16:21 21.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:18 21.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները […]
16:14 21.06.2022
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վարժանքին ընդգրկվել էին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, Դիլիջանի ոստիկանության բաժինը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների Տավուշի մասնաճյուղերի, Դիլիջանի ԲԿ շտապօգնության խմբերը։ Ուսումնավարժությանը ներկա էին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար […]
16:08 21.06.2022
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 234.28մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 13.46մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 6.00մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 13.23մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 0.20մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
17:57 20.06.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, որի պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։ Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել […]
17:55 20.06.2022
Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից: Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է […]
17:49 20.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր սպասվում է կառավարությունների ղեկավարների նեղ, իսկ հունիսի 21-ին՝ ընդլայնված կազմով նիստը:
17:44 20.06.2022
Հայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թվականի հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ […]
17:33 20.06.2022
Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի: Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել […]
17:17 20.06.2022
Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։ Քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու և աշխատակիցների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու հնարավորությունները։ Netcracker Technology-ն մշակում և իրականացնում է եզակի ՏՏ լուծումներ ամբողջ աշխարհի հեռահաղորդակցության օպերատորների համար: Netcracker Technology-ն […]
17:10 20.06.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր […]
17:00 20.06.2022
Հունիսի 20-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ու «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» […]
16:55 20.06.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 23.30-ին, Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 39-ամյա Վահան Հ.-ն, որը հունվարի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ (Գրավառուին վնաս պատճառելը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների […]
16:39 20.06.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 13-20-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5309 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ […]
16:30 20.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «ARMDOCT» նախագծին մասնակցող հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը մասնակցել են Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև նախագծի հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։ «Էրազմուս+» կարողությունների զարգացման «ARMDOCT» նախագծի շրջանակում ԿԳՄՍ […]
16:20 20.06.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ուզբեկստանի նախագահականի պաշտոնական կայքը։ Այցի օրակարգում են ռազմավարական գործընկերության ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման հարցեր։ «Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, գործարար և տարածաշրջանային մակարդակով համագործակցության կապերի ամրապնդմանը, տնտեսության տարբեր […]
16:13 20.06.2022
Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին Գյումրիի Տրդատ Ճարտարապետի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Դավիթ Ս.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
16:08 20.06.2022
Մ. Մաշտոցի անվան մատենադարանում կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողների ՀՀ տարբեր ուսումնական […]
16:59 18.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 15։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու […]
16:50 18.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը` զինված հակամարտությունից տուժած բնակչության համար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի […]
16:32 18.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 15։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցում գտնվող ավտոտնակի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին։
16:07 18.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ․ Կ․-ն (ծնված 1957թ.) մահացել […]
15:41 18.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 15։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է․ կան տուժածներ։
15:30 18.06.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին: «Արմենպրես»-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնեցին,որ ներկայացուցիչը Նորին Սրբությանն է հանձնել հիշյալ կենտրոնի նորանշանակ տնօրեն Մեհտի Իմնիբուրի նամակը: Նամակում տնօրենն իր անհանգստությունն է հայտնել աշխարհում կրոնների միջև երկխոսության առնչությամբ և շեշտել […]
15:11 18.06.2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ […]
14:56 18.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
14:34 18.06.2022
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ […]