TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Արագածոտնի մարզում քարով բարձված КАМАЗ-ը բախվել է ՎԱԶ-21150-ին, ապա հայտնվել դաշտում և կողաշրջվել

19:11 03.04.2022

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, […]

̰
ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների հարցում ԵՄ կարիքները. Բլինկեն

18:56 03.04.2022

ԱՄՆ իշխանությունները պարբերաբար խորհրդակցում են դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու շուրջ, սակայն հաշվի են առնում ԵՄ երկրների՝ իրենց անհրաժեշտ էներգառեսուրսները չկորցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին կիրակի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Մենք դա անում ենք ամեն օր: Մենք խստացնում ենք գործող պատժամիջոցները, ներմուծում ենք նորերը, մենք դա անում ենք եվրոպացիների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

18:27 03.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով […]

̰
Մարտունին շուտով կունենա նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոն

18:18 03.04.2022

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 3-ին այցելել է Մարտունու բժշկական կենտրոն: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի […]

̰
Սիլիկյան թաղամասում այրվել են շինության տանիքը և գազի բալոնից արտահոսած գազը

17:32 03.04.2022

Ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ […]

̰
Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

17:12 03.04.2022

Ապրիլի 2-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Ելույթներով հանդես են եկել Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա են […]

̰
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

16:54 03.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

16:45 03.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով. Մալխաս Ամոյան

16:34 03.04.2022

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հաղթանակին. «Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո, ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։ Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

16:07 03.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ […]

̰
Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա

15:55 03.04.2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը հետագայում կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա։ Այս տեսակետը նա հայտնել է կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա այն անվանել է ռուբլով վճարումների «նախատիպ համակարգ»։ «Բայց ես կասկած չունեմ, որ ապագայում դա կտարածվի նաև ապրանքների նոր […]

̰
Տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը

15:41 03.04.2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ցուցահանդեսի կայացման գործում։ «Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության […]

̰
Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:16 03.04.2022

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական […]

̰
Ապրիլի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի գազամատակարարումը

14:56 03.04.2022

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի, Նուբարաշեն 11 փողոցի թիվ 14 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

14:45 03.04.2022

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին, 5-ին, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: […]

̰
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ

14:17 03.04.2022

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինիգ հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգ հետազոտությունների վերաբերյալ։ Քննարկվել են պրենատալ սքրինիգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող […]

̰
Հրդեհ Սիլիկյան թաղամասում

14:11 03.04.2022

Ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:44-ին:

̰
Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

14:07 03.04.2022

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Հանդիպմանը փոխադարձաբար կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետևանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

13:33 03.04.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք […]

̰
Երկրաբանի օրվա առթիվ Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել

13:25 03.04.2022

Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է որպես Երկրաբանի օր։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Օրը ևս մեկ առիթ է արժևորելու նշված մասնագիտությունն ունեցող անձանց։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է, որի ամրությունն ու կայունությունը նաև ձեզնից է կախված: Դուք Ձեր ամենօրյա պատասխանատու և արհեստավարժ աշխատանքով նպաստում […]

̰
Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են

13:22 03.04.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։ Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ:

̰
Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու Range Rover-ը. վերջինս էլ բախվել է գազակարգավորիչին, սկսվել է գազի արտահոսք

13:14 03.04.2022

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել է 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսվել: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախվել են Հովհաննես Ալոյանի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:00 03.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Սյունիքի Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը

12:29 03.04.2022

Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։

̰
Վարչապետն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոյին

12:16 03.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես […]

̰
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ուղերձներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

12:01 03.04.2022

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով […]

̰
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում

11:52 03.04.2022

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում եզրափակիչ մրցաշարում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մարդ մահացել է

11:38 03.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓22 նոր դեպք ✓1784 թեստավորում ✓26 առողջացած ✓1 մահվան դեպք:

̰
Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

11:24 03.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ և նշել, որ երկու երկրները բոլոր ոլորտներում համագործակցության զգալի փորձ են կուտակել: «Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթանում է բովանդակալից քաղաքական երկխոսություն, զարգանում է արդյունավետ համագործակցություն առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և շատ այլ […]

̰
Քաբուլի տարադրամի փոխանակման կետերից մեկում պայթյուն է որոտացել

11:15 03.04.2022

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի խոշորագույն տարադրամի փոխանակման կետերից մեկում կիրակի օրը հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այն տեղի է ունեցել Սարայ Շահզադ շրջանում։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, նրանց թիվը դեռ չի հաղորդվում։ Պայթյունի վերաբերյալ «Թալիբան» արմատական ​​շարժման տեղական իշխանությունների կողմից մեկնաբանություններ դեռ չեն եղել։

̰
BACK_TO_TOP