընդհատել է վարչապետ Սքոթ Մորիսոնի ելույթը՝ բողոքելով, որ հավաքված լրագրողները տրորում են խոտածածկը: Այս մասին հայտնել է BBC-ն: Լսելով քաղաքացու բողոքը՝ վարչապետը խնդրել է լրագրողներին հետ քաշվել, այնուհետև շարունակել է ասուլիսը:

̰
Պուգաչովան լողազգեստով լուսանկար է հրապարակել և զարմացրել օգտատերերին

23:50 04.06.2020

71-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան գրավել է համացանցը արխիվային լուսանկարով, որում երգչուհին լողազգեստով է: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Լուսանկարում ռուսական էստրադայի «պրիմադոննան» սև նորաձև լողազգեստով պառկած է լողափնյա աթոռին: Մեկնաբանություններում նշվում է, որ լուսանկարը արվել է 2017 թվականին երգչուհու ամուսնու՝ Մաքսին Գալկինի կողմից: Նշվում է նաև, որ Պուգաչովան հատուկ դիրք չի ընդունել նկարի համար: Նա […]

̰
SpaceX-ին թույլատրել են կրկին օգտագործել Crew Dragon-ը տիեզերք մարդ ուղարկելու համար

23:44 04.06.2020

Իլոն Մասկի SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը նորից կօգտագործվի: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավոր ընկերությունը NASA-ից թույլտվություն է ստացել օգտագործելու Crew Dragon-ի բազմակի օգտագործման Falcon 9-ը: Կրկին օգտագործելու թույլտվությունը կգործի երկրորդ մեկնարկից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Մեկնարկը եղել է մայիսի […]

̰
ԱՄՆ ՊՆ նախարարը չի աջակցում Թրամփի կողմից «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը

20:32 04.06.2020

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակային ստորաբաժանումները քաղաքներում տիրող անկարգությունները զսպելու նպատակով օգտագործելու գաղափարը: «Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ, որ ազգային գվարդիայի ծառայողները ամենից շատ հարմար են օգտագործելու այս իրավիճակներում քաղաքացիական իշխանություններին ներքին աջակցություն ցուցաբերելու համար: Սա ասում եմ, ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլև […]

̰
Իսպանիան 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

13:20 04.06.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայի խորհրդարանը երկրում 6-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հունիսի 21-ը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, ավելի վաղ դիմելով խորհրդարանին, ասել էր, որ նշված ժամկետից հետո կառավարությունն այլևս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը: Սանչեսը տեղական իշխանություններին հայտնել էր, որ սա կլինի սահմանափակումների վերջին […]

̰
ԱՀԿ-ն վերսկսել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա

13:00 04.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անվտանգության և մոնիթորինգի կոմիտեն հայտնել է՝ պատճառ չկա փոխելու փորձարկումների ընթացքը: Ավելի վաղ դեղամիջոցի փորձարկումները դադարեցվել էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ […]

̰
Իտալիան հաղթահարել է կորոնավիրուսի պանդեմիայի կրիտիկական փուլը. Ջուզեպպե Կոնտե

12:36 04.06.2020

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պանդեմիայի կրիտիկական փուլը: Նա նշել է, որ այժմ ժամանակն է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Երկրում մեղմացումների վերջին փուլն է սկսվել: Այստեղ արդեն վերացել են տեղաշարժի սահմանափակումները տարբեր շրջանների միջև: Իտալիան արդեն բացել է սահմանները եվրոպական երկրների համար: https://www.facebook.com/GiuseppeConte64/videos/259342315125817/?v=259342315125817

̰
Լիբիայի հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները

22:18 02.06.2020

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը և հրամանատար Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը համաձայնել են վերսկսել բանակցությունները: Այս մասին հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը (UNSMIL), փոխանցում է korrespondent.net-ը: Բանակցությունները նախատեսվում է շարունակել 5+5 ձևաչափով: ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել արել այն պետություններին, որոնք աջակցում են հակամարտության կողմերին, հարգել Լիբիայի վերաբերյալ հունվարին Բեռլինում անցկացված կոնֆերանսի որոշումը, որի […]

̰
Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված մահ չի գրանցվել

12:30 02.06.2020

Իսպանիայում, մարտի սկզբից ի վեր առաջին անգամ, չի գրանցվել մահվան դեպք նոր տեսակի կորոնավիրուսից առաջացած բարդություններից: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի հետևանքով զոհերի թիվը չի փոխվել և կազմում է 27127 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 286 հազարը: Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից […]

̰
Crew Dragon-ի անձնակազմի մոտ խնդիրներ են առաջացել Երկրի հետ կապ հաստատելու հարցում

23:56 31.05.2020

Crew Dragon-ի անձնակազմը Երկրի հետ կապ է հաստատում ռադիոկապի միջոցով, քանի որ Միջազգային տիեզերակայանի լարային գծով կապ հաստատելու հարցում խնդիրներ են առաջացել: Հյուսթոնի և Կալիֆոռնիայի թռիչքի կառավարման կենտրոնները հիանալի լսում են Crew Dragon-ին, բայց անձնակազմը հայտնում է, որ մուտքային աուդիո հաղորդագրություններն «անհասկանալի են»: Ավելի վաղ SHANTNEWS.am հայտնել էր, որ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը […]

