23:55 28.03.2025
Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […]
23:51 28.03.2025
Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց […]
23:43 28.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Խորապես վշտացած ենք Կորեայի Հանրապետությունում ողբերգական անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ցանկանում՝ վիրավորներին»: Deeply saddened by the tragic wildfires in the Republic of Korea 🇰🇷 that […]
23:19 28.03.2025
Մարտի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են 2 «Toyota» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
23:02 28.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր […]
22:45 28.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»: Shocked to hear […]
21:43 28.03.2025
ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: «Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, որոնք են համարվում հարկվող ու չհարկվող եկամուտները և որ տվյալը որ տողում պետք է ներառել։ Եկամուտների տարեկան հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից, որոնց մի մասը նախալրացվում է ինքնաշխատ, […]
21:03 28.03.2025
Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել […]
20:52 28.03.2025
Մարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացել է ժամը […]
20:22 28.03.2025
Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման […]
23:59 27.03.2025
Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […]
23:55 27.03.2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
23:44 27.03.2025
Մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով […]
23:35 27.03.2025
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կադաստրի կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ս/թ հունվարի 21-ին […]
23:23 27.03.2025
Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր:
22:58 27.03.2025
Մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած «SANY» մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած «Chevrolet Camaro» մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]
22:45 27.03.2025
Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի […]
22:12 27.03.2025
Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը: Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:
21:43 27.03.2025
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված […]
21:29 27.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ղեկավարությամբ կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող նախապես հայտարարված հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ և նախագծով հետաքրքրված անձինք: Քննարկմանը ներկայացվել են […]
21:18 27.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 19/5, 19/7 շենքեր և 122-152, 151-173 առանձնատներ, Նորք 1-ին նրբանցք 1-27, 2-18 առանձնատներ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, […]
21:06 27.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մարտի 26-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Նինա Փիրումյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի […]
20:41 27.03.2025
Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով […]
23:59 26.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
23:55 26.03.2025
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […]
23:33 26.03.2025
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […]
23:21 26.03.2025
Մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Mercedes» և Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 65-ամյա Գագիկ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա […]
22:57 26.03.2025
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիք-Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դավիթ Ղ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 21-ամյա Սերժ Ա․-ի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ԳԱԶ 31029»-ի վարորդ Սերժ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական […]