17:20 19.01.2022
Կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։ Պարապմունքների մասնակիցները ծանոթացել են կապի համակարգերի առկա նորարարություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արագ փոփոխվող իրավիճակներում նպատակային որոշումների կայացման ունակությունները։
17:08 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ […]
17:58 18.01.2022
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: 2021 թվականի ընթացքում փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի և պահապանման բաժանմունքի կողմից կատարվել է ընդհանուր 690 ելք, որից 329-ը հրդեհաշիջման, 247-ը տեխնիկական օգնության նպատակով, 5 ուսումնավարժություն և 3 այլ ելքեր: Տարվա ընթացքում փրկարարներն արձագանքել են նաև 6 կեղծ ահազանգի: […]
17:55 18.01.2022
N զորամիավորումում հունվարի 18-ին ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ամփոփելով խորհրդակցությունը, զորամիավորման հրամանատարը մատնանշել է պլանավորած կարևորագույն միջոցառումներն ու գերակա խնդիրները, հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն […]
17:50 18.01.2022
Հունվարի լույս 15-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, […]
17:38 18.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության […]
17:33 18.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
17:30 18.01.2022
Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել էր երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել […]
17:26 18.01.2022
Հունվարի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ թաքնվում է Արտաշատում։ Տեղեկություններն իրացվեցին Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի տներից մեկում հայտնաբերվեց ու քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Գորիս քաղաքի 19-ամյա բնակիչը: Նա անցած տարվա մարտից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր […]
17:20 18.01.2022
Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ շարունակելու այս գործընթացը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի […]
17:18 18.01.2022
Հունվարի 18-ին՝ ժամը 15:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Վերին Ախտա» հացատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1983 […]
17:16 18.01.2022
Հունվարի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։ «Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն […]
17:11 18.01.2022
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունվարի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակություններն ու քողարկման հմտությունները։
17:06 18.01.2022
Հունվարի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Դավիթ Բեկի փողոցում շրջիկ ծառայության ժամանակ նկատել էին մի տղամարդու, որը փորձում էր կայանված մի մեքենայից գողություն անել։ Պարեկները մոտեցել էին։ Տղամարդը փախուստի փորձ էր արել։ Բայց պարեկները բռնել էին։ 41-ամյա տղամարդը, որ Մելիք գյուղի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
16:53 18.01.2022
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում: ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին: […]
16:48 18.01.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին բաժին է ներկայացել 48-ամյա Կարապետ Գ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարապետ Գ.-ն ներկայացվել է դատարան: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի […]
16:32 18.01.2022
Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը և որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը։ Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ նախ ընկերությունը կարտադրի չորս նախատիպ, որոնք կօգտագործվեն թռիչքային […]
16:16 18.01.2022
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական […]
17:57 17.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. հունվարի 15-ին՝ ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նոյեմբերյան քաղաքի Տերյան […]
17:54 17.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի: Քննարկում է ծավալվել հայկական […]
17:50 17.01.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի […]
17:44 17.01.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: «Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գևորգյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա […]
17:37 17.01.2022
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի անդրանիկ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Նիստին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: Ռեկտորների […]
17:30 17.01.2022
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: […]
17:26 17.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից, որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի […]
17:20 17.01.2022
Հունվարի 17-ին՝ ժամը 14։45-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1982 թ.) բախվել է ճամփեզրին […]
17:14 17.01.2022
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար […]