17:57 29.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան բնակելի ֆոնդի և շրջանառու միջոցների օպտիմալացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել բազմաբնակարան […]
17:46 29.07.2022
Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, […]
17:34 29.07.2022
Հուլիսի 29-ին՝ ժամը 13:54-ին, 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա. Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240մմ հրթիռ է: Զինամթերքը տեղափոխվել […]
17:17 29.07.2022
Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։
17:10 29.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
18:30 28.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 16-22-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ հուլիսի 16-ին, 18-ին, 20-22-ը, Վանաձորում՝ հուլիսի 16-20-ը»։
18:26 28.07.2022
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ: Երկու քաղաքներում կայացած […]
18:16 28.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում հուլիսի 28-ին անցկացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Ավարտական դիպլոմ է ստացել ակադեմիայի 305 ուսանող՝ 49-ը գերազանցության։ 2021-2022թթ․ ուսումնական տարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտել է 80 սովորող, որոնցից 50-ն արդեն իսկ դիմել է բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա տեղերում: Շրջանավարտներին ողջունել և շնորհավորել են […]
18:09 28.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 21-27-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 21-24-ը և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 22-ին և 27-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 22-ին, 24-27-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 26-ին և […]
17:49 28.07.2022
Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ստամբուլում արտգործնախարարների […]
17:27 28.07.2022
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին: «Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փամփուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ […]
17:20 28.07.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների […]
17:14 28.07.2022
N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, օպերատիվ և ներդաշնակ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հուլիսի 28-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրները՝ հեռահար կրակով ոչնչացնելով պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդին։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների գործողություններն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։
17:06 28.07.2022
Հուլիսի 27-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել […]
16:53 28.07.2022
Հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի է ունեցել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալներ, իրավապահ կառույցների, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հարազատներ, ոստիկանության ծառայողներ։ Խաչքարը բացել է ոստիկանության զորքերի զոհված ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և […]
16:43 28.07.2022
Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը՝ «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը: Հեղինակը լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին է, հրատարակել է […]
16:34 28.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական […]
16:26 28.07.2022
ՀՀ ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզի տեսուչները վերստուգում են անցկացրել «Արա-Արեգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն ), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով: Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
16:20 28.07.2022
Հուլիսի 26-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից կալանավորված անձ Գ․ Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը։ Զննության արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
16:08 28.07.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով. «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան Սիրելի՛ շրջանավարտներ Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես […]
18:30 27.07.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: […]
18:29 27.07.2022
N զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, հանձնել խրախուսական պարգևներ և մաղթել հաջողություն քաղաքացիական կյանքում։
18:28 27.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
18:24 27.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում կատարված սպանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր […]
18:19 27.07.2022
Հայաստանը և Բոլիվիան տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի բազմազգ պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 27-ին: Հարավային Ամերիկայում տեղակայված այս երկիրը՝ Բոլիվիան, որն անկախացել է դեռևս 1825 թվականին, աշխարհում հայտնի է իր եզակի և յուրահատուկ տեսարժան վայրերով: Մասնավորապես՝ […]
18:12 27.07.2022
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:55-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:56-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:20-ին, մարվել`ժամը 14:16-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ […]
18:08 27.07.2022
Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ ունեցավ Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։ Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան […]