TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

18:58 14.03.2020

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]

̰
Իտալիայում կարանտինային ձանձրույթը փորձում են հաղթահարել երաժշտությամբ

13:10 14.03.2020

Համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որում լսվում են տանն ինքնամեկուսացած  և այդ ինքնամեկուսացումն ինչ-որ կերպ հաղթահարել փորձող իտալացիների համատեղ երգի հնչյունները: Իտալացիները երաժշտական գործիքներ նվագելով են փորձում հաղթահարել կարանտինային ձանձրույթը։ Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես են իտալացիները իրենց պատշգամբներից երգում իրենց օրհներգը` Fratelli d’Italia-ն, ոմանք աջակցում են թավաներով և կաթսաներով: Իսկ մեկ այլ թաղամասում բարձր […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, Իսպանիայում՝ 35-ի

22:11 10.03.2020

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնել է BFMTV-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի մասին: Մահացածների զգալի մասը տարեցներ են: Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 1412 դեպք, որից ապաքինվել է 12-ը: Վատթարացել է իրավիճակը Իսպանիայում: Այստեղ կորոնավիրուսի զոհերի թիցը հասել է 35-ի, վարակակիրներինը՝ 1646-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել […]

̰
ՌԴ Պետդուման ընդունեց նախագիծը․ Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը

20:57 10.03.2020

Ռուսաստանի Պետդումայում այսօր ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը: Առաջարկը շատ չանցած ընդունվել է: Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը: Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը […]

̰
Ուհանում փակվել են բոլոր ժամանակավոր հիվանդանոցները

16:29 10.03.2020

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուրս են գրվել բոլոր հիվանդները: «Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ: COVID 19-ի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր […]

̰
ԵՄ-ն և Թուրքիան կթարմացնեն անօրինական միգրացիան սահմանափակելու մասին համաձայնագիրը

15:25 10.03.2020

Եվրամիությունը և Թուրքիան կթարմացնեն անօրինական միգրացիան սահմանափակելու մասին համաձայնագիրը՝ թուրք-հունական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այսպիսի որոշում է ընդունվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բրյուսելյան այցի ընթացքում: Այս մասին հայտնել է Euronews-ը: Մոտ օրերս Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի […]

̰
Մահացել է «Դայակները» ֆիլմի երկվորյակ դերասանը

21:18 07.03.2020

63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Դևիդ Փոլը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Մահվան պատճառը առայժմ հայտնի չէ, բայց համաձայն աղբյուրի՝ Փոլը մահացել է քնած ժամանակ: Դերասանի մահը հաստատել է նրա երկվորյակ եղբայրը՝ Փիթերը: Դևիդ Փոլը նկարահանվել է «Դայակները», «Ի ծնե մարդասպանները», «Բարբարոսները», «Վաշինգտոնյան տաքսի» և այլ ֆիլմերում: Դերասանը ծնվել է 1957 թվականի մարտի […]

̰
Ինչպե՞ս են պաշտպանվում շները և կատուները կորոնավիրուսից

19:30 07.03.2020

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 102 հազար դեպք, հիվանդներից շուրջ 57 հազարը արդեն ապաքինվել է: Չկան ընտանի կենդանիների վարակման դեպքեր և չկան նաև ապացույցներ, որ նրանք կարող են վարակվել COVID-19-ով: Կենդանասերերն ամեն դեպքում զգուշանում են և փորձում պաշտպանել իրենց կենդանիներին տարբեր տեսակի դիմակներով, բաժակներով և այլ տարօրնակ իրերով:

̰
Իրանի նորընտիր պատգամավորներից մեկը մահացել է կորոնավիրուսի հետևանքով

17:44 07.03.2020

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է այդ երկրի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ֆաթեմեհ Ռահբարը: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռահբարի մոտ կորոնավիրուսային վարակը հաստատվել էր օրեր առաջ, դրանից հետո նա հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում: Սակայն նրա վիճակն աստիճանաբար վատթարացել էր, նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին: Իրանում վերջերս տեղի […]

̰
Երևանը` ռուսաստանցի կանանց նախընտրելի ճամփորդական ուղղությունների շարքում

17:04 07.03.2020

2019 թվականին ռուսաստանցի կանայք, որպես ճամփորդական ուղղություն, նախընտրել են Սոչին և Երևանը: Այս մասին հայտնել է RT-ն`  հղում անելով ճանապարհորդների համար նախատեսված Biletix առցանց ծառայությանը: 2019թ. ներքին չվերթների շարքում առավել հայտնի են եղել Սոչին, Ղրիմը, Սանկտ Պետերբուրգը, Միներալնիե Վոդին և Կալինինգրադը: Օտարերկրյա քաղաքներից ՌԴ քաղաքացիները առավել հաճախ նախընտրել են Երևանը, Ստամբուլը,  Բուրգասը, Բարսելոնը: Միևնույն ժամանակ, […]

̰
Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորական է զոհվել

16:29 07.03.2020

Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանը: Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Դաբիրիանը զոհվել է մարտի 6-ին: Լրատվական գործակալությունը նրան անվանել է «Սաիդ Զայնաբ սրբավայրի պահապան», այդ մզկիթը գտնվում է Դամասկոսից հարավ գտնվող համանուն թաղամասում: Դրանից առաջ նա որպես հրամանատար ծառայել է Պալմիրայում: Ավելի վաղ […]

̰
Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

15:35 07.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսական Մարկ Մեդոուսին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Նախագահ Թրամփը նշել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Մեդոուսի հետ: «Ուրախ եմ հայտարարել, որ կոնգրեսական Մարկ Մեդոուսը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը: Ես վաղուց եմ ճանաչում նրան և աշխատել եմ նրա հետ»,- […]

̰
Grand Princess-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 դեպք

14:13 07.03.2020

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Grand Princess նավի վրա հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Նա նշել է, որ թեստը առայժմ անցել է 46 ուղևոր, որոնցից 21-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Փենսը նաև հայտարարել է, որ նավը կտեղափոխվի ոչ առևտրային նավահանգիստ, որտեղ բոլոր ուղևորները կանցնեն թեստեր: Հայտնի է, որ նավի […]

̰
Վերջին տվյալները կորոնավիրուսի մասին

12:50 07.03.2020

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 2800 դեպք, որոնցից 99-ը` մահվան ելքով: Այսպիսով, ընդհանուր առմամբ աշխարհում կա կորոնավիրուսի ավելի քան 100 հազար վարակակիր, որոնցից միայն 80 հազար 700-ը` Չինաստանում: Ապաքինվածների թիվը հասել է 57 հազարի: Մտահոգիչ է վիճակը Իտալիայում, Հարավային Կորեայում և հարևան Իրանում: Իտալիայում […]

̰
Սաուդյան Արաբիայում ձերբակալել են թագավորական ընտանիքի երեք անդամի

12:35 07.03.2020

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են արքայական ընտանիքի երեք անդամի: Այս մասին հայտնել է Wall Street Jouranl-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ձերբակալվածների թվում են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզի կրտսեր եղբայրը՝ Ահմեդ իբն Աբդուլ Ազիզը, նախկին թագաժառանգ Մուհամեդ իբն Նաիֆը և նրա կրտեսր եղբայրը՝ Նավաֆ իբն Նաիֆը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս ձերբակալվել են ուրբաթ առավոտյան՝ […]

̰
Ինչպես է գերմանացի նախարարը հրաժարվում սեղմել Մերկելի ձեռքը

22:52 03.03.2020

Երեկ` մարտի 2-ին, Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Հրապարակված տեսանյութում երևում է` ինչպես է կանցլերը ձեռք մեկնում նախարարին, սակայն վերջինս հրաժարվում է ձեռքսեղմումից: Դրանից առաջ հայտարարվել էր, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 150 դեպք: Երկրի առողջապահության ներկայացուցիչները մարդկանց կոչ են […]

̰
Հարավային Կորեան կորոնավիրուսի դեմ պայքարին կհատկացնի 25 մլրդ դոլար

22:32 03.03.2020

Հարավային Կորեան 25 միլիարդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Որոշումն ընդունել է այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: «Նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի հայտարարել է, որ Հարավային Կորեան պատերազմ է սկսում COVID -19 վիրուսի դեմ: Ելույթ ունենալով նախարարների ամենշաբաթյա հանդիպման ժամանակ՝ նա հայտնել է, որ ծրագրում է ուղղակիորեն կամ […]

̰
Հզոր տորնադո ԱՄՆ Թեննեսի նահանգում. կան զոհեր

18:40 03.03.2020

ԱՄՆ Թենեսի նահանգում հզոր տորնադո է տեղի ունեցել, որին զոհ է դարձել առնվազն 9 մարդ: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ 4 մարդ մահացել է Պատնամ շրջանում, 2-ը՝ Նեշվիլ քաղաքում, 2-ը՝ Ուիլսոն շրջանում, ևս 1 մարդ մահացել է Բենթոն շրջանում: Կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ: Տորնադոն նաև ոչնչացրել է շուրջ 40 […]

̰
Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 23-ի

15:11 03.03.2020

Իրանում արդեն 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է YJC-ն՝ հղում անելով խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլրեզա Մեսրիին: Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել հասարակության հետ կապը: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքերով, խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Համաձայն վերջին տվյալների՝ փետրվարի 19-ից ի վեր Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 1501 դեպք, դրանցից 66-ը՝ մահվան ելքով: 291-ը ապաքինվել է:

̰
Իրանում ձերբակալել են սրբավայրերը ջանասիրաբար համբուրող տղամարդուն

13:04 03.03.2020

Իրանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը լիզել է կրոնական սրբավայրերը: Այս մասին հայտնել է The New Arab-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Ջաֆար Գաֆուրին է: Նախօրեին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես էր տղամարդը ջանադրաբար համբուրում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղե դարպասները: Այսպես ակտիվիստը կոչ էր արել պայքարել […]

̰
Հայտնի են Կնեսետի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

11:39 03.03.2020

Իսրայելում մեկ տարում արդեն 3-րդ անգամ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթում է Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, որը կարող է ստանալ 36-37 մանդատ, իսկ աջակողմյան և կրոնական կուսակցությունների կոալիցիայի հետ միասին՝ մոտ 60: Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» դաշինքը, ըստ նախնական արդյունքների, կստանա 32-33 մանդատ: Կենտրոնական ընտրական […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Թոմ Քրուզը Վենետիկում կարանտինի մեջ է

21:58 29.02.2020

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը և նրա կոլեգաները, որոնք նկարահանվում են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 7-րդ մասում, Վենետիկում կարանտինի մեջ են: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով Սայմն Պեգային: Պեգայի խոսքերով՝ դերասաններին մեկուսացրել են շքեղ Gritti Palace հյուրանոցում: Կարանտինը կտևի մինչև մարտի 2-ը: Համաձայն նախնական տվյալների՝ նկարահանման անդամներից ոչ ոք չի վարակվել: Թոմ Քրուզը […]

̰
Հիվանդության պատճառով Հռոմի Պապը չեղարկել է խմբային ընդունելությունները

21:43 29.02.2020

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիվանդության պատճառով չեղարկել է խմբային ընդունելությունները, սակայն շարունակում է աշխատանքային հանդիպումները: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդացած Հռոմի Պապը չեղարկել է 3 խմբային ընդունելություն, սակայն մատուցել է պատարագ և անցկացրել է պլանավորված աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել պատարագը:

̰
Աբեն կոչ է արել ճապոնացիներին դադարեցնել զանգվածաբար զուգարանի թուղթ գնելը

21:21 29.02.2020

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն կորոնավիրուսի ֆոնին կոչ է արել ճապոնացիներին դադարեցնել զանգվածաբար զուգարանի թուղթ գնելը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Նա քաղաքացիներին վստահեցրել է, որ երկրում չի լինի զուգարանի թղթի արտադրության ոչ մի խափանում: «Զուգարանի թղթի ամբողջ արտադրությունը գտնվում է Ճապոնիայում: Կա այդ ապրանքի բավականաչափ պաշար: Խնդրում եմ ձեզ ավելի  հանգիստ վերաբերվեք գնումներին»,- ասել է […]

̰
Ինչպես են Իրանում փորձում հրկիզել կորոնավիրուսով վարակված անձանց հիվանդանոցը

19:27 29.02.2020

Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ ցուցարարները հրկիզում են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ղոմ քաղաքից  այդտեղ էր տեղափոխվել կարանտինի մեջ գտնվող շուրջ 10 վարակակիր: #کرونا؛ خبرگزاری ایسنا٬ از اطفای آتش سوزی در بیمارستان شهرک توحید بندرعباس خبر داده است و به نقل از مقام ها از مردم این […]

̰
Իրանի 5 պատգամավորների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

15:04 29.02.2020

Իրանի խորհրդարանի 5 պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնած 100 պատգամավորներից 5-ի պատասխանները դրական էին: Թեստեր կհանձնեն նաև այլ պատգամավորներ»,- հայտարարել է Աբբասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով խորհրդարանը դադարեցնում է աշխատանքները: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից […]

̰
Քանի՞ մարդ է Իրանում կորոնավիրուսով վարակվել. վիճակագրություն

14:00 29.02.2020

Իրանում, համաձայն պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի: Իսկ BBC-ի պարսկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորանավիրուսի զհերի թիվը 210 է, սակայն իշխանությունները թաքցնում են այս թվերը: Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` որակելով այդպիսի լուրերը «ստի մրցություն»:

̰
Շվեյցարիայում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

21:31 25.02.2020

Կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքն է գրանցվել Շվեյցարիայում: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարությունը: «Կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է»,- գրված է նախարարության Twitter-ի էջում: Ինչպես հաղորդում է Blick- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, առաջին դեպքը հայտնաբերվել է Իտալիային սահմանակից Տիչինոյի շրջանում:

̰
Իրանի առողջապահության նախարարի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով

17:07 25.02.2020

Իրանի առողջապահության նախարարի տեղակալը նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: «Առողջապահության նախարարի տեղակալ, բժիշկ Հարիրիչի կորոնավիրուսի թեստերը, որը վերջին օրերի ընթացքում պայքարում էր կորոնավիրուսի դեմ, դրական են»,- այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Վահաբզադեն: Նախօրեին Հարիրիչի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի […]

̰
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

15:34 25.02.2020

91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է հիվանդությունը: Հունվարի վերջին հեռացվել էր նախկին նախագահի ստամոքսի ուռուցքը: Դրանից հետո նա երկար ժամանակ եղել էր վերակենդանացման բաժանմունքում: Մուբարաքը Եգիպտոսի նախագահն է եղել շուրջ 30 տարի՝ 1981-2011 թվականներին: Նա հրաժարական էր տվել երկրում զանգվածային ցույցերից հետո:

̰
BACK_TO_TOP