18:30 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: Գիրքը տպագրվել է […]
18:26 23.06.2022
Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
18:25 23.06.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժիններում արձանագրվել է 9 դեպք։ Մասնավորապես, Հրազդանի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ […]
18:22 23.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Նախագահը շնորհավորել է Իվա Պետրովային կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԱՄՀ-Հայաստան համագործակցության 30-ամյակի և շեշտել ԱՄՀ կողմից կատարվող ուսումնասիրությունների դերը հայկական տնտեսության համար: […]
18:19 23.06.2022
Հունիսի 21-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի մասին օպերատիվ տվյալները, Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Կոնդի փողոցի 34-ամյա մի բնակչի: Նա հունվարի 7-ից հետախուզվում էր ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
18:14 23.06.2022
Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։ Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, […]
18:06 23.06.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիային՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային […]
17:58 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը: «Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր […]
17:55 23.06.2022
Հունիսի 21-ին Բելառուսի Հանրապետությունում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստի շրջանակներում հայկական կողմի ներկայացրած նախաձեռնողական առաջարկի շրջանակներում ընդունվել է «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշումը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Վերոնշյալ հարցը բարձրացվել է գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից և անմիջականորեն առնչվում […]
17:52 23.06.2022
Հունիսի 23-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության վարչության նախաձեռնող խմբի անդամներին։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանը։ Միության անդամները ԱԺ նախագահին են ներկայացրել վարչության նիստում կայացրած որոշման նախագիծը, ըստ որի […]
17:43 23.06.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, […]
17:30 23.06.2022
Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Ա․ Լիյանագեին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Լիյանագեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ […]
17:24 23.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի […]
17:17 23.06.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վարման և վերահսկողության վերաբերյալ։ Սեմինարը վարել են առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Բանախոսները ներկայացրել են ոլորտի էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման անցումային փուլի հետ […]
17:12 23.06.2022
Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Մասնավորապես նշվել է, որ աշխարհի 58 երկրում հաստատվել է կապիկի ծաղկի 3417 դեպք և բռնկումներն ակտիվորեն տարածում են գտնում բոլոր մայրցամաքներում: «Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների: Անգամ ծաղիկի համեմատ մահվան […]
17:04 23.06.2022
Հունիսի 23-ին՝ ժամը 15:36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lend Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
16:55 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության […]
16:48 23.06.2022
Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այլ մանրամասներ՝ ՀՀ ԱԺ […]
16:41 23.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը: Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի […]
16:33 23.06.2022
Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետևանքով: Թեհրանի դատարանը, հունիսի 23-ին հաղորդել է ISNA գործակալությոնը, ԱՄՆ-ի իշխանություններին մեղսակից է ճանաչել այդ ահաբեկչական գործողություններին, որոնք «հանգեցրել են միջուկագետ գիտնականների մարտիրոսական մահվան և ֆիզիկական, […]
16:26 23.06.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փաթեթներ, որոնցից երկուսը լցված էին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ երրորդում հերոինի նմանվող զանգված էր: Ըստ […]
16:14 23.06.2022
Հունիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հունիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։ Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով […]
16:08 23.06.2022
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդի քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի […]
18:30 22.06.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]
18:26 22.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իվա Պետրովային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ հետ համագործակցությունը: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան […]