TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ճապոնիայում գրանցվել է «omicron»-ով հիվանդի մահվան առաջին դեպքը

13:35 15.01.2022

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «omicron» շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Kyodo գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ըստ գործակալության՝ խոսքը հունվարի 11-ին Սիզուոկա քաղաքում կորոնավիրուսից մահացած տարեց տղամարդու մասին է։ Հետագա անալիզները հաստատել են, որ տղամարդը վարակված է եղել «omicron» շտամով: Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ «omicron» շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:23 15.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է

13:14 15.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել

13:07 15.01.2022

Հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
SHANTNEWS

20:00 14.01.2022

̰
Արդյունքների ամփոփում N զորամիավորումում

19:30 14.01.2022

Հունվարի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ընդգծել արձանագրված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը: Ըստ ուղղությունների` ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորած կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները: Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել […]

̰
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երասխի և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ

19:25 14.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի […]

̰
Արտաշատի բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

19:20 14.01.2022

Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։  

̰
Փրկարարները դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

19:11 14.01.2022

Հունվարի 14-ին՝ ժամը 13։36-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները գողության դեպք են բացահայտել

19:00 14.01.2022

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Կումայրիի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Գյումրու Արագածի փողոցի մի խանութից գողացել են իր տոպրակը, որի մեջ տարբեր իրեր էին։ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունն արել է Գյումրիի 43-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է քննություն։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:52 14.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ […]

̰
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է

18:46 14.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։ Այսօր, անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։ Կապանից Ճակատեն տանող հիմնական […]

̰

18:38 14.01.2022

Հունվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

̰
Ոստիկանները Հաղարծին գյուղում հետախուզվողի են հայտնաբերել

18:36 14.01.2022

Հունվարի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար։ Խափանման միջոցը` կալանք:

̰
Աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են. Արցախի ԱԻՊԾ

18:24 14.01.2022

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր […]

̰
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

18:23 14.01.2022

Հունվարի 11-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Պարզվել է` 2021 թվականի նոյեմբեր ամսին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։ Նշանակվել է մասնագիտական […]

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

18:17 14.01.2022

N զորամասում հունվարի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

18:05 14.01.2022

COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր […]

̰
Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2021-ը

17:56 14.01.2022

Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: 2021թ. ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 1306 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 32, տուժել՝ 414 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ […]

̰
Հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողներին տրամադրվող արձակուրդների ու այլ երաշխիքների մասին

17:51 14.01.2022

Հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների իրավունքներն ու երաշխիքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ այդմ՝ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ […]

̰
Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները

17:39 14.01.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, կառավարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով աշխատանքային քննարկում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ և այլն) չափորոշիչներին: Քննարկման ընթացքում […]

̰
Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները

17:26 14.01.2022

Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից ստուգվել են Երևան քաղաքի տարածքում տեղադրված նոր հրշեջ հիդրանտների հասցեները, տեսակը և տեխնիկական վիճակը։ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2021թ-ի ընթացքում տեղադրվել է 10 նոր, իսկ 38 հասցեներում վերանորոգվել են արդեն իսկ տեղում առկա հիդրանտները: Ընդհանուր թվով 149 անսարք հրշեջ հիդրանտների ցանկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՝ վերանորոգման և 18 հասցեներ՝ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:17 14.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ Լոռու և Շիրակի մարզերի […]

̰
ՊԵԿ նախագահը աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում

17:09 14.01.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին: ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների […]

̰
SHANTNEWS

22:00 13.01.2022

̰
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

18:30 13.01.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նորանշանակ վարչապետին

18:29 13.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հարգելի պարոն Սմաիլով, Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հավատացած եմ, որ Ղազախստանի համար այս բարդ շրջանում Ձեր գլխավորած կառավարությանը կհաջողվի սեղմ ժամկետում վերականգնել երկրի բնականոն կյանքն ու կայուն զարգացման ընթացքը՝ նոր լիցք հաղորդելով հայ-ղազախական միջպետական համագործակցությանը։ […]

̰
Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

18:22 13.01.2022

Հունվարի 13-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան […]

̰
Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. ՔԿ-ի տեսանյութը

18:16 13.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

18:14 13.01.2022

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները: Անդրադարձ է եղել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքներին և ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը միջազգային հարաբերությունների զարգացման գործում:

̰
BACK_TO_TOP