TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:26 21.01.2022

Հունվարի 21-ին՝ ժամը 15։36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1992 թ․) և «Jeep» […]

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

19:23 21.01.2022

N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 21-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը, անձնակազմին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցումներ տվել մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ։

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

19:19 21.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը: Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին: Բոլատ Իմանբաևը […]

̰
Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

19:14 21.01.2022

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

19:10 21.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման նպատակով Լիտվայի կառավարության կողմից տրամադրված աջակցության համար։ Անդրադառնալով Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2017 թվականին ստորագրված […]

̰
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

19:05 21.01.2022

Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի […]

̰
Դատախազությունը հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու գործնական առաջարկներ է ներկայացրել

19:00 21.01.2022

Արդեն տեղեկացվել է, որ Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ: Դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին: Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

18:57 21.01.2022

Հունվարի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Զինծառայողներին ուսուցանվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են հրաձգային զենքից կրակի վարման ունակությունները։

̰
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

18:53 21.01.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 13-19-ը

18:50 21.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 13-19-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 14-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

18:48 21.01.2022

ՀՀ Ազգային ժողովը Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ: Նրանք երդմամբ […]

̰
ԿԳՄՍ նախարարը և ռեկտորները քննարկել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագիծը

18:46 21.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր […]

̰
Կոտայքի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են Աբովյանում կատարված սպանությունը. ոստիկանության տեսանյութը

18:40 21.01.2022

Հունվարի 20-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

18:30 21.01.2022

Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների հերթական զորախումբն օրերս վերադարձել է Հայաստան: ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Մանգասարյանը ողջունել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար, մաղթել հաջողություններ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:24 21.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

18:12 21.01.2022

Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրենի հետ

18:06 21.01.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և կազմակերպության աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակում տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն առնչվող մի շարք մանրամասներ, նախանշվել հետագա անելիքները։ Կողմերն անդրադարձել են […]

̰
Առողջապահության փոխնախարարն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

17:56 21.01.2022

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ վերջիններս շրջել են բուժկենտրոնի ընդհանուր մանկաբուժական, վիրաբուժական, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախատեսող ծրագրերին: Նախարարի տեղակալն այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն կենտրոն, հետաքրքրվել […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում

17:46 21.01.2022

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում: Դիտարկվել է ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։ Հունվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է […]

̰
Լոռու մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

17:40 21.01.2022

2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է […]

̰
Կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը

17:38 21.01.2022

Հունվարի 21-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նիստը մեկնարկել է ՀՀ պետական և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ: Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:25 21.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (Ալագյազ-Արթիկ, ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Գառնի, ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե […]

̰
«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

17:20 21.01.2022

Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Պայմանագիրը ստորագրել են «Ռոսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական […]

̰
Տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ

17:14 21.01.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալները, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահը և կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են անտառների կայուն կառավարմանը, պահպանությանը, պաշտպանությանը, դրանց վերականգնմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Անտառային ոլորտում խնդիրների […]

̰
SHANTNEWS

20:00 20.01.2022

̰ ̰
Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման հնարավորությունները

18:25 20.01.2022

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, […]

̰
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

18:20 20.01.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն […]

̰
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն

18:17 20.01.2022

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

18:14 20.01.2022

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։ Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին […]

̰
BACK_TO_TOP