16:36 25.07.2022
Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկել է Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի հաստատության կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Վերապատրաստումն իրականացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում։ Դասընթացը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի բացման խոսքով։ Պաշտպանը […]
16:28 25.07.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում շարունակվում են իրազեկման սեմինարները «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։ Հերթական սեմինարը «Անօրինական աշխատանք և ստուգումներ» թեմայով այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում։ Սեմինար-դասընթացը վարել է փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, դասընթացին հաջորդել է հարց ու պատասխան։ […]
16:21 25.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Հուլիսի 𝟐𝟎-𝟐𝟐-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզում։ Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ […]
16:09 25.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 18-24-ը: «Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում […]
23:58 24.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:00 24.07.2022
Կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հիմնական ախտանիշը մնում է կոկորդի ցավը, հայտնում է նրա բժիշկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բայդենին բուժող բժշկի եզրակացության համաձայն, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, նախագահի առողջական վիճակը շարունակում է բարելավվել։ «Նրա հիմնական ախտանիշը կոկորդի ցավն է»,- ասում է բժիշկը։ Ըստ նրա՝ սա լավ նշան է, քանի որ […]
22:18 24.07.2022
Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տաք հետքերով պարզվել է մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզվել է, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել […]
22:14 24.07.2022
Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշեց ինքնատիպ նախաձեռնությամբ: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
21:56 24.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
21:37 24.07.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Շանթ Խաչատրյանն ու Կարապետ Չալյանը դարձել է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիրներ, տեղեկացնում է armsport.am-ը: 72 կգ քաշայինների եզրափակչում Շանթ Խաչատրյանը զիջել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ եզրափակչում Կարապետ Չալյանը 6-4 հաշվով պարտվել է նորվեգացի ըմբիշին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ 87 կգ Գևորգ Թադևոսյանն էլ պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։ […]
21:00 24.07.2022
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը եղել է Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից։ «Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` […]
20:40 24.07.2022
«Քրիստոսի Պայծառակերպության տոնին և Գանձասարի ուխտի օրը Գանձասարի վանական համալիրում ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և հոգևոր սպասավորների, պաշտոնատար անձանց, զինվորականների ու քրիստոնեական հավատն ամուր կրող մեր հայրենակիցների հետ ներկա եմ գտնվել Սուրբ Պատարագին: Շնորհավո՛ր այս տաղավար տոնը. թո՛ղ Աստծո օրհնությունը և Քրիստոսի պայծառակերպության խորհուրդն անպակաս լինեն […]
20:19 24.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
20:00 24.07.2022
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 13-ամյա Անի Վ.-ն, […]
19:41 24.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հրաժարական է տվել, մտադիր է ապագայում վերադառնալ կառավարության ղեկավարի պաշտոնին, գրում է Times թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի աղբյուրներին։ «Նա կարծում է, որ իրեն փոխարինող ցանկացած մարդ, ով կգա իշխանության, կարող է աղետ լինել, և համընդհանուր ընտրություններում (Պահպանողական կուսակցության – խմբ.) պարտությունից մի քանի տարի անց մենք կարող ենք […]
19:00 24.07.2022
Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունների վերսկսման հարցում, ընտրությունը Կիևինն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք չունենք որևէ նախապաշարմունք՝ վերսկսելու բանակցությունները հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, բայց գործը մեզանից կախված չէ, քանի որ Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահից մինչև անթիվ խորհրդականներ, անընդհատ ասում են, որ բանակցություններ […]
18:45 24.07.2022
Ճապոնական Կյուսյու կղզում Սակուրաջիմա հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, տարածաշրջանում վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույն հինգերորդի, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ժայթքումը գրանցվել է տեղական ժամանակով 20.05-ին (Մոսկվայի ժամանակով 14.05-ին), մոխրի և ծխի սյան բարձրությունը հասել է 2,5 կիլոմետրի: Օդերևութաբանները զգուշացնում են խառնարանից 3 կիլոմետր շառավղով խոշոր հրաբխային քարերի […]
18:11 24.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 16:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ։ Ջրափրկարարներն անվնաս ափ են դուրս բերել քաղաքացուն, տեղեկացնում են ԱԻՆ-ից:
17:56 24.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 16։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Kia Sportage» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Kia Sportage» […]
17:40 24.07.2022
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի ռեստորանի ծխատարից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։41-ին, մարվել՝ 11։56-ին։ Այրվել է ռեստորանի ծխատարի պատերին […]
17:20 24.07.2022
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են ֆեդերացիայից: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին: Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` […]
17:02 24.07.2022
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գարիկ Հակոբյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա […]
16:46 24.07.2022
Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը 1998 թվականին, աճուրդի է հանվել, փոխանցում է armsport,am-ը: Աշխարհի յոթակի չեմպիոնն այս բոլիդով հաղթել է չորս մրցարշավներից չորսում: RM Sotheby’s աճուրդային ընկերությունը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառվել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով: Ինչպես հայտնում է Motor Sport Magazine-ը, մեքենան, որին Շումախերը «երեխայի պես […]
16:31 24.07.2022
Հանքավանում կորած երեխան գտնվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում են հայտնաբերել Ա․ Ռ․-ին: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 13։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]
16:11 24.07.2022
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ընկնելու հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր […]
15:52 24.07.2022
Ահաբեկիչները արկեր են արձակել սիրիական Սկալբիայում տեղի ունեցած միջոցառման մասնակիցների ուղղությամբ, որտեղ տեղի է ունեցել եկեղեցու բացման արարողությունը, կան զոհեր, հայտնում է SANA գործակալությունը: «Ահաբեկիչները հրթիռ են արձակել Համա նահանգի Սկալբիա քաղաքի Սուրբ Սոֆիա եկեղեցու բացումը տոնող քաղաքացիների վրա»,- հայտնել է գործակալությունը։ «Տվյալներ կան զոհերի և վիրավորների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:14 24.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար, տեղեկացնում են նախարարությունից: Քննարկումների արդյունքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամների կողմից հաստատվել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022 թ․ առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձևավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։ Կանխատեսումների […]
14:56 24.07.2022
Հուլիսի 21-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6 հա, Լոռու մարզի Շնող գյուղում՝ 1000 քմ, Փոքր Այրում գյուղում՝ 2000 քմ, […]