TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Գրադարանային ոլորտի աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ պարգևներով

18:06 07.10.2022

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ինչպեա տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի նվիրյալները պարգևատրվել են ՀՀ […]

̰
SHANTNEWS

18:00 07.10.2022

̰
Հրդեհ Երևանի Մայակ թաղամասում

17:50 07.10.2022

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին:

̰
Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

17:36 07.10.2022

Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով: Զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ: Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, […]

̰
Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը

17:22 07.10.2022

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ: Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան […]

̰
ՏՏ ոլորտի 29 ուսանող արժանացել է ՏՏ բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակների

17:16 07.10.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սինոփսիս Արմենիայի գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ վարչապետի անունից հանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 29 ուսանող արժանացել է պարգևների։ Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաև Սինոփսիս ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական […]

̰
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

17:02 07.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ […]

̰
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

18:25 06.10.2022

Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները: Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական […]

̰
ՇՄ նախարարի տեղակալը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովին

18:12 06.10.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովին: «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովի նպատակն է մեկտեղել մտածողների աշխարհի տարբեր կետերից կենսական կարևորություն ունեցող քննարկումների շուրջ, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի՝ սկսած աշխարհաքաղաքականությունից և անվտանգությանից մինչև ճգնաժամային […]

̰
Վարչապետը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

18:03 06.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

̰
SHANTNEWS

18:00 06.10.2022

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:49 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Վահրամ Դումանյանը Կիպրոսում հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

17:32 06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բուհերում վրացագիտության, իսկ Վրաստանի բուհերում՝ հայագիտական ամբիոնների գործունեությանը: Նախարարը հանդիպել է […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ը

17:26 06.10.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 4-ին և 5-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 30-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. ԱԺ նախագահ

17:14 06.10.2022

Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է […]

̰
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

17:09 06.10.2022

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայության գրադարաններում կանցկացվեն 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է՝ ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ

16:56 06.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

16:50 06.10.2022

Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆրանսիայի Սենատում հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան: Նրա խոսքով` Ֆրանսիան ուս ուսի կանգնած է հայ ժողովրդի կողքին: «Մեր պատմությունները կապված են այն պահից, երբ մեր երկիրը փախստականներ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: […]

̰
Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16:39 06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը և Գոհար Մալումյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը

16:32 06.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ […]

̰ ̰
Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

16:12 06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման […]

̰
Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

18:30 05.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]

̰
Գորիսում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

18:25 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։

̰
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ

18:19 05.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]

̰
Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Արդարադատության նախարար. Կարեն Անդրեասյան

18:18 05.10.2022

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար, այս մասին Կարեն Անդրեասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները. 1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ: 2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող […]

̰
Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ

18:12 05.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է գնալ որդեգրած խաղաղության օրակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: «Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ […]

̰
Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկա են եղել ՀՊՄՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը

18:06 05.10.2022

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր […]

̰
SHANTNEWS

18:00 05.10.2022

̰
Քաղաքացու մեքենայից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց

17:49 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացի Մ․ Ե․-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 10․62 գրամ քաշով, բյուրեղանման, մեթամֆետամին […]

̰
BACK_TO_TOP