TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Միգրացիոն ծառայության պետը հանդիպել է միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերների հետ

17:26 17.06.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը այսօր հանդիպել են միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերներին: Քննարկումը ողջունել և կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: ՄԾ պետ Ա. Ղազարյանը ներկայացրել է մայիսի 20-ին Նյու Յորքում կայացած Միգրացիայի դիտարկման առաջին միջազգային ֆորումի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի առաջնահերթություններին, […]

̰
«Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ

17:17 17.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ […]

̰
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

17:11 17.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բացման […]

̰
Անցկացվել են շտաբային մարզումներ

17:08 17.06.2022

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են երկօրյա շտաբային մարզումներ։ Համաձայն նախնական առաջադրանքի՝ կատարվել են մարտական խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, հստակեցվել է փոխգործակցության կազմակերպման կարգը: Մարզումները միտված էին շտաբային օղակի և աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների, գործողությունների պլանավորման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակմանը:

̰
Անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

18:30 16.06.2022

Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ։ Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

18:29 16.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարի հետ

18:28 16.06.2022

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման […]

̰ ̰
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին

18:23 16.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նվագախումբը փառատոնին մասնակցում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով: Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։ Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու […]

̰
̰
Երևան և Ցինդաո քաղաքների միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

18:14 16.06.2022

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում: Հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու […]

̰ ̰
SHANTNEWS

18:00 16.06.2022

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին

17:56 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու […]

̰
Արդարադատության նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է ԵԽ անդամ հանդիսացող Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը

17:53 16.06.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին: Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար […]

̰
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 6-11-ը

17:47 16.06.2022

Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 6-11-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հունիսի 7-ին, Վանաձորում՝ հունիսի 6-ին, 7-ին, 10-ին և 11-ին»,- տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

̰
«Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է». Արա Խզմալյան

17:40 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը […]

̰
Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ Հայաստանի ութը մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:33 16.06.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ութը մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։ Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի […]

̰
̰
Հայաստանը հանձնառու է շարունակել ժողովրդավարական ուղին. վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

17:20 16.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Հանրային վերահսկողության խորհրդի անդամների հետ

17:14 16.06.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահը: Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել Խորհրդի 2021թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտին […]

̰
̰
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի հետ

16:57 16.06.2022

«Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Այն որպես կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա […]

̰
Անցկացվել է մարտավարական զորավարժություն

16:46 16.06.2022

Հունիսի 16-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է վաշտի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։ Ստեղծելով բարենպաստ պայմաններ, զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները։

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 9-15-ը

16:40 16.06.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 9-15-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 9-12-ը, Նոր Նորքում՝ հունիսի 13-ին և 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 14-ին, […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է  Տավուշի մարզում

16:36 16.06.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացումը։ 2022 թվականի հունիսի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ են իրականացրել են ՀՀ Տավուշի մարզով […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

16:30 16.06.2022

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժության շրջանակում հունիսի 15-ին և 16-ին N զորամիավորման զորամասերի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և նախապատրաստվել պաշտպանողական մարտի վարման։

̰
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հռոմում անցկացվող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին

16:24 16.06.2022

Հունիսի 15-17-ը Հռոմում անցկացվում է Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Իտալիայում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական կազմը, ինչպես նաև ոլորտային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի բացման […]

̰
Անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը

16:17 16.06.2022

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը: Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն […]

̰
Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը

16:08 16.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: […]

̰
BACK_TO_TOP