TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար` Մարտակերտի շրջանում

16:25 27.08.2022

Օգոստոսի 27-ին ժամը 10:40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով: Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապ օգնության կայանի բուժանձնակազմը։ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

16:16 27.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի տիկին Սանդու, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա: Օգտվելով […]

̰
Արցախի ՆԳՆ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

16:07 27.08.2022

Արցախի ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ «Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

̰
Ուկրաինան ծրագրում է գազի գնման համար մոտ 346 մլն դոլարի վարկ վերցնել

15:55 27.08.2022

Ուկրաինան ծրագրում է մոտ 346 մլն դոլարի վարկեր ներգրավել գազի գնման համար, հաղորդում է ուկրաինական Strana.ua առցանց հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ուկրաինայի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 12,7 միլիարդ գրիվնայով (մոտ 346 միլիարդ դոլար – խմբ.), որը կուղղվի գազի գնմանը: Միջոցները կհավաքագրվեն արտաքին փոխառությունների միջոցով»,- փոխանցում է հրատարակությունը՝ հղում կատարելով երկրի Նախարարների կաբինետի որոշմանը։

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

15:44 27.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմության այս նշանակալից օրը խորհրդանշում է զարգացման որակապես նոր փուլ միջպետական համագործակցության համատեքստում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին

15:36 27.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ ՝ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված դարավոր բարեկամական կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի արդյունավետ համագործակցության զարգացման համար»:

̰
Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

15:28 27.08.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում […]

̰
Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

15:20 27.08.2022

Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։ Նրա խոսքով՝ […]

̰
«Փյունիկի» խաղացանկը ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում

15:14 27.08.2022

Սեպտեմբերի 8-ին մեր թիմը պայքարը կսկսի ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Մեր թիմի խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Սեպտեմբերի 8 «Բազել» – «Փյունիկ» Սեպտեմբերի 15 «Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա» Հոկտեմբերի 6 «Փյունիկ» – «Ժալգիրիս» Հոկտեմբերի 13 «Ժալգիրիս» – «Փյունիկ» Հոկտեմբերի 27 «Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ» Նոյեմբերի 3 «Փյունիկ» – «Բազել»

̰
Հրդեհ է բռնկվել Տավուշի Սևքար գյուղում

15:06 27.08.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 11։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում՝ հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին։

̰
Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում

14:46 27.08.2022

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ: Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և […]

̰
Վուչիչը Սերբիայի վարչապետի պաշտոնում առաջադրել է Անա Բռնաբիչի թեկնածությունը

14:34 27.08.2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրել է Անա Բռնաբիչի թեկնածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Համաձայն Սերբիայի Հանրապետության սահմանադրության՝ ես որոշում եմ կայացրել Սերբիայի Հանրապետության վարչապետի թեկնածու առաջադրել: Խորհրդարանին առաջարկում եմ Անա Բռնաբիչի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում»,- ասել է Վուչիչը՝ դիմելով քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ Բռնաբիչը չորս տարի չի լինի վարչապետ. 2024 թվականին կաբինետում […]

̰
Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով

14:22 27.08.2022

Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ […]

̰
Չինաստանի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

14:10 27.08.2022

Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից: «Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

14:00 27.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մեր երկրների ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ այս նշանակալից շրջանը դարձել է որակապես […]

̰
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

13:54 27.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան […]

̰
Պակիստանում մուսոնային անձրևների ու հեղեղումների հետևանքով տուժել է 33 մլն մարդ

13:47 27.08.2022

Մուսոնային անձրևների ու հեղեղների պատճառով Պակիստանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տուժել է ավելի քան 30 միլիոն մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը։ Ավելի քան 900 մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է Պակիստանի կլիմայական փոփոխությունների նախարար Շերի Ռեհմանը։ Պակիստանի իշխանություններն արդեն իսկ կոչ են արել միջազգային […]

̰
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 47093 նոր դեպք

13:26 27.08.2022

Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 4,3 հազար մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 4354 մարդ, նախորդ օրվա համեմատ աճել է 11,3 տոկոսով»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 49 մարզում, 34-ում՝ նվազում, […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

13:18 27.08.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։ Ձեռնարկվեցին մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։ Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների […]

̰
Հայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

19:30 26.08.2022

Հայտնի են Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքներով Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի շվեյցարական «Բազել»-ի, Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի («Սլովան»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը) և Լիտվան ներկայացնող «Ժալգիրիս»-ի հետ: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին:

̰
Ֆինանսների նախարարի տեղակալը, ՊԵԿ նախագահը և ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետը կմեկնեն Ինդոնեզիա

19:28 26.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 3-ը կգործուղվեն Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ […]

̰
Այսօր լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը

19:25 26.08.2022

2022 թվականի օգոստոսի 26-ին լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը, այս մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքէջը: Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

19:17 26.08.2022

Այսօր Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուները ներկա են եղել ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջանների հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների […]

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 599 միլիոնը

19:09 26.08.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 599 միլիոն 386 հազար 482: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 481 հազար 926 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]

̰
Աշխատաժողով՝ «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով

18:46 26.08.2022

Այսօր մեկնարկել է «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով երկօրյա աշխատաժողովը, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Երկօրյա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել և շահառուների հետ քննարկել ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից […]

̰
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

18:36 26.08.2022

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները: Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան […]

̰
ՌԴ Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի մարզ

18:27 26.08.2022

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի մարզ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա երկու մարզերի համագործակցությունը ծավալել ամենատարբեր ուղղություններով՝ տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության […]

̰
Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է. քաղաքապետարան

18:14 26.08.2022

Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է, տեղեկաղցնում են Երևանի քաղաքապետարանից: «Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկայում առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից: Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով»: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

18:06 26.08.2022

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։ Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ […]

̰
SHANTNEWS

18:00 26.08.2022

̰
BACK_TO_TOP