TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը

18:19 06.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Օրակարգի հարցերն էին՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտարարության տեքստի քննարկումն ու հայտերի ընդունման ժամկետների սահմանումը և «Հայաստանի […]

̰
ՇՄ նախարարի տեղակալը հանդիպում է անցկացրել միջազգային գործընկերների հետ

18:16 06.04.2022

Հայաստանում ջրային ոլորտի կայուն կառավարում, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նախանշված գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերային հանդիպում է անցկացրել միջազգային և ոլորտում գործունեություն ծավալող գործընկերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջակա միջավայրի ծրագրերի պատասխանատու Անդրեա Բաջոլին, Վերականգնման […]

̰
Անցկացվել են հրամանատարական հավաքներ

18:14 06.04.2022

N զորամիավորումում ապրիլի 5-6-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Ճշգրտվել են առաջադրված խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցեր։

̰
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի, որի մոտ «Մակարով» կար

18:10 06.04.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 42-ամյա մի տղամարդու։ Նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

17:58 06.04.2022

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Արցախի ՄԻՊ-ն այցելել է Հադրութի արվեստի դպրոց

17:56 06.04.2022

Ապրիլի 6-ին Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին։ Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նրանց […]

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

17:54 06.04.2022

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկեցին կոնկրետ գործողություններ: Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման ենթարկեցին 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքում

17:49 06.04.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 5-ին Էջմիածնի Գրիգոր Լուսավորչի փողոցից բերման են ենթարկել Գարեգին Պ.-ին, որը 2019 թ. հունվարի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում

17:43 06.04.2022

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ […]

̰
Գողության փորձ կատարած տղամարդը կալանավորվել է. Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը

17:39 06.04.2022

Դեպքը Տավուշի մարզում էր եղել մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Բնակարանագողը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Բերդավան գյուղի տներից մեկի պատուհանը, սենյակները տակնուվրա արել, բայց ոչինչ չգողանալով՝ հեռացել էր: Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվեց մարտի 30-ի երեկոյան: Հետախուզական միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա […]

̰
Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

17:33 06.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: ԿԳՄՍ նախարարության […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ

17:26 06.04.2022

Ապրիլի 6-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Զինծառայողները զարգացրել են հրաձգային զենքով կրակի վարման անհատական կարողություններն ու խմբի կազմում գործողությունների ներդաշնակման հմտությունները։

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

17:22 06.04.2022

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների […]

̰
Անհայտ ծագման մսի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է. ՍԱՏՄ

17:14 06.04.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում: Շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս, որը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել: […]

̰
Ասկերանի Իվանյան համայնքում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները

17:07 06.04.2022

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:  «Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ: Նշված առանձնատներից մեկն արդեն պատրաստ է, որի կառուցումն իրականացվել է ԱՄԷ-ից ժամանած մասնագետների օժանդակությամբ։ Եվս երկուսի կառուցման աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Ծրագիրը […]

̰
SHANTNEWS

20:00 05.04.2022

̰
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ

17:59 05.04.2022

Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք: Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի […]

̰
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը

17:58 05.04.2022

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը: ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մ. Հովհաննիսյանն ունի կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում ակտիվ ներգրավվածության գրեթե 20 տարվա փորձ։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, բանասիրական գիտությունների թեկնածու է: 2007 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս է։

̰
Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

17:55 05.04.2022

Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 5-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է ականանետային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։

̰
Առողջապահության փոխնախարարն այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն

17:52 05.04.2022

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն է ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը: Լոռու մարզ ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել են մամոգրաֆիայի ազգային ծրագրի իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը, կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը, իրազեկմանն ուղղված հետագա քայլերը, Լոռու մարզում ծրագրի իրականացման […]

̰ ̰
Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Հաշվարկային կենտրոն»-ում

17:36 05.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ այսօր շրջայց է կատարել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում (Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատոր), ծանոթացել շուկայի կառավարման ծրագրին։ Այնուհետև նախարարը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի կողմից կազմակերպած միջոցառմանը։ Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ էներգետիկայի […]

̰
Սպանել էր տղամարդուն, դին թողել ծառերի տակ, հագուստը՝ տարել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը

17:28 05.04.2022

Ապրիլի լույս 5-ի գիշերը Մարտունի քաղաքում բնակվող մի կին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ամուսինը ժամեր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել, նաև չի պատասխանում հեռախոսազանգերին։ Մարտունու ոստիկանները տղամարդուն հայտնաբերելու նպատակով հենց գիշերվանից սկսեցին որոնողական միջոցառումները։ Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն լուսադեմին նրանք տեղեկություններ ունեին, որ անհետ կորածի և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ […]

̰
Ջրամբարների լցվածությունը ապրիլի 5-ի դրությամբ

17:21 05.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 5-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 31.72մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 9.60մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 3.00մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.52մլն մ³, Ապարանի ջրամբարում՝ 6.90մլն մ³-ով»:

̰
Ոսկեպար բնակավայրում շչակ է գործարկվելու

17:16 05.04.2022

Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի ազդարարման շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է չանհանգստանալ:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:10 05.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

17:06 05.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

̰
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

17:00 05.04.2022

Ապրիլի 4-5-ը N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։ Հրամանատարները ստուգել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինծառայողների պատրաստվածությունը և հենակետերում իրականացված ամրաշինական աշխատանքները։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։

̰
ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

16:52 05.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ շվեդական կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը։ Հուշագրի ստորագրման արարողությանը հեռավար ձևաչափով […]

̰
Մեկնարկել են ճամբարային հավաքներ

16:44 05.04.2022

N զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի ներգրավմամբ ապրիլի 5-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Հավաքների շրջանակում նախատեսված դաշտային պարապմունքները կնպաստեն զինծառայողների վարժվածության և դիմացկունության ամրապնդմանը, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության զարգացմանը։

̰
BACK_TO_TOP