TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է «Նարեկացի» երգչախմբի փոքրիկների Ամանորի միջոցառմանը

17:00 25.12.2021

Այսօր՝ Շաբաթ, 25 Դեկտեմբեր 2021-ի առաւօտեան, Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախումբի փոքրնիկները, Անթիլիասի Մայրավանքի շրջափակին մէջ, տօնախմբեցին նոր տարուան տօնը։ Հաւաքի ընթացքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անակնկալ կերպով միացաւ փոքրիկներուն եւ իր հայրական գուրգուրանքով ու հոգատարութեամբ բաժնեկից դարձաւ անոնց ուրախութեան։ Աւանդական կարկանդակի հատումէն ետք, «Նարեկացի» երգչախումբին անունով, փոքրիկներէն երկու անդամ՝ քոյր-եղբայր, Վեհափառ Հայրապետին նուիրեցին Անթիլիասի […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

16:54 25.12.2021

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: «Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության […]

̰
Ստամբուլում օտարերկրացի ահաբեկիչներ են ձերբակալվել

16:46 25.12.2021

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը: Նշվում է, որ ձերբակալված անձինք ահաբեկչություններ են նախապատրաստել: Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են օտարերկրացիները, դեռևս չի հաղորդվում:

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:32 25.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]

̰
Արցախի դատախազությունը ադրբեջանցի զինծառայողի կողմից Ճարտար համայնքի բնակչի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցներ է ներկայացրել

16:12 25.12.2021

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր […]

̰
Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից

16:00 25.12.2021

Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110° C, ապա սառեցնել: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել […]

̰
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կառուցողական կերպով զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները

15:47 25.12.2021

Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «1991 թվականի այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»։

̰
Իրաքի վարչապետը երկիրը լքած քրիստոնյաներին կոչ է անում վերադառնալ հայրենիք

15:36 25.12.2021

Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին շաբաթ օրը կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, ովքեր լքել են երկիրը, վերադառնալ հայրենիք և մասնակցել երկրի վերածննդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Քրիստոնյաները կարևոր դեր ունեն Իրաքում, և պետք է խրախուսվի, որ նրանք մնան երկրում»,- ընդգծել է Ալ-Քազիմին: «Ես կոչ եմ անում բոլոր քրիստոնյաներին, ովքեր լքել են Իրաքը, վերադառնալ հայրենիք և մասնակցել նրա […]

̰
Հայաստանում Covid-19-ի դեմ շուրջ 1.5 մլն պատվաստումից անաֆիլաքսիա է առաջացել 6-ի դեպքում

15:12 25.12.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար կազմակերպված դասընթացին այս մասին ասել է Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Մենք մոտ 1.5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ

14:54 25.12.2021

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով: Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում:

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթօրյա մշտադիտարկումն իրականացրել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

14:42 25.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։ Հանրային տրանսպորտում […]

̰
Զիմբաբվեում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով բազմաթիվ զոհեր կան

14:12 25.12.2021

Զիմբաբվեի արևելքում մարդատար ավտոբուսը բախվել է բենզատարին, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 24-ին, հայտնել է Զիմբաբվեի հեռարձակման կորպորացիան։ Ականատեսների խոսքերով՝  ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բենզատարին։ Փրկվել է միայն յոթ հոգի։ Ավտոբուսում տասնյակ մարդիկ են եղել։ Նրանք հայտնվել են «կրակե թակարդում»։ Նշվում է, որ զոհերի ինքնությունը պարզելու համար կպահանջվի […]

̰
Covid-19-ի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ. մասնագետ

13:57 25.12.2021

Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նախարարությունը գնահատել է, թե Հայաստանում վարակման հաճախականությունն ինչպիսի՞ն է պատվաստվածների և չպատվաստվածների շրջանում, և թե պատվաստման արդյունքում վարակման ռիսկը որքանով […]

̰
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը՝ հոկտեմբերի 12-ից ի վեր

13:44 25.12.2021

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 981-ով: Սա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 12-ից ի վեր։ Նախորդ օրը գրանցվել է մահվան 998 դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր մահացել է 303,250 հիվանդ, այս մասին շաբաթ օրը հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն մեկ օրում ավելացել է 42107-ով, […]

̰
Երևանի ավագանին քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում ՏԻՄ նոր մոդելի կայացման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան

13:14 25.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի ավագանու նիստին, որի շրջանակում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն քաղաքապետ, Երևանի ավագանու հարգելի անդամներ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության և գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի ներկաներ, Նախ ուզում եմ շնորհավորել Հրաչյա […]

̰
Ոստիկանությունում շարունակվում են մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները

19:30 24.12.2021

Շարունակվում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի օպերատիվ ու ծառայության գծով տեղակալների, շտաբի պետերի և ենթակա բաժինների պետերի մասնագիտական գիտելիքների դիֆերենցված ստուգարքները։ Ստուգարքներն ընդունում է հանձնաժողովը, որի նախագահը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն է։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալը, ոստիկանության շտաբի, քրեական ոստիկանության գլխավոր, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին […]

̰
Անցկացվել է «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողով

19:22 24.12.2021

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր գիտաժողով «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության […]

̰
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի «Սինոֆարմ»-ը

19:14 24.12.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ավելի շատ ո՞ր պատվաստանյութով են պատվաստվում: Պետությունը պատվաստանյութերը բերում է փոքր-փոքր չափաբաժիններով՝ պիտանելիության ժամկետի հետ […]

̰
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

19:01 24.12.2021

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու դեմ պաշտպանի բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի […]

̰
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը շարունակվում է. ՀՀ ոստիկանություն

19:00 24.12.2021

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրին հերթական ստուգայցը։ Այս անգամ նրանք այցելեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու: Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային […]

̰
Վարչապետը մասնակցել է Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը

18:52 24.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:

̰
Թումանյանի բաժնի ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

18:45 24.12.2021

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, Ալավերդի քաղաքում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել նույն քաղաքի 29-ամյա մի բնակչի: Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը` կալանք: Քննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են

18:30 24.12.2021

Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և հատկապես հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու […]

̰
Թոշակառու կնոջ դրամապանակը գողացողին ոստիկանները հայտնաբերել են

18:25 24.12.2021

Դեկտեմբերի 15-ին Երևանի բնակիչ մի թոշակառու ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Սեբաստիայի փողոցում նստել է երթուղային միկրոավտոբուս, որտեղ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կատարվածի մասին Մալաթիայի գործընկերներից տեղեկանալուն պես գործի են անցել։ Շուտով նրանց տեսադաշտում հայտնվել է կասկածվողը, որը Արմավիրի մարզի Արևաշատ […]

̰
Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 13-19-ը

18:19 24.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 13-19-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում դեկտեմբերի 17-ին, Հրազդանում` դեկտեմբերի 15-17-ը»։

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

18:06 24.12.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը: «Հուսով ենք, որ առողջապահական […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:00 24.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում և Սյունիքի […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

17:55 24.12.2021

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը: Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք: Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը հայ երգչախմբային […]

̰
Փորձել էր գողանալ սուպերմարկետի վճարային տերմինալը. Մարաշի ոստիկանների բացահայտումը

17:49 24.12.2021

Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ լինգով կոտրել են Քաջազնունու փողոցի սուպերմարկետի դուռը և փորձել գողանալ սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով` հեռացել են: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օպերատիվ խումբը մեկնեց Քաջազնունու փողոց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների մշակմամբ պարզվեց, որ […]

̰
Վերին Լարսն այսօր. արդեն չորրորդ օրն է՝ փակ է ՌԴ-ի հետ սահման տանող ճանապարհը

17:42 24.12.2021

Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռևս փակ է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում 9 ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 99-102 կիլոմետրի վրա ձնահյուսերի սողանքի վտանգը փոքր է և այնտեղ հնարավոր է մաքրման աշխատանքներ կատարելը: […]

̰
BACK_TO_TOP