17:57 11.01.2022
2021 թվականին՝ 2020թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ վերանորոգվել և վերատեղադրվել են անսարքները, ձեռք են բերվել նորերը: Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ կապի կազմակերպման, տեխնիկական, ծրագրային ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման […]
17:53 11.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի […]
17:51 11.01.2022
Հունվարի 8-ի երեկոյան մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի իր տնակից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ կոտրել են տնակի պատուհանը, գողացել լվացքի մեքենա ու սառնարան: Տանտիրուհին վերջին անգամ տնակում մոտ մեկ շաբաթ առաջ էր եղել։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, անկասկած, մեքենա էր […]
17:45 11.01.2022
Տեղի է ունեցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում […]
17:42 11.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել հանրապետության կառավարության նոր կազմի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ նա վարչապետ էր նշանակել Ալիխան Սմաիլովին, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նախարարների նախկին կաբինետի անդամներից ոմանք պահպանել են իրենց պաշտոնները, ոմանք ստացել են ավելի բարձր պաշտոններ:
17:36 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արմավիրի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: ք. Մեծամոր, ք. Արմավիր, ք. Էջմիածին ✅ 11.01.2021-16.01.2022թթ., ժամը 11։00-16:00 Դաշտ, Մրգաստան, Այգեշատ ✅ 12.01.2022թ., ժամը 11։00-16:00 Արազափ ✅ 13.01.2022թ., ժամը 11։00-16:00 Վանանդ, Նոր Արմավիր, Նոր Ամասիա ✅ 14.01.2022թ., ժամը 11։00-16:00 Այգեկ ✅ 15.01.2022թ., ժամը 11։00-16:00 Լուկաշին ✅ 16.01.2022թ., ժամը 11։00-16:00
17:30 11.01.2022
Հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության […]
17:30 11.01.2022
Նիդեռլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը […]
17:27 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Սյունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: Հալիձորի ԲՄԿ, Քարաշեն, Բալաք, Ծղուկ, Հացավան ✅ 12.01.22թ. Կորնիձոր, Մուծք, Սպանդարյան, Թասիկ ✅ 13.01.22թ. Ակներ ✅ 14.01.22թ. Խնածախ ԲՄԿ, Վաղատուր ԲՄԿ ✅ 16.01.22թ.
17:21 11.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
17:15 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: Ջուջևան, Վազաշեն, Բաղանիս, Արծվաբերդ, Նորաշեն ✅ 12.01.22թ.,ժամը 10:00 Խաչարձան, Աղավնավանք, Չորաթան, Արծվաբերդ, Հաղթանակ, Լուսահովիտ, Վարագավան, Գոշ, Չինարի, Կայանավան, Վ․Կ․Աղբյուր, Սարիգյուղ, Ոսկեպար ✅ 13.01.22թ., ժամը 10:00 Հովք, Իծաքար, Դովեղ, Վ․Ծաղկավան, Տավուշ, Պտղավան, Բարեկամավան ✅ 14.01.22թ., ժամը 10:00 Ակնաղբյուր ✅ 17.01.22թ., ժամը 10:00
17:06 11.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Սևան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Արագածոտնի […]
17:00 11.01.2022
Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որն ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։ Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը […]
16:53 11.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը: Դասընթացը, որը 2021 թվականին մեկնարկել էր հայաստանյան հինգ համալսարաններում, այս տարի կներառվի ևս վեց բուհերում` Հայաստանի […]
16:46 11.01.2022
Հունվարի 7-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում […]
16:33 11.01.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև մասնակցություն այլ միջոցառումների:
16:30 11.01.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ի նիստում քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները: […]
16:19 11.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին: Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, որի ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում: […]
16:16 11.01.2022
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում քննարկվել է առաջին ընթերցումով: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված է փաթեթի լրամշակված տարբերակը: Առաջարկվող կարգավորումների նպատակն է ապահովել […]
16:08 11.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք,Վարսեր բնակավայրերի տարածքային զարգացման «Գագարին» նախագծի շնորհանդեսին։ Նախագիծը նպատակ ունի ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ բնակավայրեր՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը և այդ բնակավայրերն ընդգրկող տարածքների համալիր զարգացմանը։ «Գագարին» նախագծով նախանշված համայնքների զարգացման գործընթացները ենթադրում […]
17:58 10.01.2022
Արցախի ՏԿԵ նախարարության պատվերով Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում կառուցվում է 216 բնակարանից բաղկացած թաղամաս տեղահանվածների համար։ Հողաշինական և հիմքերի կառուցման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Աշխատանքները հաճախ տեղի են ունենում նաև գիշերվա ժամերին։ Նպատակն է հնարավորինս արագ ավարտել տեղահանվածների համար նախատեսված թաղամասի շինարարությունը։ Ավելին` մեկնաբանություններում։
17:55 10.01.2022
Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի […]
17:53 10.01.2022
Հունվարի լույս 7-ի գիշերը՝ ժամը 04։10-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։ Դիլիջանի քրեական հետախույզների […]
17:50 10.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի և Արագածոտնի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Լոռու […]
17:41 10.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Այն ներկայացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և […]
17:41 10.01.2022
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ տանը զենք-զինամթերք ու թմրամիջոց է ապօրինի պահում։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բաժնում քրեական գործ հարուցվեց: Հունվարի 9-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը և կից շինություններում: Տնից հայտնաբերվեց, նախնական տվյալներով՝ «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տ/չ […]
17:36 10.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արարատի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը. գ.Նոր Կյուրին, գ. Սիփանիկ, գ. Գետափ ✅ 11.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Ղուկասավան, գ. Զորակ, գ. Նիզամի ✅ 12.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Դարբնիկ, գ. Ազատաշեն ✅ 13.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Եղեգնավան, գ. Շաղափ, գ. Ոստան ✅ 14.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ.Արևաբույր, գ. Երասխ […]
17:30 10.01.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գեղարքունիքի […]