TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Պեսկովի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

16:36 12.05.2020

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ գտնվում է հիվանդանոցում:

̰
Չարաճճի շունը մտել է մարզվող տիրուհու վերնազգեստի տակ՝ ընդհատելով ուղիղ եթերը

23:45 11.05.2020

Շատ շներ օգնում են իրենց տերերին պայքարել հոգեբանական խնդիրների դեմ, բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, ինչպես նաև ցույց են տալիս տերերին իրենց անսահման սերը: Նման դրական վերաբերմունքը երբեմն կարող է անհարմարության պատճառ դառնալ: Այսպես ԱՄՆ-ում շան անսահման սերը ստիպել է աղջկան դադարեցնել մարզասրահում մարզումները: Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս նահանգում: Բնակչուհին ուղիղ եթերի ժամանակ մարզվել է՝ […]

̰
Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսը կանհետանա առանց պատվաստանյութի

00:00 10.05.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը ի վերջո առանց պատվաստանյութի էլ կանհետանա: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այս ամենը կարող է անհետանալ առանց պատվաստանյութի: Հուսով եմ, որոշ ժամանակ անց մենք դա չենք տեսնի: Հավանական է, որ բռնկում կլինի: Սակայն ինչպես շատերն են ասում, մենք կկարողանանք այն մարել»,- ասել […]

̰
Բորիս Ջոնսոնի նամակները, որոնցում նա կոչ էր անում բրիտանացիներին մնալ տանը, հանվել են վաճառքի

23:45 09.05.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակները, որոնցում կոչ էր անում մարդկանց մնալ տանը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, հանվել են վաճառքի: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի վերջին այդ նամակներն ուղարկվել են երկրի բոլոր ընտանիքներին: Նշվում է, որ eBay կայքում կարելի է գնել վարչապետի ավելի քան 100 նամակ: Գինը տատանվում է 5 ֆունտից մինչև […]

̰
Արջը հետապնդել է Խաղաղ օվկիանոսում լողացող որմզդեղնին

23:02 09.05.2020

Կրոնոդցկի պետական արգելոցի պահակը նկարահանել է արջին, որը հետապնդում էր Խաղաղ օվկիանոսում լողացող որմզդեղնին: Տեսանյութը հրապարակել է Vesti.ru-ն: Արգելոցի աշխատակցի խոսքերով` որմզդեղնները հաճախակի են գնում դեպի օվկիանոս՝ աղի պակասության պատճառով:

̰
Նատալյա Օրեյրոն երգել է  «Нам нужна одна победа» երգը

20:45 09.05.2020

Ուրուգվայցի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն Հաղթանակի 75-ամյակին կապակցությամբ կատարել է «Нам нужна одна победа» խորհրդային երգը: Կատարման տեսագրությունը Օրեյրոն հրապարակել է «Ինստագրամի» իր էջում: Արտիստը երգը կատարել է տանը: Փոքրիկ տեսանյութում դերասանուհին մի հատված է երգում: Աստղի կատարումը շատ է դուր եկել երկրպագուներին: Նրանք իրենց հիացմունքն արտահայտել են մեկնաբանություններում: https://www.instagram.com/p/B_8QBMVqXpy/?utm_source=ig_embed

̰
Մեր փողոցները դատարկ չեն, դրանք լցված են միմյանց հանդեպ սիրով և հոգատարությամբ. Եղիսաբեթ II

20:31 09.05.2020

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հանդես է եկել տեսաուղերձով: Հատկանշականն այն է, որ միապետի ելույթը հեռարձակվել է այն նույն ժամին, ինչ 75 տարի առաջ նրա հոր ելույթը՝ Ջորջ 6-րդինը: «Սկզբում հեռանկարները մռայլ էին թվում, վերջը՝ հեռավոր, ելքը՝ անորոշ։ Բայց մենք պահպանում էինք այն հավատը, որ ճիշտ ուղու վրա ենք, […]

̰
Մահացել է աշխարհահռչակ երգիչ, Tutti Frutti հայտնի երգի հեղինակ Լիթլ Ռիչարդը

19:21 09.05.2020

87 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, դաշնակահար, երգահան Լիթլ Ռիչարդը: Նրա մահվան լուրը հաստատել են ընտանիքի անդամները: Նա կանգնած էր ռոքնռոլի ակունքներին: Լիթլ Ռիչարդը առավել հայտնի է Tutti Frutti, Long Tall Sally, և Good Golly Miss Molly երգերով: Նրա երգերը ոգեշնչել են մի քանի սերնդի: Երգչի մահվան պատճառը հայտնի չէ: Այս մասին հայտնել է Daily […]