̰
Նոտր Դամի դիմացի հրապարակը բացվել է այցելուների համար

23:15 31.05.2020

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար: Այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: […]

̰
Ատլանտայում պարետային ժամը խախտելու համար ձերբակալվել է 70 մարդ

22:08 31.05.2020

Ատլանտայի ոստիկանությունը երեկոյան 70 հոգու է ձերբակալել, որոնք եղել են փողոցում պարետային ժամին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ, ամերիկյան խոշոր քաղաքների (ներառյալ Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիան և Ատլանտան) իշխանությունները սահմանել էին պարետային ժամ անկարգությունների պատճառով, որոնք սկսվել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Ատլանտայում սահմանվել էր նաև արտակարգ դրություն: Քաղաքում կարգուկանոն […]

̰
Իրանում կորոնավիրուսը 55 րոպեում հայտնաբերող թեստ-համակարգ են մշակել

21:22 31.05.2020

«Salamat Yar Behesht Dayan» ընկերության կողմից մշակված նոր համակարգը թույլ է տալիս որոշել 55 րոպեի ընթացքում կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը հիվանդի թքի օգնությամբ: Այս մասին հայտնել է Irna.ir-ն: Նորարարական ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-զադեն հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը, Թուրքիան, Ռումինիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը շահագրգռված են ձեռք բերելու կորոնավիրուսային ախտորոշման իրանական թեստային համակարգերը: […]

̰
ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են

21:02 31.05.2020

ԱՄՆ Միսսուրի նահանգում երկու եղբայրները վերցրել են տատի մեքենան, ավտովթարի ենթարկվել և մահացել: Վթարը տեղի է ունեցել Ջեքսոնի կոմսությունում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ եղբայրները եղել են 6 և 7 տարեկան երեխաներ: Նրանք վերցրել են մեքենայի բանալիները և դուրս եկել տնից: Համաձայն նախնական տվյալների՝ ղեկին եղել է ավագ եղբայրը: Նա կորցրել է […]

̰
Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան

18:42 31.05.2020

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավի միակցումը հեռարձակվել է ուղիղ եթերում: Երեկ՝ մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից պատմական թռիչք է իրականացրել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է առաջին […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհներից հետո ծնվել է առաջին կոալան

10:30 31.05.2020

Ավստրալիայի անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ անպաշտպան կենդանիներ էին տուժել: Սակայն ավելի շատ վնաս էր հասցվել կոալաներին: Անտառային հրդեհների պատճառով նրանց թվաքանակը կրճատվել է 5 հազարով: Ավստրալիայի սողունների այգում պայծառ ապագայի հույս կա: Ողբերգական իրադարձություններից հետո այդտեղ անգամ կոալա է ծնվել: Տեսանյութը հրապարակվել է Вести-ի թվիթերյան միկրոբլոգում: https://twitter.com/vesti_news/status/1266710035926843397

̰
Պատմական թռիչք. Falcon 9-ը տիեզերք արձակվեց

23:22 30.05.2020

Այսօր նախատեսված է ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9-ի` տիեզերք արձակումը: Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ փորձն է: Տիեզերանավը պետք է ուղեծիր դուրս գար մայիսի 27-ին, սակայն թռիչքը հետաձգվել էր նախատեսված մեկնարկից 17 րոպե առաջ` եղանակային պայմանների պատճառով: NASA-ի թվիթերի պաշտոնական էջում գրված է, որ այս պահին բարենպաստ եղանակային պայմանները թռիչքի համար 50/50 են: Սա […]

̰
Համացանցում են հայտնվել Ջոն Լենոնի և իր մարդասպանի հազվագյուտ լուսանկարները

21:59 30.05.2020

Համացանցում հայտնվել են Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի և նրա մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենի հազվագյուտ լուսանկարները: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն: Լուսանկարներից մեկում այն պահն է, երբ Լենոնը Չեպմենին ինքնագիր է տալիս: Լուսանկարն արվել է 1980-ի դեկտեմբերի 8-ին ՝ երաժշտի ընկեր և լուսանկարիչ Փոլ Գորեշի կողմից, ով Լենոնին պատահաբար է տեսել փողոցում: Մի քանի […]

̰
Ինչ է կատարվում ԱՄՆ մի շարք քաղաքներում աֆրոամերիկացու սպանության ֆոնին

21:41 30.05.2020

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր ոստիկանի հետ վիճաբանությունից հետո: Ոստիկաններից մեկը 7 րոպե շարունակ ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում տեղի ունեցածից կարճ ժամանակ անց: Միջադեպի մասնակից 4 ոստիկաններն ազատվել են աշխատանքից: Նրանցից մեկը մեղադրվում է ոչ դիտավորյալ սպանություն գործելու մեջ: Չնայած դրան՝ բազմաթիվ […]

