17:09 24.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) […]
16:55 24.01.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։ Դեսպան Կոնյուկը ընդգծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։ Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել […]
16:50 24.01.2022
ՀՀ Ազգային ժողովը Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել և երդվել: Նա պաշտոնը կզբաղեցնի երդումից հետո, […]
16:40 24.01.2022
Ձյան առատ տեղումների հետևանքով Ստամբուլի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sozcu.com.tr-ն: Նախնական թռիչքները դադարեցվել են մինչև այսօր ժամը 18:00-ն: Ներկայումս օդանավակայանում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում 500 աշխատող և 180 միավոր տեխնիկա:
16:34 24.01.2022
2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 899 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 99, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 25, – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1, – […]
16:23 24.01.2022
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 271 զանգ: Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 105 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և […]
16:16 24.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Ռուբենի Կիրակոսյանը 2022 թվականի հունվարի 24-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի […]
16:08 24.01.2022
ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները: Ամփոփման արդյունքում պարզվել է, որ 2021 թ. հունվարի 1-ից 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է տեղեկություն ստանալու ընդհանուր 308016 հարցում, որից 283173-ը՝ գրավոր, իսկ 24.843-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու հարցումներից բավարարվել է […]
17:00 22.01.2022
Լիտվայի բնակիչը Eurojackpot վիճակախաղով շահել է 24 մլն եվրո, ինչը ռեկորդային գումար է Բալթյան երկրների համար, հայտնում է lrytas.lt պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Գլխավոր մրցանակը կազմել է ավելի քան 48 միլիոն եվրո, որը հավասարաչափ կիսվել է 2 հաղթողի միջև, ովքեր Գերմանիայից և Լիտվայից են: Սա ամենամեծ շահումն է ոչ միայն Լիտվայում, այլև Բալթյան բոլոր […]
16:48 22.01.2022
Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ 2021թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման […]
16:33 22.01.2022
Սինգապուրում գրանցվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Straits Times-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ 92-ամյա մի կին մահացել է «Օմիկրոնից» առաջացած բարդություններից: Նա պատվաստված չի եղել և վարակվել է ընտանիքի անդամից: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 307 813 մարդ, […]
16:19 22.01.2022
Ինդոնեզիայի Թալաուդ կղզիներում հունվարի 22-ին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գերմանական երկրաբանության հետազոտական կենտրոնին (GFZ): Նշվում է, որ երկրաշարժը եղել է 24 կմ խորությամբ:
16:07 22.01.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին է ներկայացել 24-ամյա Հրայր Ս.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին […]
15:51 22.01.2022
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, տեղեկացնում է armsport.am-ը: Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։ Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, […]
15:38 22.01.2022
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի բարեկամներ, Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն […]
15:27 22.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:20 22.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում […]
15:11 22.01.2022
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել […]
14:55 22.01.2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Գագիկ Հ.-ն, որը 2021 թ. հուլիսի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:43 22.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
14:32 22.01.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը: «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք […]
14:17 22.01.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 21-ին Մայակ թաղամասից բերման են ենթարկել 31-ամյա Արման Գ.-ին, որը հունվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]
14:05 22.01.2022
Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 50 հազարը, հայտնում է NHK-ն։ Նոր վարակվածների թվի ռեկորդային աճի ֆոնին Տոկիոն, ինչպես նաև 12 այլ պրեֆեկտուրաներ հունվարի 21-ից սկսել են կիրառել ուժեղացված միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այն թույլ է տալիս տեղական վարչակազմերին ինքնուրույն որոշում կայացնել առևտրի կենտրոնների, սուպերմարկետների, […]
13:49 22.01.2022
Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին […]
13:34 22.01.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները: Պուտինը Փաշինյանին է ներկայացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ռուսական անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքը: Երկու երկրների ղեկավարների զրույցում նշվել է ԵԱՀԿ […]
13:23 22.01.2022
Հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը: Կատարվում է […]
13:12 22.01.2022
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում կատարել հերթապահություն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը, փաստի առթիվ նյութեր են […]
19:30 21.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Վանաձոր, Արարատ, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 10-16-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում՝ հունվարի 10-ին և 13-ին, Վանաձորում` հունվարի 10-ին, Արարատում՝ հունվարի 14-ին, Հրազդանում և Ալավերդիում չի գերազանցել»: