17:24 03.10.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքով պայմանավորված, բնակարանների վաճառքի և վարձակալության բարձր գներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետք է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս չի կարողանում գիշերավարձով հյուրանոց գտնել»: Նախարարը նկատել է, որ […]
17:17 03.10.2022
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ «Հիշեցնենք, որ համաձայն […]
17:12 03.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ կյանքի կոչեց ինքնորոշման իրավունքը՝ խաղաղ ճանապարհով սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը և դրանով իսկ նոր էջ բացելով համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը […]
17:04 03.10.2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1854 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 109, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, […]
16:56 03.10.2022
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, ձեռնարկված գործողությունների արդյունքում, անհապաղ ուժեղացնելով տվյալ տարածքի հսկողությունը՝ ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել […]
16:53 03.10.2022
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ կողմից շարունակվող վայրագությունները գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործություն են: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին»:
16:49 03.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն […]
16:34 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ու ծրագրերի իրականացման և […]
16:22 03.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կուրցիոյի այցը Հայաստան և հույս հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների միջև փոխգործակցությունը կզարգանա ու կիրականացվի փորձի արդյունավետ փոխանակում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարւթյան կարևորագույն առաջնահերթություններից մեկն են և հավելել, որ […]
16:14 03.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:00 01.10.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 33-ամյա Տիգրան Ա.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Տիգրան Ա.-ի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
16:47 01.10.2022
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր:
16:40 01.10.2022
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։
16:33 01.10.2022
Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված […]
16:22 01.10.2022
Տարեցների միջազգային օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս այցելել է մարզի ամենաերկարակյաց կանանց։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: «Ասանեթ Շահումյանը 102 տարեկան է, 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Դարից ավել ապրած կյանքում, ինչքան իրեն հիշում է աշխատել է, ասում է 50 տարուց ավել աշխատանքային ստաժ ունի։ Տեքստիլի մանարանում օրական 12 ժամով […]
16:00 01.10.2022
Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում […]
15:54 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։ Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական […]
15:48 01.10.2022
Տարեցների միջազգային օրվա առիթով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է 102-ամյա Ասանեթ Շահումյանին, 101-ամյա Վարդ Ղարիբյանին և 100-ամյա Մարգարիտ Զաքեյանին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է տատիկներին տարեցների միջազգային օրվա առիթով, ապա զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նրանց արմատներից, կյանքի ճանապարհից: Առողջություն մաղթելով տատիկներին՝ Վարդգես Սամսոնյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենա այցելելու և […]
15:37 01.10.2022
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք․ տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է հաստատություն։ Նրանք շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Ներկաները վստահություն են հայտնել, որ […]
15:17 01.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստ։
15:07 01.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին: Նախատեսվում է եռօրյա […]
14:52 01.10.2022
«Նավթոգազ Ուկրաինա» ընկերության խորհրդի ղեկավար Յուրի Վիտրենկոն ասել է, որ արդեն հաջորդ ջեռուցման սեզոնում նախատեսվում է ամբողջությամբ հրաժարվել գազից կենտրոնացված ջեռուցման համար և անցնել կենսազանգվածով և աղբով ջեռուցմանը։ «Մինչև հաջորդ ջեռուցման սեզոնը Ուկրաինան նախատեսում է ամբողջությամբ հրաժարվել բնական գազի օգտագործումից ջեռուցման համար՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների շնորհիվ: Ժիտոմիր քաղաքի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում […]
14:40 01.10.2022
Թարթառի շրջանի գյուղերից մեկի տարածքում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ականի պայթյունի հետևանքով Ռաֆայել Բայրամովը և Նիջատ Ջաբարովը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
14:28 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, […]
14:20 01.10.2022
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում՝ հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։ «Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն […]
14:11 01.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ 10:00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր […]
14:00 01.10.2022
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։ «Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը, այս պահին մենք լավ արդյունք ունենք, մնում է երկու երկրների՝ Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հավանությունը։ Մեր ունեցած պատկերը առաջընթաց է […]
13:50 01.10.2022
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 33 հազար նոր դեպք, մահացել է 103 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 33 186 նոր դեպք։ Մեկ օրում 103 մարդ է մահացել: Ապաքինվել է 52 628 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ շտաբի տվյալների՝ մեկ օրում հոսպիտալացվել է 2644 մարդ։ […]
13:41 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու […]
13:30 01.10.2022
Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։ Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են […]