̰
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի սկսելու մասին

21:13 30.05.2020

Կորոնովիրուսի համաճարակի հետ կապված աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենաբարդ փուլը: Այսպես է կարծում Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերնը, փոխանցում է gazeta.ru-ն: Մոտ ժամանակներս կավելանա ֆինանսավորման անհրաժեշտությունը, ասել է Լը Մերն: Նա նաև նախազգուշացրել է գործազրկության կտրուկ աճի և սնանկացման ընթացքի արագացման մասին: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ մինչ այժմ աշխարհում գրանցվել է […]

̰
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանի կինը ապահարզանի դիմում է ներկայացրել

20:45 30.05.2020

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Չովինի կինը՝ Քելլի Չովինը, ապահարզան է պահանջել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Կնոջ փաստաբանը նշել է, որ Չովինի կինն իրեն ճնշված է զգում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, ինչպես նաև ցավակցում է Ֆլոյդի ընտանիքին: Փաստաբանը նաև հավելել է, որ կինը խնդրել է ապահովել իր ընտանիքի և […]

̰
Ինգուշեթիայի քաղաքներից մեկում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել

20:35 30.05.2020

Ինգուշեթիայի Սունժայի քաղաքում սահմանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Այս մասին հայտնել է տարածաշրջանային գործադիր շտաբից, փոխանում է Russia Today-ը: «Մենք դիմում ենք քաղաքացիներին խնդրանքով՝ պահպանել հանգստություն, չստեղծել քաոս և զանգվածային անկարգություններ, ինչպես նաև չմիջամտել իրավապահ մարմինների գործողություններին»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «իրավիճակը վերահսկողության տակ է»:

̰
Հնդկաստանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հետ է վերադարձել. oդաչուի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

19:20 30.05.2020

Air India ընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մոսկվա՝ Հնդկաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար, հետ է վերադարձել: Պատճառն այն է, որ օդաչուներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում չեն եղել ուղևորներ: Այն հասել էր Ուզբեկստանի օդային տարածք, երբ պարզ է դարձել, որ օդաչուի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Ինքնաթիռը […]

̰
Նիդերլանդների վարչապետը չի կարողացել տեսնել իր մորը մահվանից առաջ՝ կարանտինային սահմանափակումների պատճառով

22:07 26.05.2020

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն չի կարողացել տեսնել իր մորը մահվանից առաջ՝ կարանտինային սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Ռուտեն անձամբ է պատմել 96-ամյա մոր մահվան մասին: Նա մահացել է Հաագայի ծերանոցներից մեկում: Քաղաքական գործիչը, Covid-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով, չէր տեսել մորը մի քանի շաբաթ: «Հիմա հրաժեշտ տվեցինք նրան ընտանեկան նեղ շրջանակով: Հույս ունենք, […]

̰
Ջեյսոն Սթեյթեմը կարող է դառնալ Marvel-ի սուպերհերոսներից

21:48 26.05.2020

Մարտաֆիլմերի հայտնի դերասան Ջեյսոն Սթեյթեմը կարող է մարմնավորել Marvel-ի ֆիլմերում Դարեդևիլի կերպարը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Սա տեղի կունենա, եթե Չարլի Կոքսին չհաջողվի դա: Hell’s kitchen-ի սուպերհերոսը պետք է հանդես գա «Սարդ մարդը» ֆիլմի երորրդ մասում: Նա կխաղա գլխավոր հերոսի՝ Փիթեր Փարկերի փաստաբանի դերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ դերը կարող է […]

̰
Պենտագոնը մեղադրում է Ռուսաստանին Լիբիա ռազմական ինքնաթիռներ տեղափոխելու մեջ

21:16 26.05.2020

ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է Ռուսաստանին ռազմական ինքնաթիռները Լիբիա տեղափոխելու մեջ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան սարքավորումներ է ուղարկել Wagner Group-ին աջակցելու համար: Ըստ Պենտագոնի՝ այս ընկերության վարձկանները պայքարում են Լիբիայի ազգային բանակի կողմում, որի հրամանատարն է Խալիֆա Հաֆտարը: Աֆրիկյան հրամանատարությունում հայտարարել են, որ ռազմական օդանավերը տեղափոխվել […]

̰
Ռուսաստանը և Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում. Լավրով

20:51 26.05.2020

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ նույնպես իրականացվում է շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ մշտական, ամենօրյա, և […]

̰
Աշխարհը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ. ԱՀԿ

17:30 26.05.2020

Աշխարհում նկատվում է COVID-19-ի տարածման տեմպերի նվազում: Չնայած այս հանգամանքին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, իսկ երկրորդ ալիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին հայտնել է NBCNews-ը: «Երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին, դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ […]

̰
Ուկրաինայում մետրոն վերսկսել է աշխատանքը

17:05 26.05.2020

Չնայած կորոնավիրուսի տարածմանը`Ուկրաինայում սկսել է աշխատել մետրոն: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Մետրո կարելի է նստել դիմակով և ձեռնոցներով, ինչպես նաև պետք է պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ի դեպ, Ուկրաինայում կարանտինային սահմանափակումների պատճառով փոխնակ մայրերից ծնված շուրջ 100 նորածին երեխաներ մնացել են Կիևի հիվանդանոցներում: Նրանց թիվն օրեցօր […]

̰
BACK_TO_TOP