18:07 24.08.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոկում: Թուրք նախարարը հանդիպել է «Սիրիայի ազգային կոալիցիայի» նախագահ Սալեմ ալ Մեսլեթի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդր Ջամուշի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուռահման Մուստաֆայի հետ։ «Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ընդդիմության […]
17:55 24.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-22-ը. «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի […]
17:50 24.08.2022
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: «Ս.թ. օգոսոտոսի 22-ին […]
17:47 24.08.2022
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Արարատ Միրզոյանն […]
17:40 24.08.2022
2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են. կայացել է հերթական հանդիպումը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության և մշակույթի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը: […]
17:34 24.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։ Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի […]
17:27 24.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների […]
17:19 24.08.2022
Օգոստոսի 23-ին նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասի կազմավորման տարեդարձը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սպաներ և զինվորներ։ Ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ «Զորամասի անձնակազմը փառքով է կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները, հերոսական բազում դրվագներով այստեղ իրենց մարտական կենսագրությունն են կերտել […]
17:14 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման […]
17:07 24.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի)։ Նրանք հետևել են շինաշխատանքների ընթացքին։ Թալին-Լանջիկ հատվածի տարբեր տեղամասերում այս պահին կատարվում են ասֆալտապատման, ճանապարհի կահավորման՝ մետաղական արգելափակոցների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվում են մեծածավալ հողային, ենթահիմքի-հիմքի […]
17:56 23.08.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-2022 ուստարվա օգոստոսյան վերաքննությունների ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվելու են ներկայացվող ժամանակացույցին համապատասխան. 9-րդ դասարան «Հայոց լեզու» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 թ. «Բնագիտություն» – 26.08.2022 թ. 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 […]
17:55 23.08.2022
Օգոստոսի 23-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, իրականացրել պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
17:54 23.08.2022
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն, տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից: «Ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից իրականացված գնման գործընթացները, հաշվարկված և աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման […]
17:44 23.08.2022
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի զինծառայողները: «Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» […]
17:35 23.08.2022
Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք սահմանված […]
17:28 23.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին և տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում […]
17:21 23.08.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նոր Նորքի բաժին է ներկայացել 41-ամյա Արման Խ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ծանուցում. […]
17:14 23.08.2022
Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետևյալ նպատակներն իրականացնելու համար՝ ☑️ սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդայնում, ☑️ հրատապ արձագանքին պատրաստ և առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների […]
17:06 23.08.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ և դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային և իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի […]
16:56 23.08.2022
Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ուշադրություն. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 🔶 Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և 🔸 ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով 🔸 կամ ՌԴ-ում են գտնվում […]
16:50 23.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության […]
16:44 23.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:06-ին, մարվել՝ 12:11-ին: Քարե տնակում (35 քմ) այրվել են կենցաղային իրեր:
16:38 23.08.2022
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի, Մակերևութային ջրերի մոնիթորինգի, Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայությունների աշխատակիցները «Շրջակա միջավայրի համար արևելյան գործընկերության երկրներում․ Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում, Դեբեդ գետի ավազանում հերթական անգամ իրականացնում են օգոստոսի 22-ին մեկնարկած հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի աշխատանքները՝ գնահատելու համար գետերի էկոլոգիական վիճակը։ Կատարվում են դաշտային […]
16:30 23.08.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրազեկում է. «ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի համաձայն անհրաժեշտ է՝ ☑️ դասացուցակները կազմելիս հաշվի առնել դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ☑️ բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն, ☑️ […]
16:20 23.08.2022
Օգոստոսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների տնօրենների և ներկայացուցիչների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման թեմայով, տեղեկացնում են տեսչական մարմնից: Հանդիպմանը մասնակցում էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության […]
16:14 23.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված […]
16:07 23.08.2022
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ. -Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը: […]