TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:43 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՄԻՈՒ կողմից ՀՀ-ում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։ Նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ […]

̰
Վարչապետը Հայաստանի շուրջ իրադրությունը գնահատում է կայուն լարված

17:31 05.10.2022

Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ստեղված իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները, որո՞նք են այս ուղղությամբ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք

17:27 05.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին

17:24 05.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան՝ այն որակելով որպես շատ կարևոր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ համագործակցությունն ու շարունակական աջակցությունը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է […]

̰
Ճանապարհային ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ կեղծ արձանագրություն կազմելու համար

17:14 05.10.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Պրահա

17:03 05.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի […]

̰
SHANTNEWS

18:00 04.10.2022

̰
Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

17:58 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի […]

̰
Հեռավար ձևաչափով կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով նիստը

17:55 04.10.2022

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձևաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնաան կայքը: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով վերջինիս հետևանքները՝ զոհեր, կորուստներ […]

̰
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

17:50 04.10.2022

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի: «Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում […]

̰
«Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում». Կարեն Գիլոյան

17:42 04.10.2022

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Օրենքի նախագծի նպատակն է լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի […]

̰
Օրենսդրական փաթեթ՝ ուղղված փաստաբանական համակարգի բարելավմանը

17:30 04.10.2022

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման և պաշտպանության բնագավառում փաստաբանության առանցքային դերով և իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերի կատարելագործման հրամայականով: Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն […]

̰
Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ

17:21 04.10.2022

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ: Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […]

̰
Վահրամ Դումանյանը ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»

17:14 04.10.2022

ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային […]

̰
Ոստիկանության պետը ծաղիկներ է խոնարհել Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին

17:06 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ […]

̰
Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել

16:56 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:49-ին: Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։ Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների […]

̰
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ

16:50 04.10.2022

Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախատեսվող կարգավորումներով որոշ ընտանեկան […]

̰
ՃՏՊ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում. կա տուժած

16:43 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին

16:35 04.10.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված […]

̰
Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է. Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի մասին

16:22 04.10.2022

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությանը՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Ի շարունակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել. 1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում […]

̰
Ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

16:20 04.10.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր: Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չի ներկայացվել, […]

̰
Վարչապետն ընդունել է «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության պատվիրակությանը

16:12 04.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության: Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր […]

̰
Օգնության են հասել փրկարարները

16:07 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ․ Օ․-ին (ծնված 1973 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության […]

̰
SHANTNEWS

18:00 03.10.2022

̰
Քրեակատարողական առողջապահական համակարգը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով

17:58 03.10.2022

Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ ունեցած արդյունավետ համագործակցության արդյունքում քրեակատարողական առողջապահական համակարգի իր զինանոցը համալրել է հետևյալ սարքավորումներով՝ 1) Էլեկտրասրտագրման սարք/ ECG. 2) Շարժական ուլտրաձայնային սարք. 3) Արյան անալիզատոր՝ համապատասխան ռեագենտներով, այդ թվում՝ արյան սպիտակ գնդիկների անալիզատոր. 4) Նմուշների ապահով տեղափոխման համար սարքավորում. 5) Շարժական սառնարան։ Բժշկական սարքավորումների ձեռքբերման հիմքը դեռևս 2021 թվականի աշնանը կազմակերպված […]

̰
Սյունիքի մարզպետն ընդունել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին

17:57 03.10.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից, հանդիպման ընթացքում տիկին Գործունյանը ներկայացրել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության սյունիքյան գործունեության մանրամասները՝ մասնավորապես, «SOS Villages de Syunik» («SOS Սյունիքի գյուղեր») ամբուլատոր շարժական բժշկական կայանի գործարկման […]

̰
Ամփոփվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

17:55 03.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցութային փուլ էին անցել 21 երկրի՝ 70 հեղինակի 95 աշխատանք։ Փառատոնի ժյուրիի անդամներն էին Միշալ Բատորին (Ֆրանսիա), […]

̰
Հայ գրատպության 510-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցել է տարբեր երկրների ավելի քան 100 ներկայացուցիչ

17:48 03.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին, տեղեկացնում են նախարարությունից: «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր […]

̰
ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

17:43 03.10.2022

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովակիմյանը: «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումի առցանց հանդիպմանը

17:36 03.10.2022

Հոկտեմբերի 2-ից 4-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (Science and Technology in Society, STS) ֆորումի 19-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Ֆորումի շրջանակներում հիբրիդային ձևաչափով կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Նպատակաուղղված հետազոտություններ» և «Հասարակություն և գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն COVID-19-ից […]

̰
BACK_TO_TOP