̰
ՌԴ-ում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը, սակայն առցանց ձևաչափով

13:05 09.05.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Ռուսաստանում «Անմահ գնդի» երթն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով: Երթն անցկացվում է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած և զոհված սպաների և զինվորների:

̰
Մոսկվայում մեկնարկել է ավիաշոուն

11:30 09.05.2020

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այս պահին Մոսկվայում մեկնարկել է ավիաշոուն: Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ խաթարվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Ռուսաստանում այս տարի չի լինի ռազմական շքերթ, […]

̰
Չեչնիայում «դիմակային» ռեժիմ է սահմանվում

18:47 06.05.2020

Չեչնիայի Հանրապետության տարածքում ներդրվել է պարտադիր կերպով դիմակ կրելու ռեժիմ: Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Մուհամմեդ Դաուդովը՝ փոխանցում է Russia Today-ը: «Ցանկացած հանրային վայրում, որտեղ նույն տարածքում մեկից ավելի մարդ կա, այնուհետև բժշկական դիմակներ կրելը պարտադիր է»,- ասել է  Դաուդովը: Վերջինիս խոսքով՝  խանութ գնալը, հանրային տրանսպորտով երթևեկությունը […]

̰
Չեխիայի արտգործնախարարը վթարի է ենթարկվել

18:05 06.05.2020

Տաքսիով տուն վերադառնալիս Չեխիայի արտաքին գործերի նախարարը վթարի է ենթարկվել: Մահացել է մեքենայի վարորդը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Պրահայի կենտրոնից ոչ հեռու գտնվող Նուսելսկայա փողոցում: Տաքսին, որը ընթացել է ոչ մեծ արագությամբ, հարվածել է կայանված մեքենային»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ներկայացուցիչը նշել է, որ տաքսու 62-ամյա վարորդի […]

̰
Թրամփը խոստացել է՝  շուտով ԱՄՆ-ը տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին

23:55 05.05.2020

Շուտով Միացյալ Նահանգները տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է korrespondent.net-ը: Պատասխանելով հարցին՝ ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»: Ինչպես հայտնի է, Թրամփը պնդում է, որ կորանավիրուսի տարածոման մեջ մեղավոր է Չինաստանը։ Ավելի վաղ […]

̰
Իլոն Մասկը կնկարահանի պատմության մեջ առաջին մարտաֆիլմը տիեզերքում

21:33 05.05.2020

Ամերիկյան Space X ընկերությունը, որը պատկանում է Իլոն Մասկին, նախատեսում է առաջընթաց արձանագրել կինոյի ոլորտում: Ընկերությունը ցանկանում է տիեզերքում մարտաֆիլմ նկարահանել հոլիվուդյան հայտնի աստղ Թոմ Քրուզի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կինոնախագծի իրականացման համար ներգրավվել է NASA-ն: Նշվում է, որ նմանատիպ նկարահանումները Թոմ Քրուզի սրտով են: Կինոաստղը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարում տանիքից […]

̰
Բրիտանական Vogue-ի շապիկը զարդարել է Ջուդի Դենչը

21:21 05.05.2020

Բրիտանական Vogue ամսագրի շապիկին հայտնվել է 85-ամյա օսկարակիր դերասանուհի Ջուդի Դենչը: Ֆոտոշարքի առաջին լուսանկարները հայտնվել են ամսագրի պաշտոնական Instagram-յան էջում: Աստղը զարդարում է ամսագրի հունիսյան շապիկը: Դերասանուհին դարձել է ամսագրի գլխավոր շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը: Դենչը հանդես է եկել երկու տարբեր կերպարով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ցանկության դեպքում կինը կարող է գեղեցիկ ծերանալ: […]

̰
Զբոսաշրջային սեզոնը եվրոպացիների համար կարող է բացվել մասամբ

21:10 05.05.2020

Զբոսաշրջային սեզոնը եվրոպացիների համար կարող է բացվել մասամբ: Այս մասին France Info ռադիոկայանին հայտնել է  ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը փոխանցում է korrespondent.net-ը: «Հավանական է, որ որոշ տարածքներ բաց կլինեն զբոսաշրջիկների համար, իսկ մյուսները՝ ոչ: Համավարակի սահմանները չեն համապատասխանում երկրների սահմանների հետ»,- ասել է Բրետոնը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել […]

̰
Սանկտ Պետերբուրգի այգիներից մեկում հայտնվել է «Ինքնամեկուսացում 2020» արձանը

18:38 05.05.2020

Սանկտ Պետերբուրգի այգիներից մեկում հայտնվել է մի քանդակ, որը կրում է «Ինքնամեկուսացում 2020» անվանումը: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն: https://twitter.com/vesti_news/status/1257594457551245312

̰
Կարանտինային կանոնների մեղմացումներ Իսրայելում

16:36 05.05.2020

Սահմանափակումների մեղմացման մասին է հայտարարել Իսրայելը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հաջողված է համարում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իսրայելի քաղաքացիները այժմ կարող են ազատ գնալ երկրի ցանկացած անկյուն և նույնիսկ այցելել իրենց տարեց ազգականներին: Երկրում մոլերը և խանութները կբացվեն արդեն շաբաթվա վերջին: Դպրոցները կվերադառնան իրենց նախկին ռեժիմին մայիսի վերջին: […]

̰
Միացյալ Նահանգները մտադիր է ռեկորդային` 3 տրիլիոն դոլար պարտք վերցնել

13:31 05.05.2020

Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են տարվա երկրորդ եռամսյակի համար ռեկորդային` 3 տրիլիոն դոլար պարտք վերցնել երկրի ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու համար: 2019-ի ընթացքում երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1.28 տրիլիոն դոլար: Երկրում վերջին ծախսերի փաթեթները գնահատվել են Միացյալ Նահանգների տնտեսության 14 տոկոսի չափով: Պարտք վերցնելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են, սակայն որոշ հանրապետականներ իրենց մտահոգությունն […]

̰
ՌԴ-ում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք

13:24 05.05.2020

Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Երկրի իշխանություններն այս հանգամանքը բացատրում են թեստավորումների մեծ թվով: Հիվանդների 50 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Ռուսաստանում մահացության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր: Այստեղ վարակման դեպքերի կեսը բաժին է ընկնում Մոսկվային։ Ռուսաստանում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան […]

̰
Թուրքիան աստիճանաբար մեղմացնում է կարանտինային ռեժիմը

11:59 05.05.2020

Հաջորդ շաբաթվանից Թուրքիայի իշխանությունները մտադիր են մեղմացնել կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ երկրի յոթ նահանգներում միջքաղաքային տեղաշարժի սահմանափակումը կհանվի, ինչպես նաև կմեղմացվեն պարետային ժամի կանոնները երիտասարդ և տարեց քաղաքացիների համար, հայտնում է Reuters լրատվական գործակալություն:

̰
Ֆրանսիայում կարանտինային ռեժիմը կշարունակվի

10:42 05.05.2020

Ֆրանսիայի Սենատը մերժել է կառավարության առաջարկած ծրագիրը՝ մայիսի 11-ից կարանտինային ռեժիմն աստիճանաբար հանելու վերաբերյալ: Ավելի վաղ երկրի վարչապետը, ներկայացնելով ծրագիրը սենատում, ասել էր, որ անհնար է շարունակել կարանտինային ռեժիմի պահպանումը: Էդուար Ֆիլիպի խոսքով՝ զբոսաշրջության, արվեստի, գաստրոնամիայի ոլորտում աշխատողները դադարեցրել են իրենց գործունեությունը: Վարչապետը նշել է, որ կարանտինի շարունակումը կնշանակի խաթարել տնտեսության զարգացումը: Անցյալ շաբաթ կառավարության […]

̰
Մերկ կինը պատահաբար հայտնվել է ուղիղ եթերում

23:57 03.05.2020

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ շատ կրթական հաստատություններ ստիպված են փակվել և անցկացնել հեռավար ուսուցման, իսկ լրագրողները հաճախ ուղիղ եթեր են մտնում տնից: Այսպես, օրերս իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսոմը համացանցում հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ուղիղ եթերի ժամանակ հետին պլանում ընդամենը մի քանի վայրկյանով հայտնվել է նրա մերկ գործընկերուհին՝ Ալեքսիա Ռիվասը: Բանն այն է, որ կադրում հայտնված […]

