TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2000 թափուր աշխատատեղ. ԱՍՀՆ

16:35 05.04.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, մարտ ամսվա վերջի դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2,000 թափուր աշխատատեղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Աշխատանք առաջարկող կազմակերպությունների թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ՝ https://bit.ly/3r5yMeF: Մանրամասն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին

16:28 05.04.2022

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա – Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Այս մասին […]

̰
Փամբակ գետի ջրի որակը Վանաձորից ներքև ընկած հատվածում գնահատվել է «վատ»

16:14 05.04.2022

Փամբակ գետի ջրի որակը Վանաձորից ներքև ընկած հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում իոնով։ Այս մասին տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

̰
SHANTNEWS

20:00 04.04.2022

̰
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են Նոր Խարբերդում արված բնակարանային գողությունը

17:58 04.04.2022

Մարտի 26-ին 1-02 զանգած կինը հայտնում էր, որ Նոր Խարբերդի իր տնից գողություն են արել: Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողը հայտնեց, որ մարտի 13-ից տանը մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր: Ոստիկաններն ուսումնասիրեցին դեպքի վայրը: Նաև տոմատի մածուկով պատին արված անպարկեշտ […]

̰
Անցկացվել է մարտավարական զորավարժություն

17:55 04.04.2022

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4690 խախտում

17:49 04.04.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 28-ից ապրիլի 4-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4690 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 7-ը՝ […]

̰
Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին կձևավորվի տեղեկատվական բազա

17:44 04.04.2022

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում՝ ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

17:39 04.04.2022

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]

̰
Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան

17:33 04.04.2022

Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ: Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների […]

̰ ̰
Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

17:21 04.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 28-ից ապրիլի 3-ը: «Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.46մ (03.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.674մլն […]

̰
Անչափահասներին թմրամիջոցներից զերծ պահելու նպատակով դպրոցներում անցկացվում են զրույց-հանդիպումներ

17:16 04.04.2022

Անչափահասներին թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից զերծ պահելու նպատակով ոստիկանությունը մարտի 7-ից ուսումնական հաստատություններում սկսել է հանդիպում-զրույցների միամսյակ: Անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամոլությունը և թմրանյութերի անօրինական շրջանառությունն առավելագույնս սահմանափակելու նկատառումով ապրիլի 1-ին քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների ծառայողները հանրակրթական դպրոցներում կանխարգելիչ զրույց-հանդիպումներ անցկացրին։ Ոստիկանները անչափահասների հետ զրուցեցին թմրամոլության հետևանքների մասին: Բացատրեցին, թե ինչու […]

̰ ̰
ԱՍՀ նախարարությունն ու «Հայկական կարիտաս»-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

17:06 04.04.2022

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այսպիսով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, […]

̰
Արաքս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

17:00 04.04.2022

Ապրիլի 4-ին՝ ժամը 11:14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին։

̰
Չհրկիզվող պահարան, ոսկե զարդեր ու փող էին գողացել. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:55 04.04.2022

Մարտի 8-ին մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի մի տնից գողություն էին արել: Օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստանալով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին դեպքի վայր: Պարզվել էր՝ ժամը 18։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, գողացել չհրկիզվող պահարան, ոսկե զարդեր ու փող: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին […]

̰
Վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

16:50 04.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, […]

̰
Մեկնարկել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի աշխատաժողովը

16:49 04.04.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը, Արամ Մեյմարյանը մասնակցել են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովին: Նախարարը ողջունել է աշխատաժողովի կազմակերպումը և հանդես է եկել բացման ելույթով. «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, կարևոր […]

̰
Ամփոփվել են թիմային առաջնության արդյունքները

16:44 04.04.2022

Ապրիլի 2-ին ամփոփվել են զինված ուժերում անցկացվող վոլեյբոլի թիմային առաջնության Երևանի փնջում ընդգրկված զորամասերը ներկայացնող հավաքականների մրցումների արդյունքները։ Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

̰
Փորձարկվելու են Կենտրոն վարչական շրջանի շչակները

16:37 04.04.2022

Ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող ֆինանսների նախարարությունում, «Երևան Գարեջուր» և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ներում, Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամում, ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Սուրմալու» և «Դալմա Գարդեն մոլ» առևտրային համալիրներում, Մ.Հերացու անվան պետական բժշկական և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարաններում, «Երևանի ոսկերչական […]

̰
Նոր Նորք վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու

16:26 04.04.2022

Ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնում, Ն. Սաֆարյանի անվան թիվ 164, Մ. Խորենացու անվան թիվ 143, Ֆ. Նանսենի անվան թիվ 150, «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88, թիվ 197 և 186 հիմնական, թիվ 139, 159 ավագ ու թիվ 187 միջնակարգ դպրոցներում, «Եվրոթերմ», «Կոննեկտ», […]

̰
Երևանում բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ կա վիրավոր

16:20 04.04.2022

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:01 04.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:49 03.04.2022

Ապրիլի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ: Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1000 քմ: Արարատի […]

̰
Գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. ԱԻՆ

22:26 03.04.2022

Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։ Փրկարարները գետի երկայնքով իրականացրել […]

̰
Ռոման հաղթեց Մխիթարյանի գոլի շնորհիվ

22:16 03.04.2022

Իտալական Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Սամպդորիային», տեղեկացնում է armsport.am-ը: Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո թիմը 54 միավորով 5-րդ տեղում է։

̰
Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Nissan Qashqai-ը. կան վիրավորներ

21:41 03.04.2022

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan Qashqai-ը դուրս […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:30 03.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:21 03.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
BACK_TO_TOP