TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

17:57 25.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ

17:55 25.01.2022

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: Նորակոչիկ զինծառայողները նախապատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին, մասնակցում շարային պարապմունքների։

̰
Պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդների մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

17:52 25.01.2022

Հունվարի 21-ին՝ ժամը 6։50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։ Բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

̰
Երիտասարդը թմրամիջոցը տեղադրելուց հետո բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին

17:50 25.01.2022

Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Հրաչյա Քոչարի փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 23-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված ու երկու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով։ Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Ավելի ուշ պարզվեց, որ երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան մի օգտատիրոջից և համաձայնել էր Երևանի […]

̰
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

17:47 25.01.2022

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում: «Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան կլինի լավ հնարավորություն ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասված է գրառման մեջ: Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: […]

̰
ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

17:45 25.01.2022

Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները: Քննարկվել են նաև զորամասերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման […]

̰
Շենգավիթի ոստիկանները մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

17:41 25.01.2022

Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի 28-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվել է 1 գրամից ավելի մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, մոտ 27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և առանց գրառման դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

̰
ՀՀ Զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

17:36 25.01.2022

ՀՀ Զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Բանակի կազմավորման տարեդարձին […]

̰
Արարատի մարզում 10-ից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին արել. Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:31 25.01.2022

Հունվարի 20-ին, օրը ցերեկով, երկու տղամարդ Մասիս քաղաքի տներից մեկն էին մտել: Գողության պահին տանտերը վերադարձել էր։ Հյուրասենյակում քաշքշուկ էր սկսվել։ Բնակարանատերը կողպեքով խփել էր մեկին, նրանք էլ աթոռով խփել էին տանտիրոջն ու փախել։ Դեպքի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես Մասիսի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Կասկածյալների արտաքին նկարագիրը երկու բնակարնագողի էր […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի դեսպանին

17:26 25.01.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները: Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու դեսպանի պատրաստակամությանը՝ ԿԳՄՍ նախարարի […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

17:20 25.01.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։ Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ […]

̰
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի

17:14 25.01.2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում նիստ կգումարի:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:07 25.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններին (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) բուք է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար […]

̰
Նվիրում հերոսներին. համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

17:00 25.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ: Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը, որը գրվել է Հայրենական մեծ […]

̰
Զբաղվածության պետական ծրագրեր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար

16:52 25.01.2022

2021 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի շուրջ 330 մասնակից, վերջիններիս ընտանիքների շուրջ 320 անդամ և պատերազմում զոհված անձանց ընտանիքների շուրջ 90 անդամ ընդգրկվել են զբաղվածության պետական տարբեր ծրագրերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մասնավոր սեկտորի համագործակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել պատերազմի ևս շուրջ 300 մասնակից։ Մանրամասները՝ նախարարության պատրաստած տեսանյութում:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի նորընտիր վարչապետին

16:44 25.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչեվսկիին պաշտոնում ընտրվելու առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք […]

̰
Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

16:38 25.01.2022

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ: ԿԳՄՍ […]

̰
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

16:31 25.01.2022

Հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոռն Բերգեին: Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։ Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ […]

̰
Երևանում բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. Niva-ն գլխիվայր շրջվել է

16:25 25.01.2022

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի […]

̰
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ

16:17 25.01.2022

Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արևելքում մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է շտապօգնության քաղաքային ծառայությունը: «Մենք գտնվում ենք պատահարի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, և բժշկական օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ծառայության Twitter-յան էջում: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, դեպքը […]

̰
SHANTNEWS

19:58 24.01.2022

̰
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծն օրական միջինում սպասարկում է 500 քաղաքացու

17:59 24.01.2022

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծն օրական միջինում սպասարկում է 500 քաղաքացու: Ընթացիկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունվարի 17-ին՝ 762, ամենացածր ցուցանիշը՝ հունվարի 11-ին՝ 354 պատասխանված զանգ:

̰
ԱԱՏՄ-ն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է ընդհանուր 1333 ստուգայց

17:58 24.01.2022

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-22-ը, իրականացրել են ընդհանուր 1333 ստուգայց, արձանագրել՝ 36 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ ✔Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1007 ստուգայց, 28 խախտում, 1 նախազգուշացում, 6 տուգանք, ✔Հարավային տարածքային կենտրոն՝ 78 ստուգայց, […]

̰ ̰
Թմրամիջոցներ և արգելված իրեր՝ դատապարտյալի խցում և նրա համար նախատեսված հանձնուքում

17:54 24.01.2022

2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Դ. Մ.-ի կողմից դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը և կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 19,44 գրամ քաշով բուսական զանգված: Ավելի ուշ՝ ժամը 17:30-ի […]

̰
Արցախի պետնախարարն ընդունել է Դադիվանքում ծառայություն իրականացրած հոգևորականներին

17:44 24.01.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր […]

̰
«Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

17:37 24.01.2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժինների ծառայողները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ, միաժամանակ համագործակցելով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, զննության են ենթարկել «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ն. Ս.-ին այցելած փաստաբանին, որի պայուսակից հայտնաբերել են ոչ գործարանային […]

̰
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Փաշինյան

17:31 24.01.2022

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: «Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

̰
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական կայանների աշխատանքային գրաֆիկը և տեղակայման վայրերը

17:27 24.01.2022

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական կայանների աշխատանքային գրաֆիկը և տեղակայման վայրերը:

̰
Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ

17:22 24.01.2022

«Պատշաճ վերահսկողություն փաստաթղթաշրջանառության նկատմամբ». Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ։ Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ հեռարձակվել է առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական բոլոր հարթակներով: Խորհրդակցությունը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի երևանցիներն առավել տեղեկացված լինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին ու դրանք լուծելու քայլերի հաջորդականությանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը […]

̰
BACK_TO_TOP