̰
Չինաստանի Հանչժոու քաղաքում երեխաները դպրոցում կրում են սոցիալական հեռավորության գլխարկներ

23:24 02.05.2020

Չինաստանը կարծես թե վերադարձել է կյանքի բնականոն հունին: Երկրի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում արդեն բացվել են կրթական հաստատությունները: Այստեղ երեխաները հաճախում են մանկապարտեզներ, դպրոցներ: Այս մասին հայտնել է shanghaiist.com-ը: Ելնելով սոցիալական հեռավորության կարևորությունից՝ Հանչժոուի դպրոցներից մեկում երեխաները դասի ընթացքում կրում են հատուկ գլխարկներ: Նշվում է, որ գլխարկները պատրաստել են հենց երեխաները: Դրանք պատրաստված են ստվարաթղթից, […]

̰
Բորիս Ջոնսոնը որդուն անվանել է ի պատիվ COVID-19-ից իր կյանքը փրկած բժիշկների

21:48 02.05.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Նիկոլաս անունը դրել են՝ ի պատիվ այն 2 բժիշկների, որոնք քաղաքական գործչին բուժել են COVID-19-ից: Վարչապետի կինը նաև հայտնել է, որ երեխային անվանել են Ուիլֆրեդ` ի պատիվ Ջոնսոնի պապի, և Լորի՝ ի պատիվ իր պապի: Բրիտանացի վարչապետի կինը […]

̰
Գերմանիայի ափերի գտնվող զբոսանավում 14-օրյա կարանտին է հայտարարվել

19:14 02.05.2020

Գերմանիայի հյուսիսային Կուքսհաֆեն քաղաքի ափերի մոտ 14-օրյա պարտադիր կարանտին է սահմանվել զբոսանավերից մեկում: Կարանտինը սահմանվել է այն բանից հետո, երբ նավի անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսային թեստի պատասխանը եղել է դրական: Նավում կա շուրջ 3 հազար մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Ավստրիայում մեղմացումների ֆոնին բացվել են առևտրի խոշոր կենտրոնները

18:50 02.05.2020

Ավստրաիայում արդեն բացվել են առևտրի խոշոր կենտրոնները: Երկրի իշխանությունները նաև չեղարկել են տնից դուրս գալու արգելքը: Այստեղ մայիսի 1-ից թույլատրվել են 10 հոգով միջոցառումները՝ պայմանով, որ մարդիկ պահեն 1 մետր սոցիալական հեռավորությունը և կրեն պաշտպանիչ դիմակներ: Մայիսի 29-ից էլ կսկսեն աշխատել հյուրանոցները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

̰
Ուզբեկստանում ջրամբար է փլուզվել. կան վիրավորներ

18:39 02.05.2020

Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: RIA Novosti լրատվականի հաղորդմամբ՝ վիրավորվել է 56 մարդ: Ուզբեկստանի տարածքում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով […]

̰
Իռլանդիայի վարչապետը հայտարարել է կարանտինային սահմանափակումների մեղմացման մասին

17:30 02.05.2020

Սահմանափակումների աստիճանաբար մեղմացման մասին են հայտարարել Իռլանդիայի իշխանությունները: Տնտեսության վերագործարկումը կսկսվի մայիսի 18-ից: Երկրի վարչապետ Լեո Վարադկարի խոսքով՝ կառավարությանը անհրաժեշտ է ևս 2 շաբաթ կորոնավիրուսի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Այստեղ ընդահանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 21 հազար դեպք, որից 1265-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

̰
Գերմանիայում բողոքի ակցիաներ են` ընդդեմ կարանտինային միջոցառումների

10:45 02.05.2020

Չնայած սոցիալական հեռավորություն պահելու կոչերին՝ Գերմանիայում բողոքի ակցիաներ են: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում և պահանջում են, որպեսզի իշխանությունները վերացնեն կարանտինային միջոցառումները: Ակցիայի մասնակիցների մի մասը եղել է առանց դիմակների: Բողոքի ակցիայի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Կան ձերբակալվածներ, հայտնում է Russia Today-ը:  

̰
BACK_TO_TOP