14:52 23.07.2022
Հուլիսի 24-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից՝ բոլորին հրավիրելով հաղորդակից լինելու Սուրբ Խորհրդին և միասնաբար տոնախմբելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հուլիսի 24-ին նախատեսվող Պատարագը կմեկնարկի ժամը 10։30-ին։
14:44 23.07.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է նոր ռազմավարություն ուկրաինական հակամարտության վերաբերյալ խաղաղ բանակցությունների համար, Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները չաշխատեցին։ Ռազմավարությունը պետք է ուղղված լինի խաղաղության հասնելուն, վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ «ԵՄ նոր ռազմավարության նպատակը պետք է լինի «խաղաղության արդյունավետ առաջարկի մշակումը»», – ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Ինչպես ավելի […]
14:33 23.07.2022
Հուլիսի 21-ին, ժամը 02.10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել էր, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում, և խնդրել էր ոստիկան մոտենա: Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա […]
14:21 23.07.2022
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, տեղեկացնում են նախարարությունից: Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով. […]
14:12 23.07.2022
Ռուսաստանում մեկ օրվում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք, մահացել է 38 մարդ: COVID-19-ով վարակված 1200 մարդ է հոսպիտալացվել, ինչը 2,8%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրում ՌԴ-ում ապաքինվել է 4803 մարդ՝ 2,5%-ով ավելի, քան հուլիսի 22-ին։
14:00 23.07.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 22.35-ին, Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են բերել 23-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է 7,65 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: 23-ամյա երիտասարդը […]
13:48 23.07.2022
Ճապոնիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հրավիրի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի վերջին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Mainichi թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Սա պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանված պատժամիջոցների շրջանակներում Ճապոնիան արգելել է Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների մուտքը։ […]
13:38 23.07.2022
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Ռաֆիկ Դ․-ի վարած КАМАЗ մակնիշի և 21-ամյա Մխիթար Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մ․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ […]
13:30 23.07.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի: Պարզվել է, որ նրանք մոտ մեկ ժամ առաջ ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: […]
13:20 23.07.2022
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը Վարդավառի միջոցառումների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի առթիվ պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։ Հորդորում ենք խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։ Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։ Կոչ […]
13:11 23.07.2022
ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը: Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն՝ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում […]
19:20 22.07.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 22-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, […]
19:12 22.07.2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին և առաջարկներին` կապված ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականության, դրա այլընտրանքների և […]
19:00 22.07.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքներն Արևելյան գործընկերության երկրների շարքում: Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին և նշվել, որ […]
18:47 22.07.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Վերջիններս շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի […]
18:40 22.07.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
18:34 22.07.2022
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վերջերս դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին` հանդիպելու հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող […]
18:28 22.07.2022
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքները՝ դիտարկելով ներդրումային ծրագրերի շրջանակում խնդիրը լուծելու հնարավորությունը, տեղեկացնում են կոմիտեից: Արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակով կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի կոմիտեի պատասխանատուների, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ […]
18:23 22.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային։ Արմեն Արզումանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: Լուելա Հայդարագան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կարևորում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները հատկապես զբոսաշրջության և ՏՏ […]
18:18 22.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022թ. հուլիսի 21-ին, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության […]
18:12 22.07.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 21-22-ն անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են անհատական ու խմբային գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։
17:56 22.07.2022
N զորամիավորման զորամասերում հուլիսի 22-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
17:51 22.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Զեփյուռ Սիրեկանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի թաղամաս): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման […]
17:46 22.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Այս հուշագրով կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը սերտորեն […]
17:40 22.07.2022
Հիմնանորոգվում է Հ-32 /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ճանապարհը (կմ20+900-կմ22+700 և կմ23+000-կմ31+200 հատվածներ), տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Շիրակի մարզով անցնող ընդհանուր 10կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին։ Աշխատանքների մեծ մասը 2021թ. ավարտվել է։ Ընթացիկ տարում իրականացվում է 1.4 կմ-ի հիմնանորոգումը։ Շինաշխատանքները կատարում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Այս տարի Հ-32 /Մ-1/ […]
17:34 22.07.2022
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք Միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը: Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք. «Էկոլոգիա և կայուն զարգացում», «Բժշկություն և առողջ ապրելակերպ», «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»: Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ wearetogetherprize.com կայքում: Միջազգային արշավի […]
17:27 22.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված օրը, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիերը, հրազենային մահացու վնասվածքներով, հայտնաբերվել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական […]
17:20 22.07.2022
Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ […]