17:33 01.09.2022
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու […]
17:23 01.09.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-31-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-ին, 28-31-ը, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի […]
17:14 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Բայլենին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բայլենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նոր դեսպանի նշանակումը, ինչը նոր ընթացք կհաղորդի հայ-ֆիլիպինյան բարեկամական հարաբերություններին: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր […]
17:03 01.09.2022
Սեպտեմբերի 1-ից մեկնարկում է ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը: Մեկամսյա ծառայության հիմնական նպատակն է երեխաների, ծնողների, ուսուցիչների անվտանգ ճանապարհն ապահովելը: Միջոցառմանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները: Մանրամասները՝ տեսանյութում:
16:50 01.09.2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, […]
16:43 01.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների […]
16:35 01.09.2022
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԵԱ-ի վերջին՝ 11-րդ տուրում Մկրտչյանն ուժերը չափել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ և հաշտություն կնքել՝ վաստակելով 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլին: Նա նաև պարգևատրվել է 6 հազար […]
16:27 01.09.2022
Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և «Խորհրդարանական դիվանագիտություն» թեմայի շրջանակում դասախոսել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Նա ներկայացրել է խորհրդարանականների արդյունավետ աշխատանքը միջազգային կառույցներում, ընդգծել օրենսդիր մարմնի դերը դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Պատասխանելով աշակերտների հարցերին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկայացրել ձեռք […]
16:18 01.09.2022
Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին […]
16:10 01.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկել է հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36-ժամյա վարժանքը։ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2022 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակության և INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչ Մարտին Իվերսի հետ։ Հանդիպման ընթացքում ԱԻՆ աշխատակիցների կողմից ներկայացվել են վարժանքի անցկացման պլան-ժամանակացույցը։ Քննարկվել […]
19:46 30.08.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 601 միլիոն 546 հազար 898: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 488 հազար 509 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]
19:37 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվում են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:
19:26 30.08.2022
Սեպտեմբերի 9-11-ը Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Այն կազմակերպում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ նպաստելու վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների ինտեգրմանը։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ թեմաներ, սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, ցանցային կապեր մասնակիցների և տեղի երիտասարդների միջև: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ […]
19:17 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17։15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:
19:07 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։
18:56 30.08.2022
Օգոստոսի 30-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել […]
18:44 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական […]
18:30 30.08.2022
Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային […]
18:21 30.08.2022
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: «Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին […]
18:12 30.08.2022
Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ […]
17:52 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակա դաշտերում այրվում է հացահատիկի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 80 հա հնձած արտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 17։20-ին։
17:47 30.08.2022
Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից: Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, տեղեկացնում են […]
17:36 30.08.2022
Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և դասախոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը, նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն աշակերտների հետ զրույց-քննարկում են ունեցել «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ», «ՀՀ […]
17:27 30.08.2022
Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Վեհափառ Հայրապետը և ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Հայ եկեղեցու և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված գործակցությանը, ինչպես նաև ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարությանը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։ Ամենայն Հայոց Հայրապետն […]
17:18 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին:
17:11 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակա դաշտերում այրվում է հացահատիկի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 80 հա հնձած արտ։
17:01 30.08.2022
Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես […]