TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

18:30 20.07.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 03։30-ին, Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 69-ամյա Աֆշին Ք.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քննարկում. ՍԱՏՄ

18:27 20.07.2022

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Քննարկմանը ներկա են եղել մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի ոլորտային պատասխանատուներ ու մասնագետներ։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հակահամաճարակային միջոցառումներին ուղղված պետական միջոցների օգտագործման հարցում պետք է […]

̰
Խոտածածկ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման թեմայով քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնում

18:25 20.07.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Տեսչական մարմնում տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն ուղղված թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև […]

̰
Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել. Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

18:23 20.07.2022

Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի՛ քաղաքացիներ Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15-ից Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով Մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես […]

̰
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի փոխնախագահին

18:14 20.07.2022

Հուլիս 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։ […]

̰
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը. ՇՄՆ

18:07 20.07.2022

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրամոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի […]

̰
SHANTNEWS

18:00 20.07.2022

̰
Պորտուգալիան Ուկրաինային է փոխանցել 315 տոննա օգնություն

17:57 20.07.2022

Պորտուգալիան ավելի քան 300 տոննա օգնություն է փոխանցել Ուկրաինային, այդ թվում՝ անօդաչու սարքեր, զրահատեխնիկա, զենք ու զինամթերք, գրում է Diario de Noticias թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս պահին մենք փոխանցել ենք 315 տոննա օգնություն, այդ թվում՝ անհատական ​​պաշտպանության միջոցներ, զինամթերք, զենք, ինչպես նաև բժշկական և սանիտարական նյութեր, տրանսպորտային միջոցներ, […]

̰
Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

17:53 20.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին

17:48 20.07.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները: «Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև […]

̰
Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

17:43 20.07.2022

Հուլիսի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության,կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: […]

̰
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:38 20.07.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել […]

̰
Հուլիսի 21-ին մի քանի ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

17:31 20.07.2022

«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

17:24 20.07.2022

Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային […]

̰
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը

17:17 20.07.2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որով ազդարարվել է նոր՝ 2023-2025թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը: Համակարգող խորհրդի, որի կազմում են, ինչպես ներկայացուցիչներ պետական մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, առաքելությունն է իրականացնել մոնիթորինգ […]

̰
Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքները շարունակվում են

17:12 20.07.2022

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ […]

̰
Ամփոփվել են «Սոցիալական աշխատանք» մասնագիտության դասընթացի արդյունքները

17:08 20.07.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման եռամսյա դասընթացը։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, այսօր ամփոփվել են դասընթացի արդյունքները․ այն հաջողությամբ ավարտած 79 մասնակցի հանձնվել են ավարտական վկայականներ։ Միջոցառմանը ելույթով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, […]

̰
SHANTNEWS

18:00 19.07.2022

̰
Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

17:55 19.07.2022

Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասում հուլիսի 19-ին անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ:

̰
Աշխատանքային խումբը քննարկել է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը

17:51 19.07.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից` աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների […]

̰
Հայկական 17 ստարտափ Փարիզում  մասնակցել է VivaTech միջազգային ցուցահանդեսին

17:47 19.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական 17 ստարտափ Փարիզում մասնակցել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին, տեղեկացնում են նախարարությունից: 9 ստարտափ հանդես է եկել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 ստարտափ միջոցառմանը մասնակցել է որպես այցելու։ Միջազգային նման մասշտաբի միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու երկիրը, երկրի […]

̰
Գնել Սանոսյանը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին

17:33 19.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն է։ Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Մ-2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 98․0-կմ 101․4 հատվածի հիմնանորոգման […]

̰
Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. այաթոլա Ալի Խամենեի

17:25 19.07.2022

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական IRNA-ն: «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը […]

̰
Փոստային առաքանիներից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

17:21 19.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի […]

̰
Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

17:17 19.07.2022

Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված […]

̰
N զորամասում անցկացվել է զորացրման հանդիսավոր արարողություն

17:11 19.07.2022

Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

̰
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

17:04 19.07.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության […]

̰
Թուրքիան և Իրանը ստորագրել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր

16:57 19.07.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Թուրքիայի և Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են […]

̰
N զորամասում անցկացվել է զինվորական երդման արարողություն

16:50 19.07.2022

Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

̰
Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից

16:44 19.07.2022

ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։ Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի` ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն, ոչ ոլորտային […]

̰
BACK_TO_